Այտասկա (անգլ.՝ Lake Itasca), սառցադաշտային ոչ մեծ լիճ ԱՄՆ-ում։ Գտնվում է Քլիրվոտեր շրջանում՝ Մինեսոտայի հյուսիս-արևմուտքում, Իտասկա նահանգի զբոսայգու տարածքում։ Այն ունի 4.4 կմ² տարածք և 12 մետր խորություն, գտնվում է ծովի մակարդակից 450 մ բարձրության վրա[1]։

Այտասկա
MississippiRiverHeadwaters.jpg
Տեսակսառցադաշտային լիճ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՎարչատարածքՔլիրվոտեր շրջան (Մինեսոտա)
Երկարություն5,4 կիլոմետր
Լայնություն0,63 կիլոմետր
ԲԾՄ450 մետր
Խորություն11 մետր
Մակերես4,7 կմ²
Ջրահավաքի տարածքՄիսիսիպի գետի համակարգ
Ավազանի երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լճից հոսող գետՄիսիսիպի գետ

Լիճը ձևավորվել է մոտ 10 հազար տարի առաջ նահանջող սառցադաշտի տեղում։ Լճի մոտավորապես 50% -ը սնվում է աղբյուրներից, ինչպես նաև լիճ է թափվում Նիկոլետտ կրիկ գետը։ Այտասկա լիճը համարվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի ամենամեծ գետի՝ Միսիսիպիի ակունքը։ Մինչև Մեքսիկական ծոց՝ 3766 կմ ճանապարհ անցնելու համար, մեկ կաթիլ ջրին մոտ 90 օր է հարկավոր[2]։

Օջիբյան լեզվով լիճը կոչվում էր Omashkoozo-zaaga’igan («Որմզդեղնի լիճ»)[3], ֆրանսերեն՝ Lac la Biche:

ՊատմությունըԽմբագրել

Ենթադրվում է, որ լիճ այցելած առաջին սպիտակամորթը եղել է մորթու վաճառական Վիլյամ Մորիսոնը՝ 1803–1804 թվականներին[1]։ Լիճը ուսումնասիրվել է 1832 թվականին հետազոտող և ազգագրագետ Հենրի Ռոու Սքուլքրաֆթի կողմից, ով և առաջարկել է ժամանակակից անվանումը։ Հետաքրքիր է, որ «Այտասկա» բառը նա կազմեց լատինական veritas («ճշմարտություն») և caput («գլուխ») բառերից՝ վերջ դնելով մեծ Միսիսիպի գետի ակունքի որոնմանը[4][5]։


1891թվականին Մինեսոտայի պատմական ընկերության նախագահ Ջեյքոբ Բրաուերը հասավ նրան, որ տարածքը ազգային ​​պարկի կարգավիճակ ստացավ ՝ լճափնյա տարածքում ծառահատումները կանխելու նպատակով։











Ֆլորա և ֆաունաԽմբագրել

Այտասկա լճի ափերը հայտնի են իրենց հին կարմիր և սպիտակ սոճիներով։ Ծառատեսակերից աճում են նաև կաղնիներ, թխկի, լորենի և խեժափիճի ։ Գոյություն ունեն խոլորձների 28 տեսակ, այդ թվում ՝ հազվագյուտ խոյի գլխիկով խոլորձը։ Տարածված է թագուհու խոլորձը, որը Մինեսոտա նահանգի ծաղիկն է։ Վայրի բրինձը աճում է անմիջապես ջրի կողքին, որը միայն բնիկ ամերիկացիները կարող են քաղել Այտասկա լճից ՝ կրոնական ծեսերի համար։

Լճի տարածքի կենդանական աշխարհը կազմված է կաթնասունների 52 տեսակից, երկկենցաղների ու սողունների 18, ձկների 49 տեսակից։ Լճի վրա սեզոնային, կամ ամբողջ տարվա ընթացքում ավելի քան 170 տեսակի թռչուններ են բնադրում։ Ամենահայտնի տեսակներն են ՝ ճայերը, ջկնկուլները, բվերը, արծիվները, ջրարծիվները և ծալքավոր փայտփորները։

20-րդ դարի սկզբին Տրապերները (ռուս.՝ трапперы) (որսորդ,ով որս կատարում է, ոչ թե ատրճանակով, այլ թակարդի միջոցով) գործնականում ոչնչացրել էին Այտասկա նահանգում եղած կուղբերի գենոֆոնդը։ , Ջոն Լինդը, ով Մինեսոտայի նահանգապետն էր 1899-1901 թվականներին,Կանադայից 4 կուղբ բերեց և1921 թվականին տարածքում արդեն ապրում էր գրեթե 1000 կուղբ[2]։


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://ru.wikipedia.org/wiki/
  2. 2,0 2,1 «About Itasca» (անգլերեն)։ Univercity of Minneosta։ Վերցված է 2014-04-23 
  3. Gilfillan, Joseph A. «Minnesota Geographical Names Derived from the Chippewa Language» in The Geological and Natural History Survey of Minnesota: The Fifteenth Annual Report for the Year 1886 (St. Paul: Pioneer Press Company, 1887)
  4. Bright, William (2004). Native American Placenames of the United States. Norman: University of Oklahoma Press, pg. 188
  5. Upham, Warren։ «Minnesota Place Names: A Geographical Encyclopedia»։ Minnesota Historical Society։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-08-ին։ Վերցված է 2007-08-14