Անե Բրյուն

նորվեգացի երգերի հեղինակ, կիթառիստ և վոկալիստ

Անե Բրյուն, (ի ծնե անունը` Անե Բրունվոլ, մարտի 10, 1976(1976-03-10)[1], Մոլդե, Մյորե օգ Ռոմսդալ), նորվեգացի երգերի հեղինակ, կիթառիստ և վոկալիստ։ 2003 թվականից սկսած` նա ձայնագրել է ութ ալբոմ, որոնցից վեցը ստուդիական ալբոմներ են, մեկը` համերգի կենդանի ձայնագրություն։ 2001 թվականից նա ապրում է Ստոկհոլմում, Շվեդիայում, որտեղ շրջագայություններից ազատ ժամանակ գրում է, ձայնագրվում և զբաղվում իր սեփական բրենդով[3]։

Անե Բրյուն
Ի ծնե անուննորվ.՝ Ane Brunvoll
Նաև հայտնի է որպեսAne Brun
Ծնվել էմարտի 10, 1976(1976-03-10)[1] (48 տարեկան)
Մոլդե, Մյորե օգ Ռոմսդալ
Երկիր Նորվեգիա
Ժանրերժամանակակից ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ, երգչուհի, կիթառահար, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ և վոկալ
Պարգևներ
Կայքanebrun.com
 Ane Brun Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Անե Բրունվոլը իրավաբան Կնութ Անկեր Բրունվոլի և ջազ երգիչ ու դաշնակահար Ինգեր Յոհան Բրունվոլի դուստրն է։ Նա մեծացել է երաժշտական ընտանիքում։ Նրա կրտսեր քույրը վոկալիստ Մարի Կվիեն Բրունվոլն է (ծնված 1984 թվականին)։ Նրա ավագ եղբայրը լուսանկարիչ Բյորն Բրունվոլն է (ծնված 1973 թվականին)[4][5]։ Մեծանալով Մոլդեում, Նորվեգիայում, նա իր հայրենի քաղաքից տեղափոխվել է 1995 թվականին և հաջորդ մի քանի տարիներն անց է կացրել Բարսելոնայում, Օսլոյում և Բերգենում։ Բերգենում համալսարանում ուսանելու տարիներին նա սկսել է գրել, ինչպես նաև` սկսել է աշխատել ձայնագրությունների խանութներում և բարերում։

 

Մի քանի փոքր ներկայացումներում խաղալով և իր առաջին դեմոները ձայնագրելով Բերգենում, նա տեղափոխվել է Շվեդիա, նախ` Ափսալա, այնուհետև` 2001 թվականին՝ Ստոկհոլմ, որտեղ սկսել է լրջորեն զբաղվել իր երաժշտական կարիերայով։ Բրյունն իր դեբյուտային Spending Time with Morgan ալբոմը ձայնագրել էլ 2002 թվականին, Ստոկհոլմում։ Այն թողարկվել է DetErMine պիտակով։ Ալբոմը թողարկվել է 11 եվրոպական երկրներում` V2 Music-ի արտոնագրով[3]։

Շրջագայություններ խմբագրել

 
Անե Բրյունը Համբուրգում, 2008 թվական

Առաջին ալբոմը թողարկելուց հետո Բրյունը շրջագայություն է կատարել Եվրոպայով։ Երկու տարի ջերմեռանդ աշխատելուց հետո նա ասելիք ուներ։ Վեց ամիս դադարից հետո նա կրկին սկսել է շրջագայել Եվրոպայով և հաջորդ տարի թողարկել է իր երկրորդ ալբոմը։ Երկրորդ` A Temporary Dive ալբոմը թողարկվել է 2005 թվականին, 2006 թվականին այն թողարկվել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, 2007-ին` Ճապոնիայում։ A Temporary Dive-ը դրական ընդունելություն է գտել ամբողջ աշխարհում` դրական արձագանքներ գտնելով համաշխարհային մամուլում, սկսած Time թերթից մինչև The Independent: Ամեն նաև մրցանակներ է ստացել ամբողջ Եվրոպայից[6]։ Որոշ ժամանակ անց Բրյունը դիմում է իր մի շարք սիրելի երգիչների` առաջարկելով իր հետ զուգերգեր երգել «Դուետներ» ամբողջական ալբոմի համա։ Այս ալբոմը թողարկվել է 2005 թվականի նոյեմբերին։ Madrugada խմբի հետ ձայնագրած "Lift Me" սինգլը նորվեգական Գրեմմի է ստացել[6]։ Բրյունը հաջորդ մի քանի տարիներին շրջագայություններ է անցկացրել աշխարհի տարբեր բեմերում։ Նա նվագել է ամբողջական նվագախմբի հետ։ Հաճախ նա իր համերգներն ավարտել է ակուստիկ կիթառով սոլո կատարումներով։

Ուշ աշխատանքներ խմբագրել

 
Բրյունը Կուլտուրֆեստում, Ստոկհոլմ, 2010, 13 օգոստոսի

2008 թվականին Բրյունը թողարկել է իր երրորդ` Changing of the Seasons ալբոմը։ Նույն տարվա մեջ, ավելի ուշ, թողարկվում է Sketches ալբոմը, որտեղ ներառված էին Changing of the Seasons-ի երգերի ակուստիկ և դեմո տարբերակները։ Ստոկհոլմի համերգասրահում տեղի ունեցած համերգը նկարահանվել է և թողարկվել 2009 թվականին։ 2009 թվականի վերջին Բրյունը կազմակերպել է No More Lullabies համերգը` ուշադրություն հրավիրելով կլիմայական խնդիրների վրա։ Նա հավաքել է 24 շվեդ հայտնի արվեստագետների, ինչպիսիք են Ռոբինը, Դիր Լոնին, Տիտիյոն և Բենի Անդերսոնը մասնակցել են 7 ժամանոց կենդանի համերգին 2009 թվականի կոյտեմբերի 24-ին` Կլիմայական խնդիրների համար շարժման համաշխարհային օրը։ Նրանք կարողացել են գալիք COP15 խորհրդաժողովից առաջ ուշադրություն հրավիրել խնդրի վրա[6]։ 2011 թվականի վերջում Բրյունը թողարկել է իր վեցերորդ` It All Starts with One ալբոմը։

2013 թվականի մարտի 11-ին Բրյունը ներկայացրել է Dido's Lament-ի իր սեփական մշակումը Լոնդոնի Ռաունդհաուսում[7]։ 2013 թվականի մայիսի 29-ին Բրյունը թողարկել է 32 երգ պարունակող հավաքածուն, որի մեջ ներառված էին 10 տարիների երաժշտական կատարումները։ Հավաքածուն վերնագրվել է «Երգեր. 2003-2013», որը ներառում էր չորս նոր երգ։ 2013 թվականի մայիսի 29-ին նա նաև թողարկել է 20 քավըրներ պարունակող Rarities հավաքածուն։ Այս հավաքածուն անակնկալ էր երկրպագուների համար։

Տեսաերիզներ խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Ստուդիական ալբոմներ

Տարի Ալբոմ Դիրքը երգերի ցանկում Արտոնագիր
Նորվեգիա
[8]
Բելգիա
[9]
Դանիա
[10]
Ֆրանսիա
[11]
Նիդերլանդներ
[12]
Շվեդիա
[13]
2003 Spending Time with Morgan 19
2005 A Temporary Dive 1 12 NOR: Պլատինե
Duets 2 40 Պլատինե
2008 Changing of the Seasons 1 48 2 Ոսկե
Sketches 15
2011 It All Starts with One 1 67 36 159 13 1 Պլատինե
2015 When I'm Free 4 72 12 3
2017 Leave Me Breathless 3
[14]
75 76 5

Կենդանի համերգների ալբոմներ

Տարի Ալբոմ Դիրքը երգերի ցանկում Արտոնագրեր
Նորվեգի
[8]
Շվեդիա
[13]
2007 Live in Scandinavia 11 12
2009 Live at Stockholm Concert Hall 7 5

Հավաքածուներ

Տարի Ալբոմ Դիրքը երգերի ցանկում Արտոնագիր
Նորվեգիա
[8]
Շվեդիա
[13]
2013 2003 - 2013 թվականների երգեր 2 6
Rarities 21 -

Սինգլներ խմբագրել

Հիմնական արվեստագետ
Տարի Սինգլ Դիրքը երգերի ցանկում Արտոնագիր Ալբոմ
Դանիա
[10]
Նորվեգիա
[8]
Շվեդիա
[13]
2004 "My Lover Will Go" 39 A Temporary Dive
2008 "Big in Japan" 3 Bonus track on
Changing of the Seasons
"True Colors" 5
2013 "Oh Love" 23 It All Starts with One
Հատուկ արվեստագետ
Տարի Սինգլ Դիրքը երգերի ցանկում Արտոնագիր Ալբոմ
Նորվեգիա
[8]
Շվեդիա
[13]
2005 "Lift Me" 1 44
2015 "Can't Stop Playing (Makes Me High)"
(Dr. Kucho! & Gregor Salto-ն Անե Բրյունի հետ)
Այլ սինգլներ
  • 2003: "Are They Saying Goodbye"
  • 2003: "Humming One of Your Songs"
  • 2004: "I Shot My Heart"
  • 2005: "Song No. 6"
  • 2006: "Rubber & Soul"
  • 2006: "Balloon Ranger"
  • 2008: "Headphone Silence"
  • 2009: "To Let Myself Go"
  • 2011: "Do You Remember"
  • 2015: "Directions"
  • 2015: "Shape Of A Heart"

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Alarmprisen er historie (норв.) / (not translated to no) — 1893. — ISSN 0804-8991
  3. 3,0 3,1 «Brun, Ane Biography - Norsk Musikkinformasjon MIC.no». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. (in Norwegian)
  4. «Bjørn Brunvoll - Groove.no». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  5. Ferguson, Tom (2005 թ․ մայիսի 14). «Global Pulse». Billboard. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Ane Brun returns to the UK - Listen to Norway MIC.no». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
  7. «Baroque Remixed - Part 2». bbc.co.uk. 2013. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 NorwegianCharts.com: Ane Brun discography Արխիվացված Մարտ 12, 2013 Wayback Machine
  9. Ultratop.be/nl/ Ane Brun discography Արխիվացված Հունվար 15, 2016 Wayback Machine
  10. 10,0 10,1 DanishCharts.com Ane Brun discography Արխիվացված Ապրիլ 2, 2015 Wayback Machine
  11. DanishCharts.com Ane Brun discography Արխիվացված Ապրիլ 16, 2015 Wayback Machine
  12. DutchCharts.com Ane Brun discography Արխիվացված Ապրիլ 26, 2015 Wayback Machine
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 SwedishCharts.com: Ane Brun discography Արխիվացված Մարտ 12, 2013 Wayback Machine
  14. «VG-lista – Topp 40 Album uke 41, 2017». VG-lista. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անե Բրյուն» հոդվածին։