Գրիգոր Սամվելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Կարապետի Սամվելյան (մարտի 8, 1915, Օրդուբադի շրջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 4, 2005, Երևան, Հայաստան), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1987)։ ԽՍՀՄ բարձրագույն դպրոցի (1985) և ՀՀ կրթության վաստակավոր գործիչ (1990)։
Գրիգոր Սամվելյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1915 Օրդուբադի շրջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 4, 2005 (90 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1965) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1985) և պրոֆեսոր (1985) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն
խմբագրել1940 թվականին ավարտել է Տվերի (Ռուսաստան) մանկավարժական ինստիտուտը։ 1948-1965 թվականներին՝ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի, 1965-1985 թվականներին՝ ԵՌՕԼՄԻ ռուսաց լեզվի տեսության և պատմության ամբիոնների վարիչ։
Գործունեություն
խմբագրելԱշխատությունները վերաբերում են ռուսաց լեզվի տեսական խնդիրներին («Ոուսաց գրական լեզուն և նրա ոճերը», 1957, «Բառը Գորկու մոտ», 1975, «Նյութեր տեքստի ոճաբանական և լեզվաբանական վերլուծության դասընթացների համար», 1987, «Գեղարվեստական տեքստի լեզվաբանական վերլուծություն», 1989, բոլորը՝ ռուսերեն)։ Հեղինակ է ռուսաց լեզվի ուսուցման բուհական դասագրքերի[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.