Անդրանիկ Ղազարյան

խորհրդային բանակի գեներալ-մայոր

Անդրանիկ Աբրահամի Ղազարյան (մայիսի 14, 1904(1904-05-14), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 1992(1992-01-18), Սիմֆերոպոլ, Ուկրաինա), խորհրդային բանակի գեներալ-մայոր (փետրվարի 22, 1943 թվականից), Սովետական Միության հերոս (հոկտեմբերի 16, 1943 թվականից)։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։

Անդրանիկ Ղազարյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1904(1904-05-14)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 18, 1992(1992-01-18) (87 տարեկան)
Մահվան վայրՍիմֆերոպոլ, Ուկրաինա
Ազգությունհայ
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Մասնագիտությունմեմուարագիր
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ II աստիճանի Սուվորովի շքանշան «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Հայրենական պատերազմի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Ավարտել է Երևանի Ա․ Մյասնիկյանի անվան զինվորական դպրոցը, ապա ծառայել 76-րդ հայկական դիվիզիայում, սկզբում՝ որպես դասակի, ապա՝ վաշտի հրամանատար, դիվիզիայի շտաբի բաժնի պետ, գնդի հրամանատար։ 1938-1939 թվականներին աշխատել է Երևանի համալսարանում, որպես ռազմագիտության ամբիոնի վարիչ, ապա՝ ԲԳԿԲ պահեստի հրամկազմի Սարատովյան դասընթացներում, որպես դասախոս։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ գործող հրաձգային գունդը, ապա հրաձգային բրիգադը, իսկ 1942 թվականի դեկտեմբերից՝ հրաձգային դիվիզիան 1942-1943 թվականներին մասնակցել են բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը և աչքի ընկել Կուրսկի աղեղում, ինչպես նաև Դեսնա և Դնեպր գետերի անցման ժամանակ մղված մարտերում։ Դնեպրի գետանցման և նրա արևմտյան ափին ամուր հենակետ ստեղծելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով Ղազարյանին շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ 1945-ի մարտին Ղազարյանի գլխավորած 215-րդ դիվիզիան Բելառուսական 3-րդ ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցել է Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ) կենտրոնացված ֆաշիստական զորքերի ոչնչացմանը։ 1945 թվականի օգոստոսին Ղազարյանը մասնակցել է Մանջուրիայի ազատագրմանը և նշանակվել խորհրդային հրամանատարության ներկայացուցիչ Հարավային Մանջուրիայում։

Հայրենական մեծ պատերազմից հետո Ղազարյանն ավարտել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական, ակադեմիային կից հրամանատարական կազմի դասընթացները և աշխատել որպես միավորման հրամանատարի տեղակալ։ 1955 թվականից Ղազարյանի պահեստի գեներալ-մայոր էր։ Պարգևատրվել է Լենինի 2, Սուվորովի 2-րդ աստիճանի 3, Կարմիր դրոշի 5 և շքանշաններով[1]։

ՊարգևներԽմբագրել

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Լենինի շքանշան
  • Խորհրդային Միության հերոս
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
  • II աստիճանի Սուվորովի շքանշան
  • «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ
  • «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
  • «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  • Հայրենական պատերազմի շքանշան
  • Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
  • «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  • «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  • «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ
  • «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ
  • «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  • «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  • «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Наградной лист»։ Վերցված է 2014-03-02 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 20