Անկյուն գումարած 3, հեռուսատընկերություն Ալավերդի քաղաքում, հիմնադրվել է 1998 թվականին Հրաչյա Պապինյանի և Սոս Սիրադեղյանի կողմից Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Եթեր է հեռարձակվում 1999 թվականի հունվարի 7-ից։ Հեռարձակվել է 37 –րդ դեցիմետրային տիրույթում Ալավերդի քաղաքում և հարակից տասը բնակավայրերում (Ախթալա, Շամլուղ, Մադան, Նեղոց, Հաղպատ, Սանահին, Ակներ, Աքորի, Օձուն, Շնող, Հագվի, Ամոջ)։ 2020 թվականից հեռարձակվում է առցանց։ Հեռուստաընկերությունը ներկայացնում է տեղեկատվական, քաղաքական, սոցիալական, մշակութային և այլ հաղորդումներ։ Ունի ամենօրյա լրատվական թողարկում։ Արտադրում և առցանց հեռարձակում է նաև «Բաց քննարկում» թոք շոուն, փոդ քաստ, «Վահագնի հետ», «Ռադիոլուր», «Իմ Լոռի», «Ալավերդին փաստերով» և այլ հաղորդումները։ 2025 թվականի փետրվարի դրությամբ յութուբյան բաժանորդների թիվը գերազանցում է 90 000-ը։ Առցանց հեռարձակման շնորհիվ ունի յութուբյան առավելագույն պոտենցիալ դիտողներ՝ որը տատանվում է 20 000-ից մինչև 650 000։ Ֆեյսբուքյան դիտումները 400 000-500 000։

Անկյուն+3
🌐ankyun3news.com
Երկիր{{{2}}} Հայաստան, Ալավերդի
Հեռարձակման գոտիԼոռու մարզ
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական1999
ՀիմնադիրՍոս Սիրադեղյան, Հրաչյա Պապինյան

Ընկերությունն ունի շուրջ 10 աշխատակից։ Երկար տարիներ ընկերության գործադիր տնօրենն է եղել Սոս Սիրադեղյանը[1], 2021 թվականից Հրաչյա Պապինյանը։ Անկյուն գումարած 3-ը սոցիալական ցանցերում՝ www.youtube.com/@Ankyungumarats3, https://www.facebook.com/ankyun3 նաև տիկ տոկում, ինստագրամում։

Հաղորդումներ

խմբագրել
  • «Լուրեր» (լրատվական ծրագիր)
  • «Մեր քաղաքը» (Ալավերդու և ալավերդցիների մասին հաղորդաշար)
  • «Հայացք+» (ժամանցային, ճանաչողական և տեղեկատվական հաղորդաշար)
  • «Քաղաքապետարանի ժամ» (նորություններ Ալավերդու քաղապետարանից)
  • «Մարզպետարանի ժամ» (նորություններ Լոռու մարզպետարանից)
  • «Հետադարձ հայացք» (Ալավերդու անցյալի մասին տեսաշար)
  • «Երևակ» (լրատվական-վերլուծական հաղորդաշար)
  • «Օրվա հոբելյարները» (շնորհավորանքներ օրվա հոբելյարներին)
  • «Դեպի լույս և կյանք» (եկեղեցական հաղորդում)
  • «Դեմ առ դեմ» (թոք-շոու)
  • «Լուրերի հավելված» (գովազդային տեսանյութ)
  • «Մարզաշխարհ» (մարզական լուրեր)
  • «Հոդված 27»
  • «Ծուռ հայելի»

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել