Անդրե Անտուան
Անդրե Անտուան (ֆր.՝ André Antoine, հունվարի 31, 1858[1][2][3][…], Լիմոժ[4] - հոկտեմբերի 19, 1943[1], Լե Պուլիգեն), ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, թատրոնի տեսաբան, «թատերական նատուրալիզմի» խոշորագույն ներկայացուցիչ, բազմաթիվ տաղանդավոր դերասանների դաստիարակ։ Ծնվել է հունվարի 31-ին, Լիմոժում։ 1887 թվականին կազմակերպել է «Ազատ թատրոնը», 1897 թվականին՝ «Անտուանի թատրոնը»։ 1906–14-ին եղել Է «Օդեոն» թատրոնի տնօրենը։ Այնուհետև աշխատել է կինոյում, զբաղվել գրական–քննադատական ստեղծագործությամբ։ Անտուանը դերասանական և ռեժիսորական արվեստում եղել է ռեֆորմատոր։ Նա առաջինն է ժամանակակից բովանդակություն հաղորդել ռեժիսորի մասնագիտությանը։ Հանդես է եկել մելոդրամայի, քաղքենիական թատերագրության դեմ։ Առաջին անգամ Ֆրանսիայում նա է բեմադրել Լ. Տոլստոյի «Խավարի իշխանությունը» (1888), Իբսենի «Ուրվականները» (1890), Հաուպտմանի «Ջուլհակները» (1893), Բ. Բյոռնսոնի «Սնանկացումը» (1893) ևն։ «Ազատ թատրոն»–ի օրինակով թատրոններ են ստեղծվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Բելգիսւյում։ Մահացել է հոկտ. 9-ին, Պուլիգենում։։ «Ազատ թատրոն»–ի օրինակով թատրոններ են ստեղծվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Բելգիայում։ Մահացել է հոկտ. 9-ին, Պուլիգենում։
Անդրե Անտուան ֆր.՝ André Antoine | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 31, 1858[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիմոժ[4] |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1943[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Լե Պուլիգեն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ |
Ազդվել է | Հենրիկ Իբսեն և Էմիլ Զոլա |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, թատրոնի դերասան և թատերական քննադատ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Անդրե-Պոլ Անտուան |
![]() |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 http://connection.ebscohost.com/c/reference-entries/24749806/antoine-andr
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 458)։ |