Անմահության հուշարձան, ճարտարապետական կառույց Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։ Կառուցվել է գյուղի աշխատազորների միջոցներով և հավերժացնում է զոհված ճարտարցիների հիշատակը[1]։

Պատմություն խմբագրել

1960-ական թվականներից սկսած՝ ժողովրդական միջոցներով մարզի քաղաքներում ու գյուղերում կառուցվել են ավելի քան 200 կոթողներ, հուշահամալիրներ, թանգարաններ, աղբյուր-հուշարձաններ, որոնք պատմում են խորհրդային հայրենիքի ազատագրման համար իրենց կյանքը զոհածների մասին։

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 1018 երիտասարդներ, նրանցից 493-ը մարտի զոհվել են մարտի դաշտոմ։ Հադրութի շրջանից 8267 մարդ մեկնել են ռազմաճակատ, բայց 3952-ը չեն վերադարձել։ Զոհվածների հիշատակը հավերժացվել է հուշարձան-կոթողներով, որոնք կառուցվել են Հադրութում, Տողում, Մեծ-Թաղլարում, Տումիում, Բանազուրում, Արաքյուլում, Ազոխում, Թաղոտում, Մոխրենեսում և մի շարք այլ գյուղերում։

Նկարագրություն խմբագրել

Պատերազմի դաշտ մեկնած 45 հազար արցախցիներից (դա մարզի բնակչության 30 տոկոսն էր) 15 հազարը պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, 21 հոգի արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, 6-ը՝ փառքի երեք շքանշանի ասպետ են, 23-ը դարձել են գեներալներ, իսկ Արմենակ Խանփերյանցը դարձել է ավիացիայի մարշալ։ Այս ամենը մարմնավորված է հուշահամալիրոմ։ Այն գտնվում է քաղաքի հարավային մուտքի՝ Երևանյան խճուղու աջ եզրին, Մազի կամրջից 400 մետր վերև, մարզային հիվանդանոցի դիմաց։ Հուշահամալիրի ցուցանմուշներն ու ցուցատախտակները պատմում են Հայրենական մեծ պատերազմի ճակատներում Ղարաբաղի հայության սխրագործությունների մասին։ Հուշահամալիրի հիմնական մասը 21 մետրանոց, դեպի ներքև խոյացած, տուֆակերտ կարմիր կոթողն է, որը բաժանում է ընդհանուր գաղափար արտահայտող երեք կոմպոզիցիայի։ Հուշարձանի հանդիսավորությունն ընգծվում է սև տուֆից վեց մույթերը, երեքը կոթողի մի կողմում են, երեքը՝ մյուս, և «հավերժական կրակը», որն իր բոցերով լուսավորում է 1600 քառ. մետր մարմարածածկ հրապարակը։ Հրապարակ բարձրացող աստիճանները հինգ հավասար մասերի բաժանող եռանկյունաձև պատ սյուերը տեսարանն ավելի արտահայտիչ են դարձնում։ Դրանք խորհրդանշում են մարզի հինգ շրջանները։ Այս ամենը հուշահամալիրի միայն մի կոմպոզիցիան է։ Այն ունի նաև երկրորդ և երրորդ մասեր։ Մարզային հիվանդանոցը պատերազմի տարիներին վերածվել էր հոսպիտալի։ Զոհվածների հիվանդանոցի դիմացի բլրաթմբին են թաղվել, և այս գերեզմանատունը դարձել է հուշահամալիրի ընդհանուր կոմպոզիցիայի երկրորդ մասը։ Կանաչ երանգ ունեցող գրանիտե 40 հուշասալերի վրա տարբեր ազգության զինվերների անուն-ազգանուններ կան փորագրված։ Համալիրի երրորդ հատվածը գտնվոմ է հրապարակի աջ մասում։ Այստեղ են հզոր շատրվանով կասկադային ջրավազանը, հայկական զարդաքանդակներով և աղբյուրաշինական ավանդույթներով կերտված յոթ «լացող» աղբյուրները։ Այստեղ են դրված նաև ղարաբաղցի հերոսների նկարներն ու նրանց համառոտ կենսագրութունը[1]։

Իր մտահաղացումն իրականացնելու համար հուշահամալիրի հեղինակ, ճարտարապետ Յ. Հակոբյանն նտրել է Հադրութի կանաչավուն գրանիտը, հարավի վառ մարմարը, Զառուն բաղի կաթնագոյն խիճը, Հայաստանից բերված կարմիր և սև տուֆը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մկրտչյան, Շ. Մ. (1985). ԼՂՀ պատմաճարտարապետական հուշարձաններ. Երևան: «Հայաստան». էջեր 191–192. ISBN 490202000. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)