Անդրուս Յոհանի
Անդրուս Յոհանի (էստ․՝ Andrus Johani, սեպտեմբերի 1, 1906[1][2], Տալլին, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն[3] - օգոստոսի 18, 1941[3][2][4], Տարտու), էստոնացի խորհրդային նկարիչ, գրաֆիկ։
Անդրուս Յոհանի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1906[1][2] |
Ծննդավայր | Տալլին, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | օգոստոսի 18, 1941[3][2][4] (34 տարեկան) |
Մահվան վայր | Տարտու |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Կրթություն | Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա (1926) և Տարտուի «Պալլաս» գեղարվեստի բարձրագույն դպրոց (1933) |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
Andrus Johani Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱնդրուս Յոհանին ծնվել է 1906 թվականին Տալլինում։ Դպրոցն ավարտելուց հետո 1922-1926 թվականներին սովորել է Տալլինի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում, 1926-1933 թվականներին՝ Տարտուի «Պալլաս» գեղարվեստի բարձրագույն դպրոցում Ադո Բաբբեի մոտ [5]: Նրա հետ արվեստի դպրոցում սովորել են արվեստագետներ Կաարել Լիյմանդը, Ա. Բախը, Ն. Կումմիտսը։ Յոհանին եղել է ձախակողմյան հայացքների կողմնակից։ Ակտիվորեն մասնակցել է ցուցահանդեսների ինչպես Էստոնիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս[6]։
Մեծ հայրենական պատերազմի սկզբում մասնակցել է Տարտուի պաշտպանությանը։ Գերեվարվել է և նացիստների կողմից 1941 թվականի օգոստոսի 18-ին մահապատժի է ենթարկվել Տարտուի մոտակայքում[7][8]։
Գործունեություն
խմբագրելՅոհանի ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն են ունեցել բելգիացի ռեալիստները[9]։ Ստեղծել է տարբեր ժանրերի աշխատանքներ՝ պատմական կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ։ Աշխատանքի հիմնական թեման եղել է աղքատ քաղաքի ծայրամասերը։ 1930-ական թվականներին սկսել է նկարել ավելի բարդ ամբոխային տեսարաններ[10]։ Աշխատանքներից են «Սպիտակեղեն արդուկողները» (1932, Տարտուի արվեստի թանգարան), «Նկարչի հոր դիմանկարը» (1940, Տալինի գեղարվեստի թանգարան)։ Նկարչի վերջին աշխատանքն է «Աշխատավորների ապստամբությունը Տարտուում, 1940 թվականի հունիսի 21» (1941, Տարտուի արվեստի թանգարան) նկարը, որը էստոնական գեղանկարչության մեջ հեղափոխության թեմայով ստեղծված առաջին կտավն է[11]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է եղել գրադարանավար, մանկավարժ, Էստոնիայի ազգային գրադարանի տնօրեն Հելենա Ալեքսանդրովնա Յոհանիի (1903-1999) հետ։
Հիշատակ
խմբագրելԱնդրուս Յոհանիի հիշատակին է կոչվում Տարտուի ծայրամասային փողոցներից մեկը։
Պատկերասրահ
խմբագրել-
(1932)
-
«Տարտուի արվարձաններում» (1935)
-
(1937)
-
«Ձմեռային բնապատկեր Տարտուում» (1940)
-
«Աշխատավորների ապստամբությունը Տարտուում, 1940 թվականի հունիսի 21»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://en.isabart.org/person/159565
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Йохани Андрус // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Йохани Андрус // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - М. : Советская энциклопедия, 1969-1978.
- ↑ Кто есть кто в культуре Эстонии : изобразительные искусства, литература, театр, музыка, кино / [составители: Хейе Трейер, Ирина Белобровцева, Малл Пылдмяе и др.] - Таллинн : Авенариус, 1996. - 223 с.
- ↑ Helene Mugasto-Johani, Andrus Johani mälestuseks, Sirp ja Vasar, 18.08.1945
- ↑ Таллин в огне: Сборник статей ветеранов войны и воспоминаний участников героич. обороны Таллина и Моонзунд. архипелага 7 июля - 2 дек. 1941 г
- ↑ Eesti entsüklopeedia. Eesti Entsüklopeediakirjastus, 2008
- ↑ Кто есть кто в культуре Эстонии : изобразительные искусства, литература, театр, музыка, кино / [составители: Хейе Трейер, Ирина Белобровцева, Малл Пылдмяе и др.] - Таллинн : Авенариус, 1996. - 223 с
- ↑ Б. В. Вельмарн. История искусста народов СССР.: Искусство народов СССР 1960-1977 годов. - Изобразит. искусство, 1984.
Գրականություն
խմբագրել- Andrus Johani. 1906‒1941. [Näituse kataloog], Tartu, 1956 (на эст. и рус. яз.);
- Erm V., A. Johani. [Albums], Tallinn, 1968.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրուս Յոհանի» հոդվածին։ |