Արսեն Հայրիյան

սոցիալ-հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր

Արսեն Պետրոսի Հայրիյան (հունիսի 1, 1929(1929-06-01), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - հուլիսի 31, 2004(2004-07-31), Երևան, Հայաստան), հայ խորհրդային բժիշկ, սոցիոլոգ-հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր (1968 թ.), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1988 թ.), ԽՍՀՄ ԲԳԱ Ն․ Ա․ Սեմաշկոյի անվան մրցանակի դափնեկիր (1970 թ.), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1985 թ.), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ[1]։

Արսեն Հայրիյան
Ծնվել էհունիսի 1, 1929(1929-06-01)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել էհուլիսի 31, 2004(2004-07-31) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԱդրբեջանի բժշկական համալսարան (1953)
Մասնագիտությունսոցիալ-հիգիենիստ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բաքվում։ 1953 թվականին ավարտել է Ն. Նարիմանովի անվան ադրբեջանական բժշկական ինստիտուտի բուժ-կանխարգելիչ ֆակուլտետը։ 1954 թվականից աշխատել է որպես ՀԽՍՀ Արարատի շրջանի Արմաշի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Հայրիյանի նախաձեռնությամբ Նրա նախաձեռնությամբ 1959 թվականին Արմաշում կազմակերպվել է ԽՍՀՄ-ում միակ «Սանիտարական կուլտուրայի թանգարան»-ը[2], որտեղ էլ 1987 թվականին ստեղծվել է Հայաստանում առաջին Առողջության գյուղական կենտրոնը։

1985 թվականից միաժամանակ ղեկավարել է նաև ԵրՊԲԻ Արմաշի սոցիալ-հիգիենիկ խնդիրների լաբորատորիան։

Հայրիյանը պարգևատրվել է ԽՍՀՄ ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի ոսկե մեդալով՝ «Атлас сельского здравохранения Армении» (1968 թ.) գրքի համար, «Պատվո նշան» շքանշանով[1]։

Գիտական գործունեություն խմբագրել

Հայրիյանն ավելի քան 250 գիտական աշխատությունների հեղինակ է[1]։ Գիտական աշխատանքները նվիրված են առողջապահության կազմակերպման տեսությանը, բժշկական աշխարհագրությանը, հիգիենային, ժամանակակից գյուղի սոցիալական խնդիրներին և գյուղական առողջապահության բժշկաէկոլոգիական հարցերին[2]։

Պարգևներ խմբագրել

  • Ն․ Ա․ Սեմաշկոյի անվան մրցանակ, 1970 թ.
  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1985 թ.

Աշխատություններ խմբագրել

  • Социологическое исследование семьи (1974)
  • О социально-экологической очаговости болезней человека (1985)
  • Медико-экологический атлас Армении (1998)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 39. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  2. 2,0 2,1 Վիկտոր Համբարձումյան (1980). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջ 213.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արսեն Հայրիյան հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Հայրիյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 213