Անատոլի Մալցև
Անատոլի Մալցև Իվանովիչ (ռուս.՝ Анатолий Иванович Мальцев, նոյեմբերի 14 (27), 1909[1], Միշերոնսկի, Շատուրսկի շրջան, Մոսկվայի մարզ[2][3][4] - հուլիսի 7, 1967[5][4][6], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), խորհրդային մաթեմատիկոս։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958)։
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1931)։ 1932-1960 թվականներին աշխատել է Իվանովոյի մանկավարժական ինստիտուտում, 1942-1960 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում, 1960 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Սիբիրյան բաժանմունքում և Նովոսիբիրսկի համալսարանում։ Հիմնական աշխատանքները վերաբերում են հանրահաշվին և մաթեմատիկական տրամաբանությանը։ Մալցևը հանրահաշվական համակարգերի ընդհանուր տեսության և մոդելների տեսության ստեղծողներից է։ Նրա այսպես կոչված տեղային (լոկալ) թեորեմները սկիզբ դրեցին հանրահաշվում մաթեմատիկական տրամաբանության մեթոդների հետևողական կիրառմանը։ ԽՍՀՄ IV և V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Արժանացել է լենինյան (1964) և պետական (1946) մրցանակների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://mi.mathnet.ru/zvmmf4956 — P. 1875.
- ↑ 2,0 2,1 2,2 https://books.google.cat/books?id=EVTpCgAAQBAJ — P. 238.
- ↑ 3,0 3,1 3,2 https://books.google.cat/books?id=vFHVCgAAQBAJ — P. 559.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Мальцев Анатолий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www-history.mcs.st-andrews.ac.uk/Biographies/Malcev.html
- ↑ Վիքիպահեստ(բազմ․) — 2004.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 164)։ |