Անդրանիկ Հովհաննիսյան (պարուսույց)

Անդրանիկ Հովհաննիսյան (սեպտեմբերի 26, 1955, Նոր Արտագերս, Արմավիր - ապրիլի 26, 2020, Երևան), հայ պարուսույց, «Վան» ավանդական երգի և պարի խմբի գեղարվեստական ղեկավար[1]։

Անդրանիկ Հովհաննիսյան
Ծնվել էսեպտեմբերի 26, 1955
ԾննդավայրՆոր Արտագերս, Հայաստան Հայաստանի ԽՍՀ
Մահացել էապրիլի 26, 2020
Մահվան վայրԵրևան, Հայաստան Հայաստան
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԱմուսինՄարգարիտա Պետրոսյան
ԵրեխաներԼիանա Հովհաննիսյան, Լիլիթ Հովհաննիսյան

Կենսագրություն

խմբագրել

Անդրանիկ Հովհաննիսյանը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում։ Արմատներով Սասունի Սպղանք գյուղից է։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Ծառայել է խորհրդային բանակում։ 1979 թվականին ամուսնացել է Մարգարիտա Պետրոսյանի հետ, ունեցել է երկու դուստր՝ Լիանա և Լիլիթ։ Մահացել է 2020 թվականի ապրիլի 26-ին, Երևանում։

Գործունեություն

խմբագրել

Անդրանիկ Հովհաննիսյանը իր ողջ գիտակից կյանքը նվիրել է հայկական ազգային երգերի ու պարերի առաջմղմանը, զարգացմանն ու տարածմանը։ Հայ երգի մեծ երախտավորներ, երգիչ-բանահավաք Հայրիկ Մուրադյանի և նրա դուստր, ազգագրագետ-բանահավաք Մարո Մուրադյանի ջանքերով շուրջ չորս տասնամյակ առաջ ստեղծված «Ակունք» և «Վան» ազգագրական համույթների կազմում Անդրանիկ Հովհաննիսյանը, 1979 թվականից սկսած իր ձայնով զարդարել է բազմաթիվ համերգներ, հայրենիքում և աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայացրել պատմական Հայաստանի ազգագրական շրջանների հայտնի և անհայտ մի շարք երգեր։ Նրա երգը բխում էր մեր ակունքներից, պատմությունից ու էությունից։ Հետագայում նրան է անցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայրիկ Մուրադյանի անվան «Վան» ազգագրական երգ ու պարի համույթի ղեկավարությունը։ Միաժամանակ երկար տարիներ շարունակել է լինել «Ակունք» ազգագրական համույթի գլխավոր մենակատարներից մեկը։ Անսամբլների հետ նա հյուրախաղերի է եղել Ռուսաստանում, Ուկրաինայում, Իտալիայում, Ռումինիայում, Հնդկաստանում և բազմաթիվ ելույթներ ունեցել Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում` Արցախում։ Երկար տարիներ եղել է «ԵՐՊԻ» երգի և պարի ազգագրական փառատոնի կազմակերպիչներից մեկը։ Օգնել է բազմաթիվ խմբերի հայկական բանահյուսության զարգացման գործում։ Աշխատել է «Լույս» պ/հ-ում։

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել