Անթեմ գարշահոտ

բույսերի տեսակ
Անթեմ գարշահոտ
Անթեմ գարշահոտ
Անթեմ գարշահոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Anthemideae
Ցեղ Անթեմ (Anthemis)
Տեսակ Անթեմ գարշահոտ (A. cotula)
Միջազգային անվանում
Anthemis cotula

Անթեմ գարշահոտ (լատին․՝ Anthemis cotula), պատկանում է աստղածաղկազգիների ընտանիքին։ Արմատն առանցքային է և իլիկաձև։ Ունի գլխավոր ցողուն։ Տերևի երևակայական եզրագիծը էլիպսաձև է, կտրտված։ Ծաղկի զամբյուղը կիսագլանաձև է և դեղին, իսկ լեզվակները սպիտակ են։ Սերմը կողավոր է, միջին մասն ավելի լայն է, քան ստորինը։

Բազմանում է միայն սերմերով։ Ծլում է ուշ գարնանը, իսկ ծաղկել սկսում է հուլիսից աշուն։ Մեկ բույսը տալիս է 1200 սերմ։

Տարածում խմբագրել

Հիմնականում տարածված է Եվրոպայում, Արևմտյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում։ Տարածված է նաև Հայաստանում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթեմ գարշահոտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթեմ գարշահոտ» հոդվածին։