Անդյան որոր[2] (լատին․՝ Chroicocephalus serranus), որորների ընտանիքի թռչուն (Laridae)[3]: Անդյան որորը տարածված է Անդերի շրջանի երկրներում՝ Արգենտինայում, Բոլիվիայում, Չիլիում, Կոլումբիայում, Էկվադորում և Պերուում[4]։ Այն բնադրում է լեռնային շրջաններում, ինչը անսովոր է որորների համար[5]։

Անդյան որոր
Անդյան որոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Որորներ
Ցեղ Որորներ
Տեսակ Անդյան որոր
Լատիներեն անվանում
Chroicocephalus serranus
Հոմանիշներ
  • Larus serranus Tschudi, 1844
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բնութագիր խմբագրել

Անդյան որորի մարմնի երկարությունը 45-48 սմ է, որով այս թռչունը երկու Ամերիկաներում համարվում է ավելի խոշոր թռչուն, քան սևագլուխ որորը[6]։ Թռչնի գունավորումը՝ մուգ գլխով, մեջքը բաց մոխրագույն է, սև և սպիտակ փետուրները հաջորդում են իրար, թևերի ներսի կողմը նույնպես բաց մոխրագույն է[7]։

Տարածվածություն և վարք խմբագրել

Բնադրում են լեռներում, ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունների վրա[8]։ Այն տարածքներում, որտեղ խիստ ձմեռներ են լինում, անդյան որորները ձմռանը չվում են ավելի ցածր տեղեր, երբեմն՝ մինչև ծովի ափերը։ Անդյան որորների խմբեր են հանդիպում Պերուի հարավում և Չիլիի հյուսիսում, սակայն այս բներ չեն կառուցում[9]։ Նրանք բներ են կառուցում Ալտիպլանո սարահարթի վրա ծովի մակարդակից 4000 մետր բարձրության վրա, ինչպես նաև Արգենտինայի հարավում`ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա[10]։ Բնադրում են փոքր խմբերով, երբեմն պարզապես զույգերով՝ նախընտրելով փոքր ջրամբարների մերձակա տարածքները։ Ի տարբերություն նման չափերի այլ որորների, նրանք հասնում են սեռական հասունության երկու, ոչ թե երեք տարի հետո[7]։

Այս թռչունների սննդի հիմքը միջատներն ու ճիճուներն են։ Անդյան որորները հնարավորության դեպքում կարող են բռնել թռչող միջատներին, ինչպես նաև սնվում են մնացորդներով[11]։

Բնության պահպանության միջազգային միությունը այս տեսակը ներառել է Հատուկ պահպանության մեջ՝ որպես քիչ մտահոգող տեսակ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Coursers, noddies, gulls, terns, auks, sandgrouse : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.1). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.1.(Ստուգված է 17 Մարտի 2018).
  2. «Larus serranus: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2016 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  3. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
  4. Mégard, François. Étude géologique des Andes du Pérou central. Institut français d’études andines. էջեր 39–53. ISBN 978-2-8218-4566-4.
  5. Pons, J.-M.; Hassanin, A.; Crochet, P.-A. (2005-12). «Phylogenetic relationships within the Laridae (Charadriiformes: Aves) inferred from mitochondrial markers». Molecular Phylogenetics and Evolution. 37 (3): 686–699. doi:10.1016/j.ympev.2005.05.011. ISSN 1055-7903.
  6. Tuck, Gerald S. (1980). Die Meeresvögel der Welt : ein Taschenbuch für Ornithologen und Naturfreunde. Heinzel, Hermann. Hamburg: P. Parey. ISBN 3-490-07818-7. OCLC 13039023.
  7. 7,0 7,1 «Chroicocephalus serranus». Neotropical Birds Online. Cornell Lab of Ornithology. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. McDonough, Kevin (2013 թ․ մարտի 22). «All about Birds201397All about Birds. Ithaca, NY: Cornell Lab of Ornithology Last visited November 2012. URL: www.allaboutbirds.org/Page.aspx?pid=1189 Gratis». Reference Reviews. 27 (3): 26–26. doi:10.1108/09504121311308642. ISSN 0950-4125.
  9. «Larus serranus: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  10. Handbook of the birds of the world. Hoyo, Josep del., Elliott, Andrew., Sargatal, Jordi., Cabot, José. Barcelona: Lynx Edicions. ©1992-©2013. ISBN 84-87334-10-5. OCLC 861071869.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  11. Ridgely, Robert S., 1946- (2001). The birds of Ecuador. Greenfield, Paul J. Ithaca, NY: Comstock Pub. ISBN 0-8014-8720-X. OCLC 45313482.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Հղումներ խմբագրել