Այտամորուք

Մազերի շերտեր, որոնք սափրվելիս թողնվում են քունքերի և բերանի միջև

Այտամորուք կամ փոքրիկ այտամորուք (նիդերլանդերեն՝ bakkebaarden), մազերի շերտեր, որոնք սափրվելիս թողնվում են քունքերի և բերանի միջև[1][2]: Առանձնացնում են այտամորուքի հետևյալ տեսակները.

  • Այտամորուք Ֆրանց Յոզեֆից. լայն այտամորուս բեղերի հետ, որը ենթադրում է սափրված կզակ: Եթե կզակը չի սափրվել, ապա ներքևի մասում երկու ծայրերն էլ ավարտվում են W տառի տեսքով: Անգլալեզու աշխարհում կոչվում են burnsides կամ sideburns գեներալ Բերնսայդի անունով: Ռուսաստանում այտամորուսների նման նորաձևություն տարածել է գեներալ Սկոբելևը։
  • Սենատորական այտամորուք. այտամորուսի տեսակ է, որի ծայրերը միմյանց հետ կապված չեն և կրում են առանց մորուքի և բեղի:
  • Ֆրեզե (Frase). մորուքի ձև, որը Բաբելոնում կրում էին սեմիտները: Իրենցից ներկայացնում էին այտամորուս՝ մորուքով, բայց առանց բեղերի։
  • Ֆավորի (Favoris). նեղ այտամորուք, որը շրջանակում էր այտերը: Դրանք նորաձև էին 19-րդ դարի առաջին կեսին։
Ֆրանց Յոզեֆ I
Անգլիացի բնագետ Թոմաս Հեքսլի

19-րդ դարումԽմբագրել

Այտամորուքը նորաձևության մեջ են մտել 18-րդ դարի վերջին, երբ այն ծածկում էր այտերը նեղ շերտով՝ քունքից դեպի բերան։ Մասնավորապես, դրանք կրել են Մեծ բանակի հուսարները։ 19-րդ դարում առանձնացել է այտամորուքի երկու հիմնական տեսակ: Առաջինը կոչվում էր հռոմա-ամպիրական, երբ այն միաձուլվում էր սանրվածքի հետ, իսկ երկրորդը՝ անգլիական, ըստ որի այտամորուքի մազերը երկար էին և մի փոքր հետ էին մնում այտերից:Այտամորուքները նորաձևության մեջ են մնացել ամբողջ 19-րդ դարի ընթացքում և ոչնչացել են 20-րդ դարի սկզբին բեղի և մորուքի հետ միասին:

1966 թվականից հետոԽմբագրել

20-րդ դարի 60-ական թվականների վերջին բակենբարդներն ու բակերը կրկին նորաձևության մեջ են մտել՝ որպես տղամարդկային ազատության և անհնազանդության խորհրդանիշ։ Նորաձևության սկիզբը դրել են ամերիկյան հիպիները «սիրո ամռանը», ապա նորաձևությունը տարածվել է ամբողջ աշխարհում՝ չբացառելով նաև ԽՍՀՄ-ը: Այդ տարիներին այտամորուք կրելու տարբերակները, որպես կանոն, երկուսն էին. դրանք գրեթե թաքնված էին երկար սանրվածքների տակ կամ լավ տեսանելի էին փոքր ծավալի սանրվածքների դեպքում՝ առանց ականջները փակելու: Այտամորուքը կարող էր ունենալ ցանկացած ձև և չափ: Այսպես, այտամորուսներ աճեցրել են շոու-բիզնեսի աստղերն ու երաժիշտները (Էլվիս Փրեսլին, Դուեյն Օլմանը և այլք), մարզիկները (Ջորջ Բեսթը), իսկ երբեմն կոմիքսների և կինոյի հերոսները, օրինակ՝ Կուղխը (Marvel Comics), Ջոն Ռութը (Կուրտ Ռասելը«Նողկալի ութնյակը» ֆիլմից:

Այտամորուքները նորաձևությունից դուրս են եկել 1980-ական թվականների սկզբներին-կեսերին:

Այտամորուքների հայտնի կրողներԽմբագրել

Պատմական որոշ ժամանակաշրջաններում այտամորուքները նորաձևության տարր են համարվել: Պատմական որոշ անձնավորություններ, ինչպիսիք են Ալեքսանդր Պուշկինը, Թոմաս Հեքսլին, Էմբրոուզ Բերնսայդը, Արթուր Շոպենհաուերը, հայտնի են նաև իրենց այտամորուսներով:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «AskOxford»։ Վերցված է 2007-06-27 
  2. Goolrick William K.։ Rebels Resurgent: Fredericksburg to Chancellorsville։ էջ 29