Այնո Ակտե
Այնո Ակտե (ֆիններեն՝ Aino Ackté, Achte, ապրիլի 24, 1876[1], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա - օգոստոսի 8, 1944[2][3], Nummela, Vihti), ֆինն երգչուհի (սոպրանո)։
Այնո Ակտե | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1876[1] Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա |
Երկիր | Ֆինլանդիա |
Մահացել է | օգոստոսի 8, 1944[2][3] (68 տարեկան) Nummela, Vihti |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն[4] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և լիբրետիստ |
Երգչաձայն | սոպրանո[5] |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Fonotipia Records |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա (անհայտ)[5] |
Ամուսին | Heikki Renvall? և Bruno Jalander? |
Պարգևներ | |
Aino Ackté Վիքիպահեստում |
Դարձել է համաշխարհային ճանաչման արժանացած ֆինն առաջին օպերային երգչուհին Ալմա Ֆոստրյոմից հետո և ոլորտի պիոներն իր հայրենիքում[9][10][11][12][13]։
Կենսագրություն
խմբագրելԱյնո Ակտեն ծնվել է 1876 թվականի ապրիլի 24-ին Հելսինկիում՝ դիրիժոր և կոմպոզիտոր Լրենց Ակտեի և երգչուհի (մեցցո-սոպրանո) Էմմի Ակտեի (օրիորդական ազգանունը՝ Շտրեմեր) ընտանիքում[14]։ Սկզբնապես նա երգեցողություն սովորել է մոր հետ, 1894 թվականից՝ Փարիզի կոնսերվատորիայում։
Նորամուտը նշել է 1897 թվականին Փարիզի Գրանդ օպերայում։ «Ֆաուստում»[15] նրա ելույթը հաջող է եղել, և նա վեցամյա պայմանագիր է կնքել Փարիզում։
Ավելի ուշ ելույթ է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում և Լոնդոնի Քովենթ գարդեն թատրոնում։ Երգչի միջազգային կարիերան տևել է մինչև 1913 թվականը, իսկ 1920 թվականին Ֆինլանդիայում կայացել է հրաժեշտի ելույթը։
1911 թվականին Այնո Ակտեն դարձել է Հելսինկիի օպերայի թատրոնի հիմնադիրներից մեկը (1956 թվականից՝ Ֆինլանդիայի ազգային օպերա), իսկ 1938-1939 թվականներին եղել է նրա տնօրենը[16]։ 1912 թվականին նա կազմակերպել է միջազգային օպերային փառատոն Սավոնլինայում։
Ընտանիք
խմբագրել- Առաջին ամուսինը (1901-1917 թվականներ)՝ փաստաբան Հեյկի Ռենվալ, 1901 ծնվել է նրանց դուստրը՝ Գլորին, որը պաշտոնապես ստացել էԱկտե-Ռենվալ ազգանունը[17], իսկ 1908 թվականին՝ նրանց որդին (հետագայում՝ բժիշկ)[10][18]։ Ամուսնությունը լուծարվել է։
- Երկրորդ ամուսնություն (1919 թվականից) – Բրունո Յալանդեր, Ֆինլանդիայի պաշտպանության նախարար։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Այնո Ակտեի անունն է կրում Ֆինլանդիայի մայրաքաղաքի փողոցներից մեկը։
- Ներկայումս նրա վիլլայում անցկացվում են մշակութային միջոցառումներ և հանդիպումներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Répertoire International des Sources Musicales — 1952.
- ↑ https://www.helsinginseurakunnat.fi/material/attachments/hautausmaat/hietaniemi/w8GZkM0y7/Hietaniemen_merkittavia_vainajia.pdf
- ↑ 5,0 5,1 Who's Who in Music: A Biographical Record of Contemporary Musicians — 2 — London, NYC: 1915. — P. 1.
- ↑ https://musiikkimuseofame.fi/en/hall-of-fame/
- ↑ https://www.kansallismuseo.fi/fi/ajankohtaista/musiikkimuseo-fame-kunniagallerian-isannaksi-suomen-musiikille-oma-hall-of-fame
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Aikalaiskirja (фин.) — Helsinki: Otava, 1941. — P. 12.
- ↑ Macchi, Giuliano (1997). Musicus discologus: musiche e scritti per il 70. anno di Carlo Marinelli. Monteleone. էջեր 219–228. ISBN 978-88-8027-029-4. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ 10,0 10,1 Suhonen, Pekka (2016 թ․ հուլիսի 29). «Ackté, Aino (1876 - 1944)». Kansallisbiografia. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Lehtonen, Tiina-Maija (2019 թ․ ապրիլի 23). «Oopperalaulaja Aino Ackté oli kiihkeä kuin Salome – Musiikin syntymäpäiväkalenteri». Yle. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Kolsi, Eeva-Kaarina (2016 թ․ սեպտեմբերի 4). «Aino Ackté oli Suomen diivojen diiva – onnistui melkein säilyttämään siveän maineensa». Ilta-Sanomat. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Manninen, Antti (2005 թ․ օգոստոսի 28). «Aino Ackté oli 1900-luvun alussa kansainvälinen oopperadiiva». Helsingin Sanomat. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Estlander, Bernhard (1919). Elva årtionden ur Finlands historia ... (Swedish). Söderström & c:o. էջ 251. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Knaus, Gabriella Hanke (1999). Richard Strauss, Ernst von Schuch: ein Briefwechsel (German). Henschel. էջ 121. ISBN 978-3-89487-329-5. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Karl-Josef Kutsch; Leo Riemens (1975). Unvergängliche Stimmen (German). Francke. էջ 10. ISBN 978-3-7720-1145-0. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ekberg, Henrik; Rehnström, Vivi-Ann (1983). Uppslagsverket Finland (Swedish). Schildt. էջ 232. ISBN 978-951-50-0296-9. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ekberg, Henrik; Rehnström, Vivi-Ann (1983). Uppslagsverket Finland 2 K-R (Swedish). Schildt. էջ 618. ISBN 978-951-50-0296-9. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
խմբագրել- Glory Leppänen: Arkkipiispan perhe ja Aino Ackté, 1966.
- Outi Pakkanen: Aino Ackté. Pariisin primadonna, 1988 ISBN 951-0-14891-1.
- Pekka Suhonen: Rooli ja kohtalo, 1996 ISBN 951-1-14431-6.
- Pentti Savolainen ja Matti Vainio (toimittaneet): Aino Ackté. Elämänkaari kirjeiden valossa, 2002 ISBN 951-0-26381-8.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այնո Ակտե» հոդվածին։ |