Աննա Թայլեր
Աննա Թայլեր (անգլ.՝ Anne Tyler, հոկտեմբերի 25, 1941[1][2][3][…], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող։1989 թվականին Պուլիտցերիան մրցանակի դափնեկիր։
ԿենսագրությունԽմբագրել
Աննա Թայլերը ծնվել է Մինեսոտայում քվակերների ընտանիքում։ Իր ծնողների և երեք կրտսեր եղբայրների հետ նա անցկացրել է իր մանկությունը՝ ապրելով միջին Արևմուտքում և հարավում գտնվող քվակերական տարբեր համայնքներում։ Վեցից տասնմեկ տարեկանում նա և իր ընտանիքն ապրում էին Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքից հյուսիս-արևմուտքում:
Մինչև 11 տարեկան նա դպրոց չի հաճախել, կոմունայի երեխաները արվեստի, աշխատանքի և խոհարարության դասերի են հաճախել[28]։
Յոթ տարեկանում Աննան սկսել է պատմություններ գրել։ 16 տարեկանում դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Դյուրհեմ նահանգի Դյուկ համալսարան:
Նա ավարտել է Դյուկի համալսարանը ուսումնասիրելով ռուսաց լեզու, պատմություն և գրականություն առարկաները և մասնագիտացել դրանց մեջ, դարձել է Phi Beta Kappa եղբայրության անդամ և 1961 թվականին ստացել է արվեստի բակալավրի կրթություն: 1963 թվականին ամուսնացել է իրանական ծագում ունեցող հոգեբույժ Թագ Մուդարիսիի հետ, նրանք ունեցել են երկու դուստր[29][28]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Աննա Թայլերը տպագրվել է Դյուկի համալսարանի ամսագրում և երկու անգամ արժանացել է Աննա Ֆլեթչերի մրցանակին «Լաուրա» և «Սրբերը Կեսարի տանը» պատմվածքների համար[30]։ Աշխատելով գրադարանում Թայլերը շարունակել է գրել պատմություններ, որոնք տպագրվել են The New Yorker, The Saturday Evening Post և Harpers ամսագրերում[31]։ Նրա առաջին վեպը «Եթե առավոտը մի օր գա» հրապարակվել է 1964 թվականին։ 1965-ից մինչև1970-ն ընկած ժամանակահատվածում Աննան զբաղվել է դուստրերի դաստիարակությամբ և ժամանակաորապես հրաժարվել է պարբերականների համար գրական հոդվածներ հրապարակելուց: 1970 թվականին նորից սկսեց գրել և 1974թվականին հրատարակել է ևս երեք վեպ ՝ - «A Slipping-Down Life», «The Clock Winder» և «Celestial Navigation»[29]։
Նրա վեպը «Ճաշ ռեստորանում» Պուլիտցերյան մրցանակի եզրափակչում էր։ Նրա տասներորդ վեպը՝ «Պատահական զբոսաշրջիկը» 1985 թվականին արժանացավ քննադատների կողմից մրցանակի, իսկ 1986 թվականին Պուլիցերյան մրցանակի եզրափակիչին:[32][33] Այն նկարահանվել է 1988թվականին Ուիլյամ Հարտի և Գինա Դեվիսի մասնակցությամբ[34]։
Նրա 11-րդ վեպը՝ «Շնչառության դասերը» 1989 թվականին Պուլիտցերյան մրցանակ է ստացել գեղարվեստական գրականության համար և դարձել Time շաբաթաթերթի տարվա գիրք[35]։
Պուլիտցերյան մրցանակ ստանալուց հետո Թայլերը բազմաթիվ վեպեր է գրել, որոնք ջերմորեն ընդունվել են հանրության կողմից: Դրանցից մի քանիսը էկրանավորվել են (Շնչառական դասեր 1994, Saint Maybe է 1998, կյանքը և երկրային ցանկությունները 1999, երբ մենք էինք չափահաս 2004)[36][37][38]։
ՄատենագրությունԽմբագրել
- If Morning Ever Comes (1964)
- The Tin Can Tree (1965)
- A Slipping-Down Life (1970)
- The Clock Winder (1972)
- Celestial Navigation (1974)
- Searching for Caleb (1975)
- Earthly Possessions (1977)
- Морган ускользает / Morgan's Passing (1980)
- Обед в ресторане «Тоска по дому» / Dinner at the Homesick Restaurant (1982)
- Случайный турист / The Accidental Tourist (1985)
- Уроки дыхания / Breathing Lessons (1988)
- Saint Maybe (1991)
- Лестница лет / Ladder of Years (1995)
- A Patchwork Planet (1998)
- Back When We Were Grownups (2001)
- The Amateur Marriage (2004)
- Удочеряя Америку / Digging to America (2006)
- Noah's Compass (2010)
- Дилетанское прощание / The Beginner's Goodbye (2012)
- Катушка синих ниток / A Spool of Blue Thread (2015)
- Уксусная девушка / Vinegar Girl (2016)
- Клок-данс / Clock Dance (2018)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118910248 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1102.
