Աննա Ազիզյան

հայ կոմպոզիտոր

Աննա Էրզինելերի Ազիզյան (օգոստոսի 28, 1965(1965-08-28), Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոս 2023), կոմպոզիտոր։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1994)։

Աննա Ազիզյան
Ծնվել էօգոստոսի 28, 1965(1965-08-28)
Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մահացել էօգոստոս 2023
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Կենսագրություն խմբագրել

Աննա Ազիզյանը ծնվել է 1965 թվականին Աշտարակում։

1980 թվականին ավարտել է Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի (դասատու՝ Ս. Ազարյան) և կոմպոզիցիայի (դասատու՝ Ռոբերտ Ամիրխանյան), 1984 թվականին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի (դասատու՝ Կ. Հարությունյան), 1990 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (Էդվարդ Միրզոյանի դասարան) բաժինները։

1990 թվականից դասավանդում է Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում։ 1993–2014 թվականներին եղել է Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրեն։ 2005 թվականին Աշտարակի Կարմրավոր եկեղեցուն կից հիմնադրել է «Զվարթունք» մանկական երգչախումբը, որի երգացանկը կազմված է հոգևոր երգերից։

Ստեղծագործություն խմբագրել

Գրել է դաշնամուրային պիեսներ՝ «Մտորում» (1984) ֆուգետան, «Երեք տաղ միջնադարյան բանաստեղծների խոսքերով» (1985), «Երկու տաղ Խաչատուր Կեչառեցու խոսքերով» (1986), «Վարուժանյան» (1985–1986), «Կաթիլ մի արտոսր ի շիրիմ Դուրյանի» (1990), «Մայրական» (2001–2003) և այլ խմբերգաշարեր՝ «Քառաձայն ֆուգա E dur կամ X մաժոր» (1987), խմբերգային ստեղծագործություններ՝ «Աղոթք» (1988, ըստ Դանիել Վարուժանի և Գրիգորիս Աղթամարցու), «Տաղ ծննդյան» (2001, ըստ Գրիգոր Նարեկացու), խմբերգային ներկայացումներ՝ «Ջարդին խենթը» (1993), «Զուգահեռ» (2005–2008), «Պոչատ աղվեսը» (2011–2013), երգեր՝ «Քասախ» (1993, ըստ Գ. Գևորգյանի), «Հրաժեշտ այբբենարանին» (2002, ըստ Սիլվա Կապուտիկյանի), սկերցո՝ դաշնամուրի և ֆլեյտայի (երկուսն էլ՝ 1984), ռոնդո (1987)՝ կամերային նվագախմբի, կոնցերտային նախերգանք (1993)՝ դաշնամուրի և կամերային նվագախմբի, «Հեյ ջան, տղերք» (1999, ըստ Հովհաննես Թումանյանի)՝ մենակատարի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի, «Ձայնք ծնանին ի ձայնէ» (2011, ըստ Էդմոնդ Ավետյանի)՝ խառը երգչախմբի համար։

Մրցանակներ խմբագրել

  • Համամիութենական մրցույթի 3-րդ մրցանակ (1987, Մոսկվա)
  • Կոմպոզիտորների 5-րդ համառուսաստանյան «21-րդ դարի երգչախմբային լաբորատորիա» մրցույթի դիպլոմ (2012, Սանկտ Պետերբուրգ)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։