Ջեմ Օզդեմիր

գերմանացի քաղաքական գործիչ

Ջեմ Օզդեմիր (թուրք.՝ Cem Özdemir, գերմ.՝ Cem Özdemir, ծնվ․՝ 1965 թ․, դեկտեմբերի 21), թուրքական արմատներով[9] գերմանացի քաղաքական գործիչ, «կանաչների կուսակցության» համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր։

Ջեմ Օզդեմիր
Cem Özdemir
Դիմանկար
Օզդեմիրը 2016 թ.-ին
Ծնվել էդեկտեմբերի 21, 1965(1965-12-21)[1][2][3] (54 տարեկան)
ԾննդավայրԲադ Ուրախ[4]
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա և Flag of Germany.svg Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնիսլամ
ԿրթությունQ1380174?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բնապահպան
ԱմուսինԱրգենտինա Մարիա Կաստրո (լրագրող)
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր, Գերմանական Բունդեսթագի անդամ[1], Գերմանական Բունդեսթագի անդամ[5] և Եվրոպական պարլամենտի պատգամավոր[6]
Քաղաքական կուսակցությունՄիություն 90/Կանաչներ
Պարգևներ և
մրցանակներ
Orden wider den tierischen Ernst?[7] և Թեոդոր Հոյսի մեդալ[8]
ԱնդամությունԱտլանտյան կամուրջ, Միջազգային հարաբերությունների Եվրոպական խորհուրդ և Pizza-Connection
Կայքoezdemir.de
Cem Özdemir Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջեմ Օզդեմիրը չերքեզական արմատներով թուրք ներգաղթյալի որդի է։ Ծնողները Գերմանիա են տեղափոխվել Թուրքիայի Թոքաթ քաղաքից։

Օզդեմիրն ամուսնացած է արգենտինացի լրագրող Պիա Մարիա Կաստրոյի հետ, ունեն մեկ տղա, մեկ աղջիկ[10]։

ՔաղաքականությունԽմբագրել

Օզդեմիրը «Կանաչների կուսակցության» անդամ է 1981 թվականից։ 1994 - 2002 թվականներին սոցիալ-դեմոկրատների կազմում եղել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր[11]։ Նա եղել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի առաջին թուրք պատգամավորը[12]։

2004 - 2009 թվականներին Կանաչների միավորման կազմում եղել է Եվրոպական խորհրդարանի անդամ։

2013 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Օզդեմիրը վերադարձել է Բունդեսթագ։

Հայոց ցեղասպանությունԽմբագրել

2015 թվականի մարտի 12-ին Օզդեմիրն այցելել է Երևանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որով ճանաչել է հայերի ցեղասպանությունը և Թուրքիային կոչ արել նույնպես ճանաչել[13][14][15]։ Հարցազրույցում նա ասել է․

  Ես կարծում եմ, Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը։ Ես իր պատմությանն առերեսված երկրի պատգամավոր եմ։ Գերմանիան չթուլացավ՝ ընդունելով իր պատմությունը։ Ընդհակառակը՝ այսօր այն աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկն է։ Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ Գերմանիան չի թաքցնում իր պատմության սև էջերը[16]։  

2016 թվականին Օզդեմիրի նախաձեռնությամբ Բունդեսթագ ներկայացվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվեց նույն թվականի հունիսի 2-ին[17]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել