Բացել գլխավոր ցանկը

Անդրեյ Կիրիլենկո (քաղաքական գործիչ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրեյ Կիրիլենկո (այլ կիրառումներ)

Անդրեյ Պավլովիչ Կիրիլենկո (օգոստոսի 26 (սեպտեմբերի 8), 1906, Ալեքսեևկա, Բիրյուչի գավառ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 12, 1990(1990-05-12), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պետական, կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1966, 1976

Անդրեյ Կիրիլենկո
Андрей Павлович Кириленко
ԽՍՀՄ 3-10-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Rybinsk State Aviation Technical University?
Մասնագիտություն՝ պետական գործիչ, քաղաքական գործիչ և ճարտարագետ
Ծննդյան օր օգոստոսի 26 (սեպտեմբերի 8), 1906
Ծննդավայր Ալեքսեևկա, Բիրյուչի գավառ, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր մայիսի 12, 1990(1990-05-12) (83 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Գերեզման Տրոեկուրովյան գերեզմանատուն
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
 
Պարգևներ

Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, Կլեմենտ Գոտվալդի շքանշան, Գեորգի Դիմիտրովի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, «Մուրճ և մանգաղ» մեդալ, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս և «Մուրճ և մանգաղ» մեդալ

Գ ործունեությունԽմբագրել

1931 թվականից՝ ԽՄԿԿ անդամ, 1936 թվականին՝ Ռիբինսկի ավիացիոն ինստիտուտը ավարտելուց հետո, որպես ինժեներ֊կոնստրուկտոր, աշխատել է ավիացիոն գործարանում։

1938 թվականին՝ Ուկրաինայի Կ(բ) կ Զապորոժիե քաղաքի Վորոշիլովյան շրջկոմի առաջին քարտուղար, 1939-1941 թվականներին՝ Զապորոժիեի մարզկոմի երկրորդ քարտուղար 1941-1942 թվականներին՝ Հարավային ռազմաճակատի 18-րդ բանակի ռազմական, խորհրդի անդամ, 1942-1944 թվականներին՝ Պաշտպանության պետական կոմիտեի լիազոր ավիացիոն գործարանում, 1944-1962 թվականներին՝ կուսակցական ղեկավարի աշխատանք է կատարել կուսակցության Զապորոժիեի, Նիկոլաևի, Դնեպրո-պետրովսկի, ապա Սվերդլովսկի մարզ-Ա.Պ. Կիրիլենկո կոմներում։

1962 թվականի մայիսից մինչև 1966 թվականը ապրիլը՝ ՌՍՖՍՀ գծով ԽՄԿԿ ԿԿ բյուրոյի նախագահի առաջին տեղակալ, 1966 թվականի ապրիլից՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար։ ՀամԿ (բ) կ 18-րդ կոնֆերանսի (1941 թ. փետրվար), ՄՄԿԿ 19-25-րդ համագումարների պատգամավոր 20-22-րդ, 24-25-րդ համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ, 1957-1961 թվականներին եղել է ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամության թեկնածու, 1962 թվականի ապրիլից մինչև 1966 թվականի ապրիլ՝ անդամ, 1966 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։

Եղել է ԽՍՀՄ 3-10-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 6 շքանշանով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Кириленко Андрей Павлович // Кириленко Андрей Павлович / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 460