Անդրեյ Բաղդասարով
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան, փետրվարի 15, 1897, Խարկով, Ռուսական կայսրություն - օգոստոսի 26, 1961, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ թերապևտ, արյունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1963 թ.), ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1957 թ.)։
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1897 |
Ծննդավայր | Խարկով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 26, 1961 (64 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ[1] |
Կրթություն | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | թերապևտ և արյունաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | ԽՍՀՄ առողջապահության նախարարություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ, ԽՍՀՄ պետական մրցանակ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
1923 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը (Ազգային հետազոտական բժշկական համալսարան)։ Եղել է Մաքսիմ Կոնչալովսկու աշակերտը։ 1932-1961 թվականներին եղել է Մոսկվայի արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի տնօրեն, 1946 թվականից՝ Մոսկվայի երկրորդ բժշկական ինստիտուտի հոսպիտալային թերապիայի ամբիոնի վարիչ։ Եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, ԽՍՀՄ-ում արյան ծառայության կազմակերպիչն ու ղեկավարը[2], Մոսկվայի թերապևտների ընկերության արյունաբանության բաժանմունքի նախագահ[3][4]:
Ավելի քան 80 գիտական աշխատանքների հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են ներքին բժշկության, արյան պահածոյացման, արյունաբանության, արյան փոխներարկման ազդեցության մեխանիզմի, խոցային հիվանդության հեմոթերապիայի, սպիտակուցային անբավարարության ժամանակ շիճուկի օգտագործման, ճառագայթային հիվանդության բուժման և այլ հարցերին[2]։
Մրցանակներ, կոչումներԽմբագրել
- Լենինի շքանշան
- «Կարմիր աստղի» երկու շքանշան
- Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր (1946 թ., 1952 թ.)
- ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1963 թ.)
- ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1957 թ.)
- ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1945 թ.)
- Բժշկական գիտությունների դոկտոր
- Պրոֆեսոր (1939 թ.)
ԵրկերԽմբագրել
- Переливание крови. М.; Л., 1939
- Гемотерапия в клинике внутренних болезней, М., 1952 (совм. с М. С. Дульциным)
- Состояние кроветворной системы у больных, подвергающихся резекции желудка, «Проблемы гематологии и переливания крови», 1956, т. 1, № 5 (совм. с др.)
- Кроветворение при раковой болезни, «Терапевтический архив», 1956, № 3 (совм. с др.)
- Применение лейкоцитарной массы при лечении хронической лучевой болезни, «Клиническая медицина», 1955, № 6 (совм. с др.)
- Проперидиновая система организма (1961)
ԳրականությունԽմբագրել
- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. — 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5
- Бахрамов С. М. «Малые тайны крови». «Шарк», 2007
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Армянские учёные-медики (ռուս.) — 1998.
- ↑ 2,0 2,1 А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 32։ ISBN 99930-1-001-7
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Багдасаров Андрей Аркадьевич