Անդրանիկ Հարությունյան (ազատամարտիկ)

լրագրող, բանաստեղծ, արձակագիր, ազատամարտիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Հարությունյան (այլ կիրառումներ)

Անդրանիկ Հարությունյան, Բերդաձորցի Անդո (1957, մարտի 7, Երևան - 1992, օգոստոսի 8, Այնթափ-Երևան ավտոճանապարհ), Ազգային-արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող, գրողների միության անդամ, «Հայ Դատի պաշտպանության ընկերության» անդամ։

Անդրանիկ Հարությունյան
Անդրանիկ Հարությունյան
Ծնվել էմարտի 7, 1957
ԾննդավայրԵրևան
Մահացել էօգոստոսի 28, 1992(1992-08-28)
Մահվան վայրԱյնթափ-Երևան ավտոճանապարհ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Հայաստան
ԱզգությունՀայ
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունլրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեյ Սախարովի հուշամեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1957 թվականի մարտի 7-ին Երևանում։ Մասնագիտությամբ լրագրող էր։ Եղել է ՀՀ գրողների միության անդամ, գրական կեղծանունը՝ «Կարին»։ Մեկնել է Արտեկ ճամբար որպես պատգամավոր, եղել է կոմերիտմիության անդամ։

1974-1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, ծառայությունն անց է կացրել Վլադիվաստոկում, ստացել է պատվոգիր։ Ծառայությունից հետո աշխատել է ՀԿԿ Կենտկոմի հրատարակչությունում։ Գրել է երգեր և բանաստեղծություններ՝ «Ու գնում են նրանք, որ կռունկներ դարձած ետ վերադառնան» և այլն։

1987 թվականին ավարտում է Սանկտ Պետերբուրգի մանկավարժական համալսարանը։

1988 թվականին անդամակցել է «Հայ Դատի պաշտպանության ընկերությանը», ապա դարձել նախագահության անդամ։

1990 թվականից անդամակցել է ՀՀ գրողների միությանը։

Եղել է Ղարաբաղի առաջին խորհրդի, Արցախի Ազգային խորհրդի անդամ, իսկ հետո՝ ԼՂԻՄ պատգամավոր։

Մարտական ուղին խմբագրել

Շարժման հենց սկզբից ակտիվ մասնակցություն է ունեցել, ապա մասնակցել մարտական գործողություններին։ 1988 թվականին ստեղծել է առաջին կամավորական ջոկատը և գործել Նոյեմբերյանում, Ամասիայում, Մեղրիու և Իջևանում։

1989 թվականին մեկնում է ծանր վիճակում հայտնված Բերդաձոր և ղեկավարում Բերդաձորի ինքնապաշտպանությունը։