Անհեսենամոն (եգիպ.՝ ˁnḫ-s-n-imn, «Նա ապրում է Ամոնի համար»[2], հայտնի է նաև որպես Անհեսենպամուն[3], Անհեսենպատոն, Անհեսենպաամոն, Անհեսենաթոն, մ. թ. ա. 1348, Թեբե - մ. թ. ա. 1322, Մեմփիս, Ալ-Գիզա, Եգիպտոս), XVIII դինաստիայի հին եգիպտական արքայադուստր, Թութանհամոնի Մեծ թագուհին:

Անհեսենամոն
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 1348
ԾննդավայրԹեբե
Մահացել էմ. թ. ա. 1322
Մահվան վայրՄեմփիս, Ալ-Գիզա, Եգիպտոս
ԳերեզմանԱրքաների հովիտ
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
Մասնագիտությունթագուհի
ԱմուսինԹութանհամոն[1]
Ծնողներհայր՝ Էխնաթոն, մայր՝ Նեֆերտիտի
Զբաղեցրած պաշտոններՄեծ թագուհի
ԵրեխաներAnkhesenpaaten Tasherit?, 317a mummy? և 317b mummy?
 Ankhesenamun Վիքիպահեստում

Էխնաթոն փարավոնի և նրա կնոջ Նեֆերտիտիի երրորդ դուստրը։

Անհեսենաթոն

խմբագրել
 
Թալաթ Տիայի՝ արքայադստեր Անհեսենաթոնի ստնտուն[4]

Անհեսենաթոնը Էխնաթոնի և նրա գլխավոր կնոջ՝ Նեֆերտիտիի վեց հայտնի դուստրերից երրորդն էր։ Նրա հարազատ քույրերն են` Մերիթաթոնը, Մակեթաթոնը, Նեֆերնեֆրուաթոն-Թաշերիթը, Նեֆերնեֆրուրան, Սետեպենրան[5]։

Արքայադուստրը ծնվել է Էխնաթոնի կառավարման 6-րդ տարվանից հետո (հնարավոր է՝ 7 կամ 8-ում) և ստացել Անհեսենաթոն անունը («Նա ապրում է Ամոնի շնորհիվ»)։ Նրա կյանքի վաղ տարիների մասին քիչ բան է հայտնի։ Ի տարբերություն հարազատ քույրերի՝ միայն Անհեսենաթոնի ստնտուի անունը պահպանվել է։ Նրա անունը Տիա էր (թալաթաթ Մետրոպոլիտեն թանգարան)[4][6]։

Կրոնական բարեփոխում իրականացնելով՝ Էխնաթոնը կառուցել է Էլ–Ամառնա նոր մայրաքաղաքը, որտեղ էլ անցել է արքայադստեր մանկությունը։ Հավանաբար նա ապրել է իր մոր՝ Նեֆերտիտիին պատկանող Գլխավոր, կամ Հյուսիսային պալատում։

Մինչև նոր մայրաքաղաք Էլ–Ամառնայի շինարարության ավարտը ծնված Անհեսենաթոնը ներկայանում է ամառնական ռելիեֆներում և կրում է արքայադստեր ավանդական տիտղոսը. «Փարավոնի դուստրը նրա մարմնից, նրա սիրելին՝ Անհեսենաթոն՝ ծնված թագավորի մեծ կնոջից՝ նրա սիրելի Նեֆեր-նեֆերու-Աթոն-Նեֆերտիտիից, ապրիր հավերժ, հավիտյան» (եգիպ.՝ nsw-sn.t h.t-f mr.t-f ˁnḫ-s-n-itn-rˁ ms-n nsw-tḫm.t-wr.t mr.t-f nfr-nfr.w-itn-nfr.t-jty ˁnḫ-ti ḏt-nḫḫ[7]:

M23t
G34
n
F32
t
f
N18
t
f
S34S29
n
G40it
n
ra
mss
n
M23N41
t
t
G36
r
N37
t
f
<
F35F35F35F35M17X1
N35
N5
F35M18X1
Z4
B1
>anxU33I10
t
N18
V28raV28

Էխնաթոնի կառավարման վերջին տարիների հուշարձաններում արքայադուստր Անհեսենաթոնը ներկայանում է Անհեսենաթոն-Թաշիրեթին ձեռքին։ Արձանագրությունները տեղեկացնում են, որ դա փարավոնի երեխան էր։ Այս փաստը պատճառ է հանդիսացել եզրակացնել, որ Նեֆերտիտիի հեռացումից, երկրորդ կնոջ՝ Կիայի և դստեր Մակեթաթոնի մահից հետո, Էխնաթոնը ժառանգ ունենալու հույսով ամուսնացել է երիտասարդ Անհեսենպաաթոնի հետ։ Հետագայում հուշարձանների ավելի ճշգրիտ թվագրմամբ այն տեսությունը, որ այդ ժամանակ արքայադուստրը ընդամենը 6-8 տարեկան է եղել, հերքվել է։ Հուշարձանների վրա հայտնաբերվել են նաև փոփոխությունների հետքեր[8]։ Էխնաթոնի մյուս կնոջ` Կիայի և նրա դստեր անունները փոխարինվել են ավագ ողջ մնացած արքայադուստրերի` Մերիթիաթոնի և Անհեսենաթոնի անուններով[5]։

Թութանհամոնի կառավարում

խմբագրել
 
Անհեսենամոնը Թութհամունին` որպես սիրո խորհրդանիշ նվիրել է ծաղիկներ (արկղի մի հատված)

Երրորդ ավագ արքայադուստր Անեսենպատոնը թագուհի դառնալու քիչ հնարավորություններ ուներ, բայց մոր` Նեֆերտիտիի մահվան կամ անհայտանալու, նրա խորթ մոր՝ Կիայի և ավագ քույրերի մահվան պատճառով Անհեսենաթոնը դառնում է տրամաբանական ընտրություն, որպես արքայազն Թութանհամոնի, որը, հնարավոր է, ցեղի վերջին ողջ մնացած արական ներկայացուցիչն էր, կինը[6]։ Թութանհամոնի ծնողների մասին տեղեկատվության պակասի պատճառով դժվար է պարզել, թե ինչպիսի ազգակցության մեջ է գտնվել զույգը[9]։ Այս միությունից ի հայտ են եկել երկու մեռելածին դուստրեր, որոնք հայտնաբերվել են նրա KV62 դամբարանում[10]։

Երիտասարդ փարավոնի թագավորության երկրորդ տարում թագավորական զույգը, ի փառս Ամոնի վերածննդի պաշտամունքի, փոխել են իրենց նախկին անունները։ Անհեսենաթոնը («Նա ապրում է Աթոնի համար») վերածվել է Անհեսենպամոնի («Նա ապրում է Ամոնի համար»)։ Թութանհամոնը օրինակացրել է իր իշխանությունը՝ իրեն անվանելով Ամենհոթեպ III (նրա պապի) փարավոնի անմիջական ժառանգորդ, իսկ Էխենաթոնին հռչակել է ուրացող[9]։

Վեզիր (մեծ կառավարիչ) Էյը, որն անհետացել է Էխենաթոնի թագավորության վերջում և բացակայում է Սմենհարի տակ գտնվող փաստաթղթերում նորից հայտնվել է որպես երիտասարդ զույգի դաստիարակ։ Հավանաբար, նախկին քահանա Ամոն Էյը որոշել է պետության քաղաքականությունը և որոշումներ է կայացրել այն ժամանակաշրջանում, երբ փարավոնն ու թագուհին երիտասարդ են եղել։

Անհեսենամոնի բազմաթիվ պատկերներն ամուսնու թագավորության օրոք հասարակական հուշարձանների և նրա դամբարանի առարկաների վրա ցույց են տալիս նրա մեծ ազդեցությունը[6]։ Հուշարձաններից շատերը հետագայում ուզուրպացվել են հաջորդող փարավոնների կողմից։ Անհեսենամոնի անունով որոշ արձանագրություններ հետագայում փոխարինվել են Հորեմհեբի կնոջ՝ Մութնեջմեթի անունով[11]։

