Անիտա Սքորգան

նորվեգացի երաժիշտ

Անիտա Սքորգան (նորվ.՝ Anita Skorgan, նոյեմբերի 13, 1958(1958-11-13)[1], Գյոթեբորգ), նորվեգացի երգիչ-երգահան։ «Եվրատեսիլ» երգի մրցույթում հինգ անգամ ներկայացրել է Նորվեգիան` երկու անգամ որպես մենակատար, մեկ անգամ Յան Թայգենի հետ, 1983 թվականին որպես Յան Թայգենին աջակցող երգիչ, 1981 թվականին՝ որպես Ֆին Կալվիկին աջակցող երգչուհի[3]։

Անիտա Սքորգան
Ծնվել էնոյեմբերի 13, 1958(1958-11-13)[1] (65 տարեկան)
Գյոթեբորգ
Երկիր Նորվեգիա և  Շվեդիա
ԺանրերՀիթ և բալլադ
Մասնագիտություներաժիշտ, երգչուհի, հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունQueen Bees?
ԱմուսինJahn Teigen?
Պարգևներ
 Anita Skorgan Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Անիտա Սքորգանը 5 անգամ Նորվեգիան ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ երկու անգամ որպես մենակատար, մեկ անգամ `Յան Թայգենի հետ, 1983 թվականին՝ որպես Թայգենին աջակցող երգչուհի, 1981 թվականին՝ Ֆին Կալվիկին աջակցող երգչուհի։ 1977 թվականին Լոնդոնում կատարել է «Կազանովա» երգը և զբաղեցել 14-րդ տեղը։ Երկու տարի անց կրկին «Եվրատեսիլ»-ում «Օլիվեր» երգով հանդես է եկել Երուսաղեմում և զբաղեցրել 11-րդ տեղը։ Անգլիայում կրկին Եվրատեսիլի բեմում հանդես է եկել այն ժամանակ իր ամուսնու Յան Թայգենի հետ «Adieu» երգով, որը Հարգոյթում ընրտվել է 12-րդ տեղում։

1976-1985 թվականներին յոթ անգամ հանդես է եկել «Մելոդի Գրան Պրի» հեռուստատեսային շոուում։ 2001 թվականի նոյեմբերի 17-ին իր հին դասընկերոջ հետ հանդես է եկել «Den store klassefesten (Մեծ դասարանի վերամիավորում) նորվեգական հեռուստաշոուում։

1988 թվականին Անիտան կրկին Նորվեգիան ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում որպես համահեղինակ և երգչուհի, որտեղ եղել է Կարոլին Կրուգերին աջակցող երգչուհի, երգել է «For vår jord» (Հանուն մեր Երկրի) երգը, զբաղեցրել 5-րդ տեղը։ Սքորգանը նաև «Դու իմն էիր» երգի հեղինակներից է։ Երգը 1999 թվականին Նորվեգիայի Մելոդի Գրան պրիում զբաղեցրել է հինգերորդ տեղը։ 1999 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթին երգի ընտրությունը կատարվել է հենց այդ շոուի ժամանակ։

1983 թվականին նկարահանվել է «Prima Veras saga om Olav den hellige» և 1997 թվականին՝ «Stjerner i sikte» ֆիլմերում։

1995 թվականին երգել է «Պոկահոնտաս» դիսնեյան մուլֆիլմում, 1997 թվականին՝ Անաստասիա մուլտֆիլմում, 1998 թվականին՝ «Կախարդական թուր։ Կամելոտի փնտրտուքներում» մուլտֆիլմում որպես Քեյլի։

2004 թվականին հիմնադրել է Queen Bees խումբը։

2010 թվականի նոյեմբերին նա հարցազրույց է տվել Ջերեմի Վինեի շոուին և երգել BBC Radio 2-ում։ 2011 թվականի հուլիսին կրկին հարցազրույց է տվել Ջերեմի Վինեի շոուին Նորվեգիայի 2011 թվականի հարձակումներից հետո։

Ալբոմներ խմբագրել

  • 1975: Til en venn
  • 1976: Du er nær meg (#16)
  • 1976: Tänk på mej
  • 1977: Young Girl (#12)
  • 1978: Anita Skorgan
  • 1979: Ingen vei tilbake
  • 1979: Krama dej
  • 1980: De fineste
  • 1981: Pastell (#21)
  • 1983: Cheek to Cheek (Յան Թայգենի հետ) (#1)
  • 1985: Karma (#10)
  • 1986: White Magic (#6)
  • 1990: Basic
  • 1994: Julenatt (#13)
  • 2001: Gull
  • 2008: Julenatt
  • 2009: Hele veien - 47 utvalgte sanger (#4)
  • 2011: På gyllen grunn (#25)
  • 2013: La høsten være som den er (#5)

EPs խմբագրել

  • 1973: Fire klassiske pianostykker
  • 1973: Aufschwung op. 12 nr. 2

MC-Cassettes խմբագրել

  • 1981: Anita Skorgans beste

Սինգլներ խմբագրել

  • 1977: "Casanova"(#4)
  • 1979: "Oliver" (#6)
  • 1982: "Adieu" (Յան Թայգենի հետ) (#3)
  • 1983: "Friendly" (Յան Թայգենի հետ) (#2)
  • 2009: "I denne julenatt" (#19)

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել նորվեգացի երգիչ-երգահան Յան Թայգենի հետ։ Նրանք դուստր ունեն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #134523814 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://rockheim.no/hall-of-fameartister-2019
  3. Artist Anita Skorgan har startet et nytt kapittel i livet. Men da hun prøvde seg på nettdating gikk det ikke så bra.
  4. Håkonsund, Geir (2008 թ․ նոյեմբերի 14). «Teigen hyller Anita i ny bok» (Norwegian). TV2. Վերցված է 2010 թ․ ապրիլի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Սքորգան» հոդվածին։