Անայիս

հայ արձակագիր, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Անայիս (Եվփրիմե Ավետիսյան, փետրվարի 20, 1872(1872-02-20)[1], Բեշիքթաշ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 4, 1950(1950-08-04)[1], Փարիզ, Ֆրանսիա), հայ բանաստեղծուհի, արձակագիր։

Անայիս
Yevprimé Avedissian.png
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Եփրիմէ Աւետիսեան
Ծնվել էփետրվարի 20, 1872(1872-02-20)[1]
ԾննդավայրԲեշիքթաշ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 4, 1950(1950-08-04)[1] (78 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Գրական անունԱնայիս
Մասնագիտությունարձակագիր և բանաստեղծուհի
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներՅուշերս
ԱշխատավայրՄասիս, Hay Gin?, Արեւմուտք, Անահիտ[2], Շանթ և Բիւզանդիոն
Yevprime Avedisian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում, Ակնից գաղթած Չոպանյան (Հովվյան) հայտնի գերդաստանի ճյուղավորումներից մեկում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Մաքրուհյաց վարժարանում, ապա սովորել ֆրանսիացի գրող տիկին Ֆյուրեի մասնավոր դպրոցում։ Հայերենը կատարելագործելու համար մասնավոր դասեր է վերցրել բանաստեղծներ Թովմաս Թերզյանից և Խորեն Նար Պեյից։ 1893 թվականին «Մասիս» հանդեսում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը։ Այնուհետև հաճախ է երևացել պարբերական մամուլում արձակ և չափածո երկերով։

Համիդյան տարիներին մեկնել է Շվեյցարիա, օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել է Պոլիս, աշխատակցել մամուլին («Բիւզանդիոն», «Արեւելեան մամուլ», «Շանթ» և այլն)։ Առաջին աշխարհամարտից հետո եղել է «Հայ կին» հանդեսի աշխատակիցներից մեկը։ 1922 թվականին անցել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը, շարունակելով աշխատակցել սփյուռքահայ մամուլին («Հայաստանի կոչնակ», «Անահիտ» և այլն)։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Այգ եւ վերջալոյս» ժողովածուում (Փարիզ, 1942)։ Մահից մի տարի առաջ լույս են տեսել նրա արժեքավոր հիշողությունները «Յուշերս» վերնագրով (Փարիզ, 1949)[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.iammedia.am/en/post/Anayis
  2. http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Anahit_paris/1929/1929%281%29.pdf
  3. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ 91 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 362