Անդրեյ Բեմբել (ռուս.՝ Андре́й Ону́фриевич Бе́мбель), հոկտեմբերի 30 (նոյեմբերի 12), 1905[1] կամ հոկտեմբերի 17, 1905(1905-10-17)[2], Վելիժ, Velizh Uyezd, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 13, 1986(1986-10-13)[3][2]), խորհրդային և բելառուսցի քանդակագործ, Բելառուսի ժողովրդական նկարիչ (1955 թվական)[4], պրոֆեսոր (1962 թվական)։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Սոցիալիստական ռեալիզմի վիզուալ կանոնների ստեղծողներից մեկն է։

Անդրեյ Բեմբել
բելառուս․՝ Андрэй Ануфрыевіч Бембель
Ծնվել էհոկտեմբերի 30 (նոյեմբերի 12), 1905[1] կամ հոկտեմբերի 17, 1905(1905-10-17)[2]
ԾննդավայրՎելիժ, Velizh Uyezd, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 13, 1986(1986-10-13)[3][2] (80 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունQ66085197?, Q66085200?, Վիտեբսկի գեղարվեստական ուսումնարան (1927) և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1931)
ՈւսուցիչMichail Arkadevitsj Kerzin?, Մատվեյ Մանիզեր, Վսևոլոդ Լիշև, Ռոբերտ Բախ և Q56071805?
Ժանրքանդակագործություն
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրԲելառուսի արվեստի պետական ակադեմիա և Մինսկի Ա․ Գլեբովի անվան գեղարվեստի պետական քոլեջ
ԱմուսինQ66085149? և Q66085153?
Զբաղեցրած պաշտոններlist of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1967–1970)? և list of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1971–1974)?
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
Honored Artist of the Byelorussian SSR Բելառուսի ժողովրդական նկարիչ և Բելառուսական ԽՍՀ Պետական մրցանակ
ԵրեխաներQ66085158? և Q13028249?
 Andrej Biembieĺ Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Անդրեյ Բեմբելը ծնվել է 1905 թվականի հոկտեմբերի 17-ին (հոկտեմբերի 30-ին) Վիտեբսկի նահանգի Վելիժ քաղաքում[4], որտեղ ստացել է տղամարդկանց գիմնազիայի նախնական կրթությունը։

1924 թվականից մինչև 1927 թվականը սովորել է Վիտեբսկու գեղարվեստական ուսումնարանում` Միխայիլ Կերզինի մոտ, այնուհետև 1931 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը[4]։ Հենց այնտեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ` Օլգա Բեմբել-Դեդոկի հետ, ում «Հիշողությունները» ընդգրկում են իրենց համատեղ կյանքը, ուսումը Ակադեմիայում, Մինսկ տեղափոխվելը, Բելառուսի խորհրդային արվեստի գործիչների հետ ընկերանալը[5]։ 1939 թվականին ծնվել է Անդրեյ Բեմբելի որդին` Օլեգ Բեմբելը։ 1947 թվականից անցել է ուսուցչական աշխատանքի, Մինսկի գեղարվեստական ուսումնարանի կազմակերպիչներից և առաջին դասավանդողներից մեկն է։ 1953 թվականից աշխատել է Բելառուսի արվեստի պետական ակադեմիայում։ Եղել է Բելառուսի նկարիչների միության (1950-1954 թվականներ, 1982-1986 թվականներ) նախագահ։ Մահացել է 1986 թվականի հոկտեմբերի 13ին։

Ստեղծագործություն

խմբագրել

1927 թվականից գեղարվեստական ցուցահանդեսների է մասնակցել։ Աշխատել է հաստոցավոր և մոնումենտալ քանդակագործության ոլորտում։ Առաջին մոնումենտալ աշխատանքներն են` Մինսկի կառավարության տան (1932-1934 թվականներ) և սպաների տան (1932-1936 թվականներ) համար ռելիեֆները։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նկարել է Խորհրդային միության հերոս` Նիկոլայ Գաստելլոյի դիմանկարը։
Հետպատերազմյան շրջանի աշխատանքների շարքում է եղել «1945 թվականի մայիսի 9» հարթաքանդակը Մինսկի Հաղթանակի հրապարակում գտնվող Հաղթանակի հուշարձանի համար (1954 թվական)։ Մասնակցել է Փառքի բլուր հուշահամալիրի ստեղծմանը (1969 թվական
Բրեստի «Բրեստի ամրոց-հերոս» հուշային ամբողջության հեղինակներից մեկն է (Ալեքսանդր Կիբալնիկովի, Վլադիմիր Կորոլի հետ միասին)[6]։ Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դիմաց գտնվող Դմիտրի Մենդելեևի հուշարձանի հեղինակն է։

Մրցանակներ և կոչումներ

խմբագրել

Հիշատակ

խմբագրել
  • 2005 թվականին Բելառուսի Հանրապետության կապի և ինֆորմատիզացիայի նախարարությունը փոստային շրջանառության մեջ է մտցրել գեղարվեստական ծրար` «Անդրեյ Բեմբելի ծննդյան 100-ամյակը» բնօրինակ նամականիշով։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Гісторыка-дакументальная хроніка горада Віцебска: У 2-х кн. Кн. 2-я / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш.. — Мн.: БелЭн, 2003. — С. 548. — 680 с. — 5000 экз. — ISBN 985-11-0257-1(բելառուս.)
  • Энцыклапедыя літаратуры і мастацтва Беларусі: У 5-і т., Т. 1. А капэла — Габелен / Рэдкал.: І. П. Шамякін (гал. рэд.) і інш. — Мн.: БелСЭ им. Петруся Бровки, 1984. — Т. 1. — 727 с. — 10 000 экз.(բելառուս.)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Бембель Андрей Онуфриевич հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  5. Ольга Бембель-Дедок. Воспоминания / Предисловие Е. Гаповой. Вступ. статья Т. Бембель. — Минск: Пропилеи, 2006. — 235 с. — ISBN 985-6239-63-9
  6. Большая Советская Энциклопедия. — 3-е изд. — Т. 12.: Кварнер — Коигур. / Гл. ред. А. М. Прохоров. — м.: 1973. — 624 стр., илл., 35 л. илл. и карт. (статья Кибальников, Александр Павлович)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բեմբել» հոդվածին։