Աննա Դ’Հառնոնկուր (անգլ.՝ Anne d’Harnoncourt, սեպտեմբերի 7, 1943(1943-09-07)[1][2][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1] - հունիսի 1, 2008(2008-06-01)[4][1][2][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), արվեստի ամերիկացի պատմաբան, ժամանակակից արվեստի և Մարսել Դյուշանի ստեղագործությունների մասնագետ։ Եղել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի կուրատոր և տնօրեն։

Աննա Դ’Հառնոնկուր
Ծնվել էսեպտեմբերի 7, 1943(1943-09-07)[1][2][3]
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1]
Մահացել էհունիսի 1, 2008(2008-06-01)[4][1][2][…] (64 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան, արվեստագետ, ֆոնդապահ, համադրող և տնօրեն
Հաստատություն(ներ)Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան[1], Չիկագոյի արվեստի ինստիտուտ[1] և Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան[1]
Գործունեության ոլորտարվեստագիտություն[5] և մոդերն[5]
Պաշտոն(ներ)թանգարանի տնօրեն և խորհրդի անդամ
Ալմա մատերՌեդկլիֆ քոլեջ[1], Կուրտոյի արվեստի ինստիտուտ (1967)[1], Հարվարդի համալսարան և Բրերլի դպրոց[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][5]
ՀայրRene d'Harnoncourt?[1]

Կենսագրություն խմբագրել

Ընտանիք և կրթություն խմբագրել

Աննա Դ’Հառնոկուրը ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 7-ին Վաշինգտոնում։ Նրա հայրը` Ռենե Դ’Հառնոկուրը[7], եղել է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն, իսկ մայրը՝ Սառա Քարրը, նորաձևության դիզայներ[8]։ Աննան սովորել է աղջիկների մասնավոր դպրոցում (The Brearley School), ապա ընդունվել է Քեմբրիջի Ռեդքլիֆ քոլեջ (Radcliffe College, Մասաչուսեթս), որն ավարտել է 1965 թվականին[9]։ Մասնագիտությունը եղել է գերմանական ու անգլիական գրականություն և պատմություն։ Նշվում է, որ միայն կրթության վերջին տարում է սկսել հետաքրքրվել արվեստով և մասնակցել է ճարտարապետության պատմությանն ու չինական գեղանկարչությանը նվիրված մի քանի դասընթացների։ Քոլեջում ուսումն ավարտելուց հետո Աննա Դ’Հառնոնկուրը որոշել է խորացնել արվեստի պատմության վերաբերյալ իր գիտելիքները և ընդունվել է Կուրտոյի արվեստի ինստիտուտի մագիստրատուրա, որտեղ սովորել է 1965-1966 թվականներին։ Ուսման առաջին տարում նա կենտրոնացել է 1830 թվականից հետո ստեղծված եվրոպական մշակույթի վրա։ Երկրորդ տարում նրա ուսումնասիրությունը նվիրված է եղել Իտալիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի 1900-1915 թվականների արվեստին։ Աննա Դ’Հառնոնկուրի առաջին թանգարանային փորձն անցել է Լոնդոնի Թեյթ պատկերասրահում, որտեղ նա կես տարի աշխատել է մագիստրատուրայում սովորելու ընթացքում։ Զբաղվել է պրեռաֆայելիտների 30 նկարների լիակատար կատալոգի ստեղծմանը 1966-1967 թվականների հավաքածուի համար։

Կարիերա խմբագրել

1967 թվականին Աննա Դ’Հառնոնկուրն սկսել է աշխատել Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում որպես գեղանկարչության ու քանդակագործության դեպարտամենտի կուրատորի օգնական։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է երկու տարի։ 1969 թվականին Աննա Դ’Հառնոնկուրը դարձել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի 20-րդ դարի արվեստի բաժնի կուրատորի օգնական։ 1971 թվականին Աննա Դ’Հառնոնկուրը վերադարձել է Ֆիլադելֆիա և զբաղեցրել 20-րդ դարի արվեստի բաժնի կուրատորի պաշտոնը, որն ստեղծվել է հատուկ նրա համար[10]։

1983 թվականին Աննա Դ’Հառնոնկուրը դարձել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի տնօրեն և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև կյանքի վերջ։ Աննա Դ’Հառնոնկուրը մահացել է 2008 թվականի հունիսի 1-ին, սրտի կանգից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Grimes W. Anne d’Harnoncourt, Who Led Philadelphia Museum, Dies at 64The New York Times, 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 http://articles.philly.com/2008-06-03/news/25250268_1_anne-d-harnoncourt-art-history-department-art-museum-directors
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. CONOR.Sl
  7. Обрист Х. У. Краткая история кураторства. Ад Маргинем Пресс: М., 2014. С. 181.
  8. «Anne d'Harnoncourt, 64; Led Phila. Art Museum». Washington Post. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. «d'Harnoncourt, Anne [Julie]». Dictionary of art historians. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. «Anne d'Harnoncourt Papers : Historical Note». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.

Գրականություն խմբագրել

  • Обрист Х. У. Краткая история кураторства. — М.: Ад Маргинем Пресс, 2014. — 255 с.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Anne d’Harnoncourt Papers : Historical Note [1]