Մուկեշ Ամբանի
Մուկեշ Դիրուբաի Ամբանի (անգլ.՝ Mukesh Dhirubhai Ambani, ապրիլի 19, 1957, Ադեն, Եմեն), հնդիկ բիզնես մագնատ, ըստ Fortune ամսագրի՝ առաջին 500 ընկերությունների ցանկում ընդգրկված և ըստ շուկայական արժեքի՝ Հնդկաստանի ամենաարժեքավոր երկրորդ կազմակերպության՝ Reliance Industries Limited-ի (RIL) նախագահը, գործադիր տնօրենը և ամենամեծ բաժնետերը[6][7][8]։ Նրան են պատկանում ընկերության 44.7%-ը[9]։ Բնակվում է Անթիլիա շենքում, որն աշխարհի ամենաթանկարժեք շենքն է համարվում[10][11]։ Դիրուբաի Ամբանիի և Կոկիլաբեն Ամբանիի ավագ որդին է, Անիլ Ամբանիի եղբայրը։ RIL-ը զբաղվում է հիմնականում զտմամբ, նավթաքիմիական նյութերով, նավթի և գազի ոլորտներով։ Reliance Retail Ltd.-ը՝ ընկերության ենթամասնաճյուղը, Հնդկաստանի ամենամեծ մանրավաճառը[12]։
Մուկեշ Ամբանի անգլ.՝ Mukesh Ambani | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 19, 1957[1][2][3] (63 տարեկան) |
Ծննդավայր | Ադեն, Եմեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Մումբայի համալսարան[1], Ստենֆորդի համալսարան[1], Սթենֆորդի գործարարության դպրոց և Institute of Chemical Technology?[5] |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և գրաֆիկական դիզայներ |
Ամուսին | Նիտա Ամբանի[4] |
Ծնողներ | հայր՝ Դիրուբաի Ամբանի[1] |
Երեխաներ | Akash Ambani?, Isha Ambani? և Anant Ambani? |
Կայք | ril.com/OurCompany/Leadership/Chairman-And-Managing-Director.aspx |
Mukesh Ambani Վիքիպահեստում |
2014 թվականին Ֆորբսի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը[13], իսկ 2010 թվականին ընդգրկվել է նաև Ֆորբսի «Մեծ նշանակություն ունեցող 68 անձինք» ցանկում[14]։ 2013 թվականի դրությամբ Հնդկաստանի ամենահարուստ, իսկ Ասիայի երկրորդ ամենահարուստ անձն էր[13]։ Ամբանին պահպանում է Հնդկաստանի ամենահարուստ մարդու տիտղոսն արդեն 9 տարի շարունակ[15]։ Նրան է պատկանում նաև Հնդկաստանի Պրեմիեր լիգայի ֆրենչայզ Մումբայի Ինդիանսը։ 2012 թվականին Ֆորբսը նրան անվանեց սպորտային թիմ ունեցող աշխարհի ամենահարուստ սեփականատերերից մեկը[16][17]։
Եղել է Բանկ օֆ Ամերիկայի տնօրենների խորհրդի անդամը և Միջազգային հարաբերությունների խորհրդի միջազգային խորհրդատուն։ Բանգալորի կառավարման հնդկական ինստիտուտի խորհրդի նախագահն էր, որը համարվում է Հնդկաստանի առաջատար բիզնես դպրոցներից մեկը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://business.mapsofindia.com/business-leaders/mukesh-ambani.html
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 https://www.soulhacks.in/2020/03/richest-man.html
- ↑ Knowledge Graph — 2012.
- ↑ «Mukesh Ambani :: RIL :: Reliance Group of Industries»։ RIL.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-16-ին։ Վերցված է օգոստոսի 22, 2013
- ↑ «FORTUNE Global 500 2011: Countries»։ CNN։ հուլիսի 24, 2011։ Վերցված է օգոստոսի 22, 2013
- ↑ «Market Capitalization»։ Indian stock markets:Companies by Market Capitalization։ Rediff.com
- ↑ Chu Patrick, Ismail Netty (մարտի 5, 2012)։ «Mukesh Ambani Backed by India Power Holdings Proves Asia's Top Billionaire»։ Bloomberg։ Վերցված է օգոստոսի 22, 2013։ «Year 2012.»
- ↑ Magnier, Mark (հոկտեմբերի 24, 2010)։ «Mumbai billionaire's home boasts 27 floors, ocean and slum views»։ Los Angeles Times
- ↑ Kwek Glenda (հոկտեմբերի 15, 2010)։ «India's richest man builds first $2-billion home, Antilia,»։ The Age (Melbourne)։ Վերցված է հոկտեմբերի 28, 2010
- ↑ «Ambani tops retailer list, too»։ Business Standard։ Վերցված է օգոստոսի 19, 2013
- ↑ 13,0 13,1 «Mukesh Ambani»։ Forbes։ Վերցված է հունվարի 1, 2016
- ↑ «Sonia Gandhi, Tata in Forbes' most powerful people list»։ The Hindu (Chennai, India)։ նոյեմբերի 4, 2010
- ↑ "Mukesh Ambani richest Indian with wealth of $21 billion: Forbes". CNN-IBN. 25 October 2012
- ↑ Van Riper Tom։ «Mukesh Ambani in photos»։ Forbes։ Վերցված է օգոստոսի 22, 2013
- ↑ «Mumbai Indians owner Mukesh Ambani among richest sport owners»։ Cricic.com։ հունվարի 20, 2010։ Վերցված է օգոստոսի 22, 2013
Արտաքին հղումներԽմբագրել
Մուկեշ Ամբանի Վիքիպահեստում |