Անդրեյ Յակուբովիչ
Անդրեյ Յակուբովիչ (ռուս.՝ Якубович, Андрей Фёдорович, 1776[1], Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - 1842 կամ մոտ հուլիսի 1, 1842[1], Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն), գրականագետ։
Անդրեյ Յակուբովիչ | |
---|---|
Ծնվել է | 1776[1] |
Ծննդավայր | Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1842 կամ մոտ հուլիսի 1, 1842[1] |
Մահվան վայր | Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Երեխաներ | Q4537141? |
Կենսագրություն
խմբագրել1798 թվականից հետո սովորել է Մոսկվայի Կայսերական համալսարանում և ուսման տարիներին համագործակցել է շատ ռուսական թերթերի հետ («Հաճելի և օգտակար ժամանց», 1798 թվական, «Իպպոկրենա» կամ «Սիրո բերկրանք») (1800-1801 թվականներ), գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ, թարգմանել է Հորացիոսի ներբողները։
1800 թվականին նա թողել է համալսարանը, ծառայել է Տամբովի հասարակական խնամակալության վարչությունում։ 1801 թվականից եղել է արձանագրող քոլեջների գրանցման աստիճանակարգում (Մոսկվա)։ 1804 թվականին եղել է տիտղոսակիր խորհրդական։ 1808 թվականից՝ Մոսկվայի փոստային բաժանմունքի առաքման օգնական, կոլեգիալ ասեսոր։ 1809-1819 թվականներին եղել է փոստատար Կալուգա նահանգում։
1823-1828 թվականներին դարձել է Տուլայի քաղաքացիական քրեական դատարանի պալատի նախագահ[2]։ Թոշակի անցնելուց հետո նա ապրել է իր կալվածքներում։
Ընտանիք
խմբագրելԿինը Եկատերինա Լուկյանովնան է, ի ծնե ազգանունը` Յակովլևա, Ալեքսանդր Պուշկինի լեցեյական ընկերներ Միխայիլ և Ցավել Յակովլևների քույրն է[3]։
Որդին` Լուկյանը, բանաստեղծ։
Ստեղծագործություններ
խմբագրելՆրա գրչին է պատկանում է իրական դեպքերի վրա գրված «Եղբայրական սերը» պատմվածքը (1798 թվական)։
1804 թվականին նա իր միջոցների հաշվին հրատարակել է իր կողմից պատրաստված հին ռուսական բանաստեղծություններ ժողովածուն։
Նրա աշխատանքի արդյունքում բանահյուսության պատմության մեջ առաջին անգամ տպագրվել է ռուսական էպոսների և պատմական երգերի իսկական ձայնագրությունների հավաքածու։
Հասցեներ
խմբագրել1809-1820 թվականներ` փոստատարի տուն Կալուգայի Պոչտովի նրբանցքում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Словарь русских писателей XVIII века. Выпуск 3: Р—Я (ռուս.) / под ред. А. М. Панченко — СПб.: Наука, 2010. — С. 461—463. — ISBN 978-5-02-025203-5
- ↑ «О суде». Тульский областной суд. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ 3,0 3,1 «По центру». Старая Калуга. 2008 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
Գրականություն
խմբագրել- Костин А. А. Якубович Андрей Федорович // Словарь русских писателей XVIII века / Отв. ред. А. М. Панченко. — 2010. — Т. 3: Р—Я. — С. 461—463. — 1000 экз. — ISBN 978-5-02-025203-5
- Сахаров И. О словаре тульских писателей // Материалы для истории русской литературы : [Сб.] / Изд. [и предисл.] П. А. Ефремова. — СПб.: тип. И. И. Глазунова, 1897.
- Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, полутом XXV, стр. 303.