Անկախության այգի (Երուսաղեմ)
Անկախության այգի (եբրայերեն՝ גן העצמאות, Gan ha-Atsma'ut), քաղաքային այգի՝ սահմանափակված կենտրոնական Երուսաղեմի Արգոն, Գևորգ արքա, Հիլել և Մենաշե Բեն Իսրայել փողոցներով[1]։ Այն Երուսաղմի` մեծությամբ երկրորդ այգին է[2][3]։
Պատմություն
խմբագրելԱյգին հիմնադրվել է Երուսաղեմի հիմնական մուսուլմանական գերեզմանատան՝ Մամիլայի արևմտյան մասից վեր։ Վերջինս հիմնադրվել է մեր թվարկության 7-րդ դարում։ Մուհամմեդ մարգարեի հետևորդներից մի քանիսը, ինչպես նաև Սալահ ադ-Դինի զինվորներից շատերը, թաղված են Մամիլայում։ Այն Պաղեստինի ամենամեծ մուսուլմանական գերեզմանատունն է։
1948թ․-ի պատերազմից հետո գերեզմանատունը ներառվել է Երուսաղեմի իսրայելական համայնքի կազմում։ 1950-ականներին գերեզմանատունը քանդվել է իսրայելական իշխանությունների կողմից։ 1967թ․-ին այնտեղ մնացել էին գերեզմանների նախնական քանակի 10%-ից էլ պակաս գերեզմաններ[4][5][6][7]։
1964թ․-ին Երուսաղեմի քաղաքապետ Մորդեխայ Իշ-Շալոմը դիմեց Յաֆայի Քադիին և Շարիաթի վերաքննիչ դատարանի նախագահին՝ խնդրելով այնտեղ այգի կառուցելու թույլտվություն, որտեղ գերեզմանատան մի մասը պահպանվելու էր որպես պատմական հուշարձան[8]։ 1966թ․-ին Երուսաղեմի հիմնադրամի կողմից այգին վերանվանվել է որպես Հարրի Ուիլֆի այգի[9]։
Տարիների ընթացքում Երուսաղեմի հիմնադրամը այգում մի քանի քանդակներ է տեղադրել։ 1972թ․-ին ամերիկացի քանդակագործ Ռոբերտ Էնգմանի աբստրակտ բրոնզե քանդակը՝ «Օղակը», կանգնեցվել է այգու կենտրոնում գտնվող բնական ժայռերի վրա (հետագայում տեղափոխվել է այլ այգի)։ 2002թ․-ին Իսրայելի քանդակագործության մրցանակ ստացած Միքայել Գրոսի մինիմալիստական քանդակը՝ Թրեմորը 1983 թ․-ին տեղադրվել է այգու եզրի բլրի վրա[8]։
Այգում գտնվում է Առյուծի քարանձավը։ Հրեական, իսլամական և քրիստոնեական լեգենդները պնդում են որ իրենց հավատացյալների աճյունները թաղված են այնտեղ, և որ Աստծո կողմից ստեղծված առյուծը այնտեղ է մահացածներին պահպանելու համար[10]։ Հրեական ավանդույթում նշվում է, որ Սելևկյան հույների կողմից սպանված հրեաների ոսկորները թաղված են այնտեղ։ Մուսուլմանները պնդում են որ Ալլահը Մամիլայի մուսուլմանական գերեզմանների մնացորդները տեղափոխել է մոտակա քարանձավ դրանք հրդեհից փրկելու նպատակով։ Քրիստոնյաները հավատում են, որ քարանձավում են գտնվում 614թ․-ին Սասանյանների կողմից սպանված վանակնների աճյունները[10]։ Այգու ստորին մասում պահպանվել են 13-րդ դարի որոշ մուսուլմանական գերեզմաններ[11]։
Այգին նաև համարվում է համասեռամոլների կողմից նախընտրելի վայրերից մեկը Երուսաղեմում և դարձել է բազմաթիվ ԼԳԲՏ միջոցառումների կենտրոն, ներառյալ ամենամյա հպարտության շքերթը[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Independence Park (Gan Ha'atzmaut)». gojerusalem.com.
- ↑ Jacobs, Daniel (1999). Jerusalem: The Mini Rough Guide. էջ 130. ISBN 9781858285795.
- ↑ Rosenthal, Morris (2006). «Jerusalem Parks - Gan for Dog Owners». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Asem Khalidi (Spring 2009). «The Mamilla Cemetery: A Buried History». Jerusalem Quarterly. 37. Արխիվացված է օրիգինալից 2022-02-03-ին. Վերցված է 2022-02-03-ին.
- ↑ Henry Cattan (1988). The Palestine question (Illustrated ed.). Taylor & Francis. էջ 256. ISBN 9780709948605.
- ↑ Journal of Palestine studies, Volume 7, Issues 25-28. Institute for Palestine Studies and Kuwait University. 1978. էջ 194.
- ↑ Rashid Khalidi (2011 թ․ հուլիսի 5). «Human Dignity in Jerusalem». Jadaliyya.
- ↑ 8,0 8,1 https://www.haaretz.com/1.4849004The Cemetery has no Sanctity, Haaretz
- ↑ http://projects.jerusalemfoundation.org/art-culture/art/harry-wilf-(independence)(չաշխատող հղում), park.aspx
- ↑ 10,0 10,1 Peled, Ron. «2,000 Years Old Pool, Cemetery, Cave & more...».
- ↑ Fodor's Israel: 8th Edition. 2011. էջ 117.
- ↑ «Independence Park». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին.