Աննա Դավիա Բեռնուցցի

իտալացի օպերային երգչուհի

Աննա Դավիա (դ'Ավիա) Բեռնուցցի (իտալ.՝ Anna Davia (D’Avia) Bernucci, Anna Davia di (de) Bernucci հոկտեմբերի 16, 1743(1743-10-16)[1], Պիևե դի Կադորե, Բելունո, Վենետո, Իտալիա[1] - 1811), իտալացի սոպրանո, որը հանդես է եկել ռուսական բեմում։

Աննա Դավիա Բեռնուցցի
Բնօրինակ անունիտալ.՝ Anna Davia (DAvia) Bernucci
Ծնվել էհոկտեմբերի 16, 1743(1743-10-16)[1]
Պիևե դի Կադորե, Բելունո, Վենետո, Իտալիա[1]
Մահացել է1811
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
 Anna Davia Bernucci Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագում խմբագրել

Հավանաբար, Աննա Դավիա Բեռնուցցին պետք է նույնացնել Աննա Դա Վիայի հետ, ով եղել է նեբյուացի (իտալ.՝ Nebiu) Օսվալդոյի և Մադդալենի դուստրը։ Նա ծնվել է 1743 թվականի հոկտեմբերի 16-ին, մկրտվել է հաջորդ օրը Բելունո գավառի Պիևե դի Կադորե քաղաքում[2]։ Բելգիացի երաժշտագետ Ֆետին, որից հետո նաև շվեյցարացի երաժշտական քննադատ Մոզերը նրան ներկայացրել են, որպես Բելունոյում ծնված։ Սակայն, Դավիա ազգանունն այնտեղ չի հանդիպում, և, հավանաբար, այն ձեւափոխվել է արտասահմանում երկար ապրելու ընթացքում` դառնալով ազգանունները Դա Վիա։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

 
Միխայիլ Կազիմիր Օգինսկի
 
Նիկոլայ Ալեքսանդրովիչ Լվով. Աննա Դավիա Բերնուցցի դիմանկարը, 1790-ական թվականներ
 
Մարի Էլիզաբեթ Վիժե-Լեբրոն. Աննա Դավիա Բերնուցցի դիմանկարը, 1790-ական թվականներ

Հայտնի չէ, թե ինչ երաժշտական կրթություն է ստացել Աննան։ Նրա մասնագիտական գործունեության մասին առաջին տեղեկությունները Ամստերդամում իտալական թատրոնի բեմում աշխատելու մասին վերաբերում են 1761 թվականին։

1776 թվականին Աննա Դավիան հանդես է եկել Վարշավայում։ Այնտեղ նա հանդիպել է հետման Միխայիլ Կազիմիր Օգինսկուն, որը նրանից երեք տարի մեծ էր։ Աննայի  եւ Միխայիլի միջև սիրավեպն ավարտվել է նրանով, որ երգչուհին համաձայնվել է հանդես գալ Բելառուսիայի հնագույն քաղաքներից մեկի` Սլոնիմի թատրոնի բեմում եւ երեք տարի ապրել այնտեղ։ Ըստ Անջեյ Ցեխանովեցկիի նա նույնիսկ գրավոր համաձայնագիր է ստորագրվել 1777 թվականի մարտի 1-ին, որտեղ նշված է եղել ամսական աշխատավարձի չափը` 25 դուկատ[3]։ Երգչուհին ժամանել է Սլոնիմ ու սկսել է աշխատել Օգինսկիի թատրոնում, բայց ներկայումս անհայտ պատճառներով համաձայնագիրը կորցրել է ուժը եւ 1777 թվականի ամռանը Աննա Դավիան վերադարձել է Վարշավա[4]։

1777 թվականին Աննա Դացիան ելույթներով հանդես է եկել Վարշավայում` իտալացի կոմպոզիտոր Էջիդիո Դունիի «Իր Բնորդուհուն սիրահարված նկարիչը» օպերայում Լաուրետիի դերում և Դ. Պաիզելլոյի «Գալանտ տերը» օպերայում։ Այս շատ հաջողված դերի մասին հիշատակվել  է դեռեւս 1785 թվականին։ Նա որոշ ժամանակ ապրել է Վարշավայում, իսկ հետո տեղափոխվել է Գրոդնո, որտեղ ծանոթանում է իր հասակակցի` հասարակական-քաղաքական գործիչ Էնթոնի Տիզենհաուզին ։ Նա նրան առաջարկել է աշխատել Գրոդնոյի իր թատրոնում եւ Աննա համաձայնվել է։ Որոշ ժամանակ նա աշխատել է Գրոդնոյում, բայց հետո նրան գրավել է մայրաքաղաքի բեմը։

