Տումի՝ համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Այն տեղաբախշված է հանրապետության հարավային մասում։ Հադրութը շրջկենտրոնից գտնվում է 31 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 67 կմ հեռավորության վրա։

Համայնք
Տումի
Село Туми Гадрутского района НКР.JPG
Գյուղի համայնապատկերը
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
Այլ անվանումներԴոմի, Բինա
ԲԾՄ1102 մետր
Բնակչություն752 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտումեցի
Ժամային գոտիUTC+4
##Տումի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

ԱշխարհագրությունԽմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 5673,14 հա տարածք, որից 1930,56 հա գյուղատնտեսական նշանակության, 3550,05 հա անտառային հողեր։ Տումիում առկա են հանքային ջրերի պաշարներ։ Համայնքի տարածքում առկա են թվով 8 աղբյուրներ` «Թաղաղամի», «Սահակ», «Նադա», «Գյոլեն», «Քարեն», «Տաղար», «Վարար» և «Թթու ջուր»։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)Խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։

ԲնակչությունԽմբագրել

Տումի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 746 մարդ, կա 204 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 808 803 797

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` «Կարմիր» եկեղեցի (1000 թ.), գերեզմանոց (IX–XIX դդ.), խաչքար (XII-XIII դդ.), կամուրջ (XII-XIII դդ.), աղբյուր (XIXդ.), ամրոց «Դիզափայտ» (Ղլեն քար) (XIII–XIX դդ.), հաշվառված է 19 հուշարձան[6]։

Հասարարակական կառույցներԽմբագրել

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 111 աշակերտներ։ 2001 թվականից Սերգեյ Աբրահամյանի անվամբ է կոչվում Տումու միջնակարգ դպրոցը[7]։

Հայտնի տումեցիներԽմբագրել

  • Սերգեյ Աբրահամյան - լեզվաբան։
  • Թևան Ստեփանյան - 20-րդ դարասկզբի Արցախի ազատագրական պայքարի հերոս

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.