Փառքի բլուր (Բելառուս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փառքի բլուր (այլ կիրառումներ)
«Փառքի բլուր» (բելառուս․՝ Курган Славы), հուշահամալիր՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից խորհրդային զինվորներին։ Գտնվում է Մինսկի Մոսկովյան մայրուղու վրա։ Հեղինակն է Օ. Ստախովիչը[1], քանդակագործը՝ Ա. Բեմբելը։ Ստեղծվել է 1969 թվականին, Բելառուսիայի օպերացիայի ժամանակ Բելառուսի ազատագրման 25-ամյակի առթիվ։
Փառքի բլուր (Բելառուս) | |
---|---|
Փառքի բլուրը Բելառուսում | |
Տեսակ | հուշահամալիր |
Քանդակագործ | Անդրեյ Բեմբել և Anatol Artsimovich? |
Ճարտարապետ | Q25536475? և Q97072183? |
Երկիր | Բելառուս |
Բնակավայր | Smaliavičy District? |
Ներկա վիճակ | Կանգուն |
The Mound of Glory Վիքիպահեստում |
Տվյալներ
խմբագրելՀուշարձանի ընդհանուր բարձրությունը 70,6 մետր է։ 35 մետր բլուրի վրա է գտնվում քանդակային կոմպոզիցիան՝ բաղկացած 4 սվիններից, որոնցից յուրաքանչյուրն ունի 35,6 մետր բարձրություն։ Սյուները խորհրդանշում են 1-ին, 2-րդ, 3-րդ բելառուսական և 1-ին Մերձբալթյան ռազմաճակատները, Բելառուսի ազատագրումը։ Սյունները շրջապատված են օղակով, որի վրա քանդակված են խորհրդային զինվորների և պարտիզանների քանդակներ։ Օղակի ներսի կողմում փորագրված է տեքստ.
Փառք խորհրդային բանակին, փառք ազատարար բանակին։ («Армии Советской, Армии-освободительнице - слава!».) |
Դեպի բլուր բարձրանում են երկու աստիճանավանդակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի 241 աստիճան։
Հուշահամալիրի բացումը կատարվել է 1969 թ.։
Հեղինակ
խմբագրել- Քանդակագործ՝ Անդրեյ Բեմբել, Անատոլի Արտիմովիչ
- Ճարտարապետ՝ Օ. Ստախովիչ, Լ. Միցկևիչ, ինժեներ՝ Բ. Լապցևիչ
Բաղադրիչ մասեր
խմբագրել- Փառքի բլուր, 35 մետր
- Սյուն - 4 սվիններ (1-ին, 2-րդ, 3-րդ բելառուսական և 1-ին Մերձբալթյան ռազմաճակատներ, Բելառուսի ազատագրում) բարձրությունը 35.6 մ (բլուրի վերևից)
Գրականություն
խմբագրել- Б.Стральцов, Курган Славы Արխիվացված 2015-04-02 Wayback Machine, издательство «Беларусь», Минск, 1973.
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ "About Belarus" Արխիվացված 2009-11-09 Wayback Machine, at the Belarus govt. website
Արտաքին հղումներ
խմբագրել- Курган Славы Արխիվացված 2013-05-21 Wayback Machine
- Микрорайоны Минска - возле Смолевич, Заславля, Кургана Славы(չաշխատող հղում)
- К 70-летию Великой Победы Федерация профсоюзов Беларуси реконструирует Курган Славы
- Լուսանկարներ Արխիվացված 2015-01-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փառքի բլուր (Բելառուս)» հոդվածին։ |