- ↑ 7,0 7,1 http://lccn.loc.gov/64019103
- ↑ http://lccn.loc.gov/76098663
- ↑ http://lccn.loc.gov/70178960
- ↑ http://lccn.loc.gov/73018189
- ↑ http://lccn.loc.gov/75008251
- ↑ http://lccn.loc.gov/96096691
- ↑ http://lccn.loc.gov/79020272
- ↑ http://lccn.loc.gov/81013694
- ↑ http://lccn.loc.gov/85040161
- ↑ http://lccn.loc.gov/89101414
- ↑ http://lccn.loc.gov/91017801
- ↑ http://lccn.loc.gov/96120041
- ↑ http://lccn.loc.gov/98084431
- ↑ http://lccn.loc.gov/2001088107
- ↑ http://lccn.loc.gov/2003059536
- ↑ http://lccn.loc.gov/2005052963
- ↑ http://lccn.loc.gov/2009014925
- ↑ http://lccn.loc.gov/2011033507
- ↑ http://lccn.loc.gov/2014045502
- ↑ http://www.pulitzer.org/bycat/Fiction
- ↑ http://www.nytimes.com/1986/02/18/books/fiction-award-to-tyler.html
- ↑ 28,0 28,1 «Почему нужно читать Энн Тайлер прямо сейчас»։ Афиша (ռուսերեն)։ Վերցված է 2018-02-21
- ↑ 29,0 29,1 Lisa Allardice (2012-04-13)։ «Anne Tyler: a life's work» (անգլերեն)։ the Guardian։ Վերցված է 2018-05-23
- ↑ «About the Author of Breathing Lessons | Novel Summaries Analysis» (անգլերեն)։ www.novelexplorer.com։ Վերցված է 2018-05-23
- ↑ «Watching Through Windows: A Perspective on Anne Tyler | VQR Online» (անգլերեն)։ www.vqronline.org։ Վերցված է 2018-05-23
- ↑ «National Book Critics Circle: awards» (անգլերեն)։ bookcritics.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-27-ին։ Վերցված է 2018-05-23
- ↑ «1986 Pulitzer Prize Winners & Finalists - The Pulitzer Prizes»
- ↑ «The Accidental Tourist»։ 1989-01-06։ Վերցված է 2018-05-23
- ↑ «1989 Pulitzer Prizes Winners &Finalists» (անգլերեն)։ www.pulitzer.org։ Վերցված է 2018-02-21
- ↑ «Anne Tyler»։ IMDb։ Վերցված է 2018-02-21
- ↑ Lisa Allardice (2012-04-13)։ «Anne Tyler: a life's work» (անգլերեն)։ the Guardian։ Վերցված է 2018-02-21
- ↑ «Watching Through Windows: A Perspective on Anne Tyler | VQR Online» (անգլերեն)։ www.vqronline.org։ Վերցված է 2018-02-21