1779 թվականի վերջից մինչև 1780 թվականի սկիզբը նրան ընդունել են աշխատանքի Պետերբուրգի Օպերա Բուֆֆայում ։ Նա ելույթներով հանդես է եկել Ջովանի Պաիզելլոյի «La frascatana» օպերայում։ Դա սկիզբն էր փայլուն կարիերայի։ Ինչպես նշում է Մոզերը, արդեն 1789 թվականին նա դարձավ կայսերական թատրոնի թատերախմբի մի մասը, երգելով Պաիզելլոյի «Կեղծ սիրեկանը» օպերայում (իտալ.՝ La finta amante)` բելառուսական Մոգիլյով քաղաքում կայսրուհի Եկատերինա II-ի և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Իոսիֆ II - ի հանդիպմանը։

1782 թվականին այն ընդունվել է պետերբուրգյան պալատական բեմ, 2800 ռուբլի կենսաթոշակով, որտեղ Օպերա Բուֆֆայի «առաջին երգչուհին էր եւ Օպերա սերիայի երկրորդ երգչուհին»։ Այդ ընթացքում Աննան մասնակցել է Պաիզելլոյի բազմաթիվ ներկայացումների, այդ թվում` դարձել է Ռոզինայի դերի առաջին կատարողը Սևիլյան Սափրիչ օպերայում, որի պրեմիերան տեղի է ունեցել 1782 թվականի սեպտեմբերի 26 (15)-ին Պետերբուրգի Ձմեռային պալատում։ Նա նաև երգել է «Լուսնային աշխարհը» օպերայում և «Հիսուս Քրիստոսի կրքերը» օրատորիայում, 1783 թվականին։

1784 թվականի փետրվարի 1-ին մինչև պայմանագրի ժամկետի ավարտը  հիվանդության պատճառով ծառայությունից ազատման միջնորդություն է ներկայացրել, սակայն 1785 թվականի ապրիլի 1-ին նրա հետ նոր պայմանագիր է կնքվել երեք տարով, 3300 ռուբլի կենսաթոշակով, բենեֆիսով եւ 500 ռուբլի «վոյաժային գումարով։ Հնարավոր է, որ այս բարձրացմանը նպաստել է իշխան Ալեքսանդր Բեզբորոդկոյի «հովանավորումը»,  որը երգչուհու սիրեկանն է եղել 1780-1790-ական թվականներին։

1785 թվականի հունվարին Աննա Դավիան Վարշավայում կատարել է Պաիզելլիի «Սպասուհի տիկինը» օպերայի գլխավոր դերը, իսկ հետո, վերադառնալով Պետերբուրգ, երգել է Ջանինիի պարտիան Ջուզեպպե Սարտիի «Երեւակայական ժառանգները» օպերայում։

Հավանաբար, 1780-1784 թվականներին Աննա Դավիան ծանոթացել է Ջովաննի դե Բերնուցցիի հետ, որը նույնպես երգիչ է օպերա բուֆֆայի երգիչ էր և դարձել է նրա կինը։ Բայց դա չի խոչընդոտել նրան բավականին հագեցած իրադարձություններով կյանքը շարունակել, հաջող ելույթներով ու սիրեկանների հետ հարաբերություններով, որը բազմիցս նշվում է նրա ժամանակակիցների վավերագրություններում։

Արտաքսումը Ռուսաստանից խմբագրել

Եկատերինա II-ի պետական քարտուղար Անդրիան Գրբովսկին գրել է, որ Բեզբորոդկոն Դավիայի վրա ծախսել է մեծ գումարներref>Молева Нина Михайловна, «Дмитрий Григорьевич Левицкий», М., «Искусство», 1980, с. 111—112</ref>, տալով նրան «ամենամսյա 8000 -ական ռուբլի ոսկով եւ Իտալիայում արձակուրդում եղած ժամանակ նրան նվիրել է 500 000 ռուբլու չափով փող եւ ադամանդներ։ Բեզբորոդկոյի կողմից նման շռայլությունն էլ Եկատերինա II -ին դրդապատճառ է հանդիսացել, Դավաիան Ռուսաստանի սահմաններից 24 ժամում արտաքսվի։

Սանկտ-Պետերբուրգից հետո Աննան կրկին ժամանել է Սլոնիմ եւ հանդես է եկել Օգինսկի թատրոնի բեմում։ Օգինսկի 1785 թվականի կապելլայի արտիստների ցուցակներում կա նաև նրա ազգանունը։ Արտասահման մեկնելու ժամանակը հայտնի չէ, բայց նրա հետագա կյանքը կապված է եղել Իտալիայի հետ։

