Անիլ Ամբանի
Անիլ Դհիրուբհայ Ամբանի (անգլ.՝ Anil Dhirubhai Ambani; հունիսի 4, 1959, Մումբայ), հնդիկ գործարար, Reliance Anil Dhirubhai Ambani Group Տնօրենների Խորհրդի նախագահ։ 2010 թվականին Ֆորբս ամսագրի կողմից ճանաչվեց Հնդկաստանի չորրորդ ամենահարուստ մարդը 13․7 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ, զիջելով միայն իր ավագ եղբայր Մուկեշ Ամբանիին, Լաակշմի Միտտալին և Ազիմ Պրեմժիին[2]։ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցի Հոգաբարձուների Խորհրդի անդամ է։
Անիլ Ամբանի անգլ.՝ Anil Ambani | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 4, 1959 (63 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Warwick Business School?, Ուորթոնի դպրոց, Մումբայի համալսարան և Hill Grange High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գլխավոր գործադիր տնօրեն, նախագահ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Tina Ambani?[1] |
Ծնողներ | հայր՝ Դիրուբաի Ամբանի |
Զբաղեցրած պաշտոններ | Ռաջյա Սաբհայի անդամ |
Երեխաներ | Anmol Ambani? և Jai Anshul Ambani? |
![]() |
Պարգևներ և ճանաչումԽմբագրել
- 2005 թվականին Times of India հնդկական թերթի կողմից հայտարարվել է Տարվա գործարար[3]։
- Իր եղբոր՝ Մուկեշ Ամբանիի հետ 2002 թվականի հոկտեմբերին հայտարարվել է Բոմբեյի Կառավարման տասնամյա Ասոցացիայի ձեռնարկատեր[4]։
- 1997 թվականի դեկտեմբերին հնդկական Business India աշխատանքային ամսագրով հայտարարվել է Տարվա գործարար։
Անձնական կյանքԽմբագրել
Անիլ Ամբանին գուջարաթցի է։ Ամուսնացած է բոլիվուդի դերասանուհի Թինա Մունիմի հետ։ Ունի երկու որդի՝ Անմոլը (Anmol) և Անշուլը (Anshul)։ Մրցավազքի մեծ երկրպագու է։ Ամեն առավոտ արթնանում է ժամը 4-ին և հետևելով նորություններին՝ կատարում է վազք[5]։ Մասնակցել է Մումբայի մարաթոնյան վազքին։ Ամեն օր խմում է վեց լիտր ջուր, նախընտրում է բուսական սնունդ[6]։
2004 թվականի հունիսին ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին Պալատի անկախ անդամ՝ Սամաջվադի հասարակական կուսակցության աջակցությամբ։
2001 թվականից Bell 412 ուղղաթիռի սեփականատեր է[7]։
ՄատենագրությունԽմբագրել
- Yogesh Chabria, Happionaire’s Cash The Crash. CNBC — Network18. ISBN 978-81-906479-5-3 — 2009
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Knowledge Graph — 2012.
- ↑ «Forbes rich list: India's wealthiest people»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-14-ին (անգլ.)
- ↑ Reliance ADA Group(անգլ.)
- ↑ Mukesh, Anil Share Award For Entrepreneur Of The Decade // The Financial Express. Saturday, Oct 19, 2002(անգլ.)
- ↑ Lifestyles of the Rich and Famous Archived 2011-11-29 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Marathon Man(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ ibnlive.com assassination article Archived 2012-09-30 at the Wayback Machine.(անգլ.)
ՀղումներԽմբագրել
- Forbes Anil Ambani(անգլ.)
- Dhirubhai Ambani Institute of Information and Communication Technology Archived 2019-10-19 at the Wayback Machine.(անգլ.)
- Forbes.com: Forbes World’s Richest People Archived 2011-11-11 at the Wayback Machine.(անգլ.)
- Reliance ADAG(անգլ.)