Այրիացում

խմբագրել

Մոտավորապես 19 տարեկանում Թութանհամունի մահից հետո տվյալների անբավարարության պատճառով Անհեսենամոնի կյանքի իրադարձությունները վիճահարույց են մնացել։

Ենթադրություն կա, որ Անհեսենամոնին կարելի է նույնականացնել եգիպտական անանուն թագուհու հետ, որը խեթական աղբյուրներում հիշատակվում է որպես Դահամունցու (աղավաղված է «տա-հեմետ-նեսու» (եգիպ.՝ t3-ḥm.t-nsw)` «արքայի կին»)[11][12]։ Վախենալով, որ ինքը ստիպված կլինի անհավասար ամուսնության մեջ մտնել, ամռան վերջում Դահամունցուն գրել է խեթերի ղեկավար Սուպպիլուլիումաս Ա-ին` խնդրելով նրան որդուն ուղարկել որպես իր ամուսին[13]։

... Ամուսինս մահացած է, բայց ես որդի չունեմ։ Ասում են՝ դուք շատ որդիներ ունեք։ Եթե ինձ տաս քո որդիներից մեկին, (ապա) նա կդառնա իմ ամուսինը։ Ես երբեք չեմ վերցնի իմ հպատակներից և նրան չեմ դարձնի իմ ամուսինը:[12]

Սուպպիլուլիումաս Ա-ն զարմանում է խնդրանքից և ուղարկում է իր դեսպան Հատտուսացիին եգիպտական արքունիք հավաստիանալու խնդրանքի անկեղծության մեջ։ Գարնանը Հատտուսացին Հատտուսա է վերադառնում Եգիպտոսի դեսպան Հանիի հետ, որը փոխանցում է իր թագուհու պատասխանը․

Ինչո՞ւ ես այդպես ասում․ Արդյո՞ք նրանք չեն խաբում ինձ։ Եթե ես որդի ունենայի, մի՞թե այլ երկիր կգրեի իմ և իմ երկրի նվաստացման մասին։ Եվ դու ինձ չհավատացիր և նույնիսկ այդպես ես ասում ինձ։ Նա, ով իմ ամուսինն էր, մահացել է։ Ես որդի չունեմ։ Ես երբեք չեմ վերցնի իմ հպատակներից և նրան չեմ դարձնի իմ ամուսինը։ Ես ոչ մի այլ երկրի չեմ գրել, գրել եմ միայն քեզ։ Ասում են՝ դու շատ որդիներ ունես։ Տու՛ր ինձ քո որդիներից մեկին, և նա կլինի իմ ամուսինն, իսկ Եգիպտոսում կլինի թագավորը[14]։

Նույնիսկ Եգիպտոսից հաստատում ստանալուց հետո Սուպպիլուլիումաս Ա-ն վախենում է տեղացի եգիպտացիներից պատերազմում խլած տարածքների համար և երկար ժամանակ տատանվում։ Ի վերջո Սուպպիլուլիումաս Ա-ն որոշում է կայացնում և որդիներից մեկին՝ Զաննանզային ուղարկում Եգիպտոս՝ հույս ունենալով վերականգնել պետությունների միջև բարեկամական հարաբերությունները։ Միևնույն ժամանակ խեթական կառավարիչը հույս ուներ նման ամուսնության միջոցով մեծացնել իր ազդեցությունը։ Բայց շուտով Զաննանզայի մահվան մասին մտահոգիչ լուրեր են ստանում Սուպպիլուլիումաս Ա-ի արքունքում։ Ինչպես կարծում են որոշ եգիպտագետներ, Զաննանզայի սպանությունը կարող էր լինել այն ուժերի ձեռքի գործը որոնց «ձեռնտու չէին Անհեսենպաամունի իշխանության ամրապնդումը, և առաջին հերթին՝ Էյի, ինչպես նաև հրամանատար Հորեմեբի, որը Թութանհամոնի օրոք ղեկավարել է Սիրիայում խեթական էքսպանսիայի դեմ Եգիպտոսի պայքարը[3]։ Սուպպիլուլիումաս Ա-ն սաստիկ բարկացել է և որդու սպանության մեջ մեղադրել եգիպտցիներին։ Այլաբանորեն նա գրել է, որ «բազեն հոշոտեց փոքրիկ ճուտիկին»։ Այս արտահայտության մեջ մի շարք գիտնականներ Հորեմեբի (որի անունը իր մեջ պարունակում էր հեթանոսական աստված Հորի անունը) մեղավորության մասին ակնարկ են տեսնում[13]։

Պահպանվել է մի մատանի, որի վրա փարավոն Էյի և Անեհսենամոն թագուհու անուններն են իրար կողքի և կարտուշի մեջ առնված[15]։

Հնարավոր է Էյը ամուսնացել է Անեսենսամոնի հետ՝ դրանով իսկ օրինականացնելով գահին տիրանալու հավակնությունը։ Էյի կառավարման ընթացքում նրա կնոջը անվանում էին Թեի[11], իսկ Անհեսենամոն անունն այլևս չի հիշատակվում[6]։

Թաղման վայր և մումիա

խմբագրել

Անհեսենամոնի մումիան չի հայտնաբերվել։ 2010 թվականի փետրվարին անցկացված KV21 դամբարանի երկու կին մումիաների ԴՆԹ-ի վերլուծությունը հաստատել է, որ դրանք պատկանում էին եգիպտական փարավոնների XVIII դինաստիային։ Ենթադրվել է, որ դրանցից մեկը կարող էր պատկանել Անհեսենամոնին[16]։

Քանի որ 2005 թվականին բացված KV63 դամբարանը գտնվում է Թութանհամոնի դամբարանի (KV62) մոտակայքում, կարծիք է հայտնվում, որ այն կառուցվել է Անհեսենամոնի համար։ Ներսում հայտնաբերվել էին փորագրված կնոջ ուրվագիծով սարկոֆագներ, հագուստ, զարդեր։ Կերամիկայի բեկորների վրա կարդացվում է «պաատեն»-ը, որը հղում է անում թագուհու առաջին անվանը՝ Անհեսենպաատենին։ Մումիան չկա[17][18][19][20]։

Կերպարը մշակույթում

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Քրիստիան Ժակ - «Նեֆերտիտի և Էխնաթոն։ Արևանման զույգ» (2006)
  • Միշել Մորան - «Նեֆերտիտի» (2010)
  • Նիկ Դրեյքի - «Թութհանհամոն։ Ստվերների գիրքը» (2011)
  • Բիհիշա Բաբաևի «Երգ Նեբհեփրուրի մասին (Թութանհամոն)»

Կինեմատոգրաֆիա

խմբագրել
  • 1932 թվականին նրա անունը օգտագործվել է «Մումիա» դասական ֆիլմում, որը թողարկվել է Թութանհամոնի գերեզմանի հայտնաբերումից հետո։ Դերը կատարել է Զիտա Յոհանը։ «Մումիա» (1999) և «Մումիան վերադառնում է» (2001) ֆիլմերում եգիպտուհի Անհեսենամունի դերը կատարել է Պատրիսիա Վելասկեսը։
  • 2007 թվական՝ «Արևի արքայադուստր» մուլտֆիլմ (Ֆրանսիա)[21]։
  • «Թութ» (2015)՝ կանադա-ամերիկյան մինի-սերիալ՝ բաղկացած վեց էպիզոդից, հիմնված է եգիպտական փարավոն Թութանհամոնի կյանքի վրա։ Անհեի դերը կատարել է Սիբիլլա Դինը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ankhesenamen as Queen // Queen Ankhesenamen — 1818.
  2. Перепёлкин Ю. Я. Солнцепоклоннический переворот Амен-хотпа IV. — История Древнего Египта. — Спб.: Журнал «Нева», Летний сад, 2000.
  3. 3,0 3,1 И.А. Стучевский Межгосударственные отношения и дипломатия на Древнем Востоке. — М.: Наука, 1987. — С. 75. — 311 с.
  4. 4,0 4,1 «Relief Depicting the Nurse Tia». The Metropolitan Museum of Art.
  5. 5,0 5,1 Dodson, Aidan The complete royal families of Ancient Egypt. — London: Thames & Hudson, 2004. — С. 142—157. — 320 с. — ISBN 0500051283
  6. 6,0 6,1 6,2 6,3 Dorothea Arnold, James P. Allen, Metropolitan Museum of Art Staff, Metropolitan Museum of Art (New York N.Y.) The Royal Women of Amarna: Images of Beauty from Ancient Egypt. — Metropolitan Museum of Art, 1996. — С. 11. — 193 с. — ISBN 9780870998164
  7. Перепёлкин, Ю. Я. I // Переворот Амен-хотпа IV. — М., 1967.
  8. Jacobus van Dijk. The Death of Meketaten
  9. 9,0 9,1 John Coleman Darnell, Colleen Manassa Tutankhamun's Armies: Battle and Conquest During Ancient Egypt's Late Eighteenth Dynasty. — John Wiley & Sons, 2007. — С. 48, 51. — 321 с. — ISBN 9780471743583
  10. Тутанхамон / гл. ред. А. М. Прохоров. Большая советская энциклопедия: [в 30 т.]. — 3-е. — М.: Советская энциклопедия, 1969—1978.
  11. 11,0 11,1 11,2 Aidan Dodson Amarna Sunset: Nefertiti, Tutankhamun, Ay, Horemheb, and the Egyptian Counter-reformation. — Oxford University Press, 2009. — С. 89, 115. — 233 с. — ISBN 9789774163043
  12. 12,0 12,1 В. Г. Ардзинба Хеттология, хаттология и хурритология. — Собрание трудов в 3-х томах. — Москва-Сухум: Институт востоковедения РАН, 2015. — Т. 2. — 654 с. — 1000 экз. — ISBN 978-5-89282-636-5
  13. 13,0 13,1 Оливер Гёрни Хетты. — М.: Наука, 1987. — 234 с. — (По следам исчезнувших культур Востока). — 30 000 экз.
  14. Вячеслав Всеволодович Иванов Луна, упавшая с неба. Древняя литература Малой Азии.. — М.: Художественная литература, 1977.
  15. The Journal of Egyptian Archaeology. — Egypt Exploration Fund, 1932. — С. 50. — 270 с.
  16. Захи Хавасс. Инцест — проклятие фараонов — «National Geographic», сентябрь 2010.
  17. Dr. Otto Schaden. «Экспедиционный дневник KV-63». Dig Diary.
  18. «BBC NEWS | Middle East | Pharaonic tomb find stuns Egypt». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  19. Slackman, Michael (2006 թ․ հունիսի 28). «Tomb Yields Many Mysteries, but no Mummy». The New York Times. 0362-4331. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  20. «Неизвестная гробница - первые результаты исследований | Творческий проект «Перо Маат»» (ռուսերեն). pero-maat.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  21. «Princess of the Sun (La Reine Soleil)». Cineuropa - the best of european cinema (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.

Գրականություն

խմբագրել
  • И.А. Стучевский. Межгосударственные отношения и дипломатия на Древнем Востоке. — М.: Наука, 1987
  • Ю.Я. Перепёлкин. Солнцепоклоннический переворот Амен-хотепа IV// История Древнего Египта. Спб: «Журнал „Нева“», Летний сад, 2000.
  • Ю.Я. Перепёлкин. Переворот Амен-хотепа IV. Часть I. М., 1967.
  • В. Г. Ардзинба. Хеттология, хаттология и хурритология. — Собрание трудов в 3-х томах. — Москва-Сухум: Институт востоковедения РАН, 2015
  • В. В. Иванов. Луна, упавшая с неба. Древняя литература Малой Азии. — М.: Художественная литература, 1977.
  • Оливер Гёрни. Хетты. М.: «Наука» (ГРВЛ), 1987.
  • Jacobus van Dijk. The Death of Meketaten
  • James P. Allen. The Amarna Succession
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անհեսենամոն» հոդվածին։