Անդրանիկ Մարգարյանի կիսանդրի (Երևան)
Անդրանիկ Մարգարյանի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Անդրանիկ Մարգարյանի անվան Երևանի թիվ 29 ավագ դպրոցի բակում։
Անդրանիկ Մարգարյանի կիսանդրի | |
---|---|
Անդրանիկ Մարգարյանի կիսանդրի | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Սարյան փողոց, Անդրանիկ Մարգարյանի անվան Երևանի թիվ 29 դպրոցի բակում |
Ճարտարապետ(ներ) | Ալբերտ Սոխիկյան |
Հիմնադրում | 2013 |
Շինարարության ավարտ | 2013, սեպտեմբերի 2 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակ
խմբագրելՊատմություն
խմբագրել2013 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Երևանի թիվ 29 ավագ դպրոցի բակում տեղադրվեց ազգային-պետական գործիչ, 2000-2007 թթ. Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին։
Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, կիսանդրու ստեղծման աջակից բարերարներ Կառլեն և Սառա Եսայանները, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ երևանցիներ[1][2]։
Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և կիսանդրու հեղինակ՝ ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանին։
Պատկերասրահ
խմբագրել-
Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին նրա անունը կրող Երևանի թիվ 29 ավագ դպրոցի բակում
-
Անդրանիկ Մարգարյանի անվան Երևանի թիվ 29 ավագ դպրոցի բակ
-
Անդրանիկ Մարգարյանի անվան Երևանի թիվ 29 ավագ դպրոց