Անդրե Ռոմել Յանգ (անգլ.՝ Andre Romell Young, փետրվարի 18, 1965(1965-02-18)[1], Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի ռեփեր և երաժշտական պրոդյուսեր. ռեփ երաժշտության լավագույն բիթմեյքերներից մեկն է։ Առավել հայտնի է Dr. Dre կեղծանվամբ։ Համարվում է 1990-ական թվականների սկզբներին Լոս Անջելեսում ծնունդ առած ջի-ֆանք հիփհոփային ոճի հիմնադիրներից և առավել եռանդուն տարածողներից մեկը[3]:

Dr. Dre
Andre Romelle Young
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1965(1965-02-18)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՔոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունՋոն Ֆրեմոնտի բարձրագույն գպրոց և Centennial High School?
Մասնագիտությունդերասան, հնչյունային օպերատոր, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր, ձեռնարկատեր, ռեփեր, սցենարիստ, կինոդերասան, երաժշտական մենեջեր, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր
ԱշխատավայրԷփլ
Պարգևներ և
մրցանակներ
Ստացել է 7 գրեմմի
ԵրեխաներՀուդ Սերջըն, La Tanya Danielle Young? և Truice Young?
Կայքdrdre.com
Dr. Dre Վիքիպահեստում

Dr. Dre-ն հանդիսացել է այնպիսի ռեփերների պրոդյուսեր, ինչպիսիք են Սնուփ Դոգը, Էմինեմը, 50 Cent-ը, Xzibit-ը, 2Pac-ը և այլք։ Ընդ որում՝ վերջիններիս բազմաթիվ ալբոմներ դարձել են մուլտիպլատինե[4]:

Դոկտոր Դրեն երաժշտական իր կարիերան սկսել է որպես World Class Wreckin’ Cru խմբի անդամ: Լայն ճանաչում է ձեռք բերել 1980-1990-ական թվականների սահմանագծին՝ լինելով գանգստ-ռեփի ակունքներում տեղ գտած N.W.A ռեփ խմբի անդամ[4]: Այդ երաժշտախմբի լուծարվելուց հետո մենակատարային կարիերա է սկսել, 1992 թվականին թողարկել իր առաջին ալբոմը՝ The Chronic-ը, որը բեսթսելլեր է դարձել, և, բացի այդ, Դոկտոր Դրեն «Գրեմմի» մրցանակի է արժանացել ալբոմում ընդգրկված «Let Me Ride» սինգլի համար: 1996 թվականին նա հեռացել է Death Row Records-ից և հիմնել սեփական լեյբլը՝ Aftermath Entertainment-ը: 1999 թվականին թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ 2001 խորագրով: Այդ ալբոմի համար ևս «Գրեմմի» մրցանակ է ստացել, այս անգամ արդեն «Տարվա լավագույն պրոդյուսեր» անվանակարգում[4]:

2000-ական թվականներին Դոկտոր Դրեն հիմնականում զբաղվել է պրոդյուսերական աշխատանքով, երբեմն էլ մեկ այլ կատարողի հետ զուգերգ ձայնագրել: 2001 թվականին[5] և 2004-ին[6] Rolling Stone ամսագիրը նրան ներառել է շոու բիզնեսի առավել բարձր վարձատրվող ներկայացուցիչների ցանկում (նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 800 միլիոն ամերիկյան դոլար):

Երաժշտական գործունեության հետ մեկտեղ՝ Դոկտոր Դրեն նկարահանվել է մի շարք ֆիլմերում («Կանչ», «Ավտոլվացարան», «Վարժանքի օր»):

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Monitor: Feb. 22 2013
  3. «Dr. Dre Perfected G-Funk, But He Didn't Invent It—Gregory Hutchinson Did»։ Complex (անգլերեն)։ Վերցված է 2020-08-29 
  4. 4,0 4,1 4,2 «Dr.Dre. Biography»։ Allmusic։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին 
  5. LaFranco Robert; Binelli, Mark; Goodman, Fred (2002-06-13)։ «U2, Dre Highest Earning Artists»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 2006-12-08 
  6. LaFranco Robert (2005-02-10)։ «Money Makers»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 2006-12-08 

ՀղումներԽմբագրել