Կարիերան Իտալիայում խմբագրել

1787 թվականին հայրենիք վերադառնալով, Աննան թատերական իրողություններում ներգրավվելու դժվարություններ է ունեցել. հունիսին նա հանդես է եկել է Սենիգալիայում, աշնանը ՝ Վենետիկում, Ջուզեպպե Գազզանիգայի «Ոգու սպասուհին» եւ Անֆոսսի Պասկուալլեի  «Ամերիկյան որբ» օպերաներում։ 1787-1788 Ֆլորենցիայի դիմակահանդեսի ժամանակ նա հիշատակվում է Պաիզելլոյի «Նիտեցցիի» մեկնաբանությամբ (իտալ.՝ Nitteti

Այդ տարիներին ամուսինը միշտ երգել է նրա հետ։ Նրանք իրենց անուններին ավելացնում են «Համայն Ռուսիոյի կայսրուհու առաքինիների սենյակի վիրտուոզներ» տիտղոսը (իտալ.՝ virtuosi da camera dell'Imperatrice di tutte le Russie), որից օգտվել են իրենց ողջ հետագա կյանքում։ 1788 թվականին ամուսինները հայտնվել են Նեապոլի Ֆլորենտական թատրոնում և երգել են Պասկուալե Անֆոսսիի «Խորամանկ այրին» օպերայում, հավանաբար, դա եղել է վերջին անգամ, երբ նրանք միասին հանդես են եկել մեկ ներկայացման մեջ։

Կյանքը Նեապոլում բավականին հաջող ժամանակահատված է եղել, որի մասին բավականաչափ մանրամասնորեն կարելի է իմանալ Ֆ. Ֆլորիմոյի օգնությամբ[5]։ 1788 թվականի նոյեմբերի 6-ին փոխարինելով Բրիջիդու Բանտիի դեբյուտն է եղել Նեապոլի Սան Կառլո թատրոնում` Պետրա Սկոկովայի «Ռինալդո» օպերայում։

Հետագա տարիներին Ֆլորենցիայի թատրոնից նա տեղափոխվել է Դել Ֆոնդի թատրոն, որտեղ մասնակցել է տարբեր ներկայացումներում։ 1790 թվականին նա հանդես է եկել Նուովայի թատրոնում, որտեղ նույնպես երգել է, սակայն, արդեն որ օպերա բուֆֆայի երգացանկով։

Ուշ տարիներ խմբագրել

1791 թվականի ընթացքում Ֆլորենցիայում նա երգել է Պաիզելլոյի «Pirro» օպերայում։ 1793-1794 թվականներին նա եղել է Սան Կառլո թատերախմբի կազմում, որից հետո երգել է Տեատրա դել Ֆոնդայում։ 1795 թվականի հունվարին Մոդենայում երգել է Դոմենիկո Չիմարոզայի «Օլիմպիադա» օպերայում։

Տարիքը չի վատացրել Աննա Բերնուցցիի ոչ վոկալային, ո ՛չ դերասանական որակները։ 1798 թվականին Պալերմոյում ելույթների վերաբերյալ Ջովաննի Մելին գովեստի արձագանք է թողել։ 1803 թվականին Աննան Մոդենում երգել է Սեբաստիանո Նազալինիի «Teseo a Stige»

Վերջին հիշատակումը նրա մասին պատմում է, որ նա 1810 թվականին ապրել է Նեապոլում, խիստ աղքատության մեջ։

Տեղեկություններ մահվան վայրի եւ ժամանակի մասին չի պահպանվել։

Վոկալային ունակություններ խմբագրել

Աննա Դավիայի վոկալային որակները համապատասխանել են բարձր դերասանական մակարդակին։ Այս մասին կանոնավոր կերպով ընդգծվել է նրա ելույթների մասին հիշատակումներում, եւ դրանք, ակնհայտ է, որ վճռորոշ նշանակություն են ունեցել նրա ստեղծագործական կարիերայի ընթացքում։ Ինչ վերաբերում է ձայնին, կարելի է ինչ-որ պատկերացում ստանալ դրանց մասին Աննա Դավիայի որոշ դերերի վերլուծությունից։ Ձայնի դիապազոնը համեմատաբար փոքր է եղել, բայց նա պետք է մեծ ճկունություն ունենար (մինչեւ3-լյա4առավելությամբ միջակայքում f3-րդ4) վանկերի արտիկուլյացիան նույնիսկ շատ արագ շարժումներում կարողանալու համար, որը, հավանաբար, հիմք է հանդիսացել նրա հաջողության զավեշտական դերում։ Բացի այդ, նրա ձայնը ինտոնացիոն արտահայտչականությու է ունեցել եւ վայելչությամբ ու պլաստիկությամբ է աչքի ընկել։

Մշակույթում խմբագրել

 
Աննա Դավիա Բերնուցցիի մեդալ

1792 թվականին ի պատիվ Լիվոռնոյում Ալեսսիո Պրատիի «Նինոյի վրեժը» օպերայում նրա ունեցած ելույթի, ձուլվել է մեդալ[6]։

Հայտնի են դերասանուհու դիմանկարները, որոնք նկարել են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Դմիտրի Լևիցկին, Նիկոլայ Լվովը եւ Մարի Էլիզաբեթ Լուիզա Վիժե Լեբրյոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Romagnoli A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1987. — Vol. 33.
  2. «DAVIA, Anna in "Dizionario Biografico"». www.treccani.it. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. Andrzej Ciechanowiecki
  4. Сергей Чигрин. Любовнику Огинского, Тизенгауза… // Нива № 42 (2579), 16 октября 2005 г.
  5. F. Florimo, La scuola musicale di Napoli e i suoi conservatori, IV, Napoli 1881, էջ 79, 141, 143, 255, 257, 353, 355, 357
  6. *Italy, Anna Davia de' Bernucci (1767-գ.1810), singer and actress, silver medal, 1792 (անգլ.)

Գրականություն խմբագրել

  • Milano, Bibl. naz. Braidense, Uff. ricerca fondi mus., Pieve di Cadore, Arch. parr. di S. Maria, Reg. batt., a. 1743, 17 ottobre
  • Indice de' spettacoli (Milano 1783), 1788—1789, p. 131
  • Avvisi di Genova, 25 febbraio-10 nov. 1792
  • F. Florimo, La scuola musicale di Napoli e i suoi conservatori, IV, Napoli 1881, pp. 79, 141, 143, 255, 257, 353, 355, 357
  • V. Tardini, I teatri di Modena, III, Modena 1901, pp. 1270, 1378, fig. 55
  • D. F. Scheurleer, Het Musikleven in Nederland, 's Gravenhage 1909, pp. 238 s.
  • L. Bernacki, Teatr, dramata i muzyka za Stanislava Augusta, Lwów 1925, 1, pp. 133, 276
  • A. Mooser, Annales de la musique et des musiciens en Russie au XVIIIme siècle, II, Genève 1951, pp. 258–61
  • F. De Filippis-R. Arnese, Cronache del teatro S. Carlo, I, Napoli 1961, pp. 48 s.
  • G. Meli Opere, a cura di G. Santangelo, I, Milano 1965, p. 474
  • A. Gandini, Cronistoria dei teatri di Modena dal 1539 al 1871, Bologna 1969, 1, p. 163; 11, p. 68
  • Catalogo unico di libretti ital. a stampa fino al 1800, a cura di C. Sartori (ms.)
  • Фети, Франсуа-Жозеф, Biogr. univ. des musiciens, III, p. 257
  • Encicl. dello Spett., IV,coll. 246 s.
  • Gramschap van Apollo; verwekt door ’t schenden van zyn tempel (z.p. z.j. [1761]) [Rössing, 328 nr. 1; ex. met aant., Universiteitsbibliotheek Amsterdam (UvA), Bijzondere Collecties].
  • Straf der libellisten, leugenaars en lasteraars, of Verdediging van […] de eer en ’t caracter van juffrouw Davia (Amsterdam 1761) [Rössing, 329 nr. 7].
  • Lettre au sujet de la dispute, du sieur d’Amicis et la dlle. Davia (z.p. 1761) [Rössing, 330 nr. 10].
  • Réponse au libelle infame, intitulé Lettre au sujet du Sieur d’Amicis & de la demoiselle Davia (Amsterdam 1761) [Rössing, 330 nr. 11].
  • Gazetta universale nr. 45 (7-6-1777) 358 [bericht uit Polen].
  • J. H. Rössing, ‘Een kabaal in den Amsterdamschen Schouwburg (31 maart 1761)’, Het Nederlandsch Tooneel 2 (1873) 323—330 [11 pamfletten beschreven op 328—330].
  • C. N. Wybrands, Het Amsterdamsche tooneel van 1617—1772 (Utrecht 1873) 188—189 [noemt 14 pamfletten].
  • D. F. Scheurleer, Het muziekleven in Nederland in de tweede helft der 18e eeuw (Den Haag 1909) 238—239.
  • D. J. Balfoort, Het muziekleven in Nederland in de 17de en 18de eeuw (Den Haag 1981; 2de herz. dr.) 130.
  • The Serenissima collection. History of Venice through medals, dl. III: XVIII century. Veilingcatalogus Arsantiqva, Londen 11-12-2003, p. 19.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Դավիա Բեռնուցցի» հոդվածին։