Սավոնլինա (շվեդերեն՝ Nyslott), քաղաք և ինքնավար քաղաք-շրջան՝ 35․504 բնակչությամբ (2016 թվականի մարտի 31-ի տվյալներով)[4], որը գտնվում է Ֆինլանդիայի հարավ-արևելքում, Սայմա լճի տարածաշրջանի սրտում։ Ֆիններեն քաղաքի անունը նշանակում է «Սավոնիայի ամրոց», իսկ շվեդերեն՝ «Նոր ամրոց»։

Picto infobox map.png
Սավոնլինա

Զինանշան
Savonlinna.vaakuna.svg
Olavinlinna from air pre-1962.jpg
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Մասն էSoutheast Finland?
Կարգավիճակmunicipality of Finland? և քաղաք
Մտնում էՀարավային Սավո
Օրենսդրական մարմինSavonlinna City Council?
Պաշտոնական լեզուներֆիններեն[1]
Բնակչություն34 664 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[2]
Տարածք3597 կմ²
Հիմնադրված է1639 թ.
Սահմանակցում էEnonkoski?[3], Heinävesi?[3], Կիտեե[3], Liperi?[3], Parikkala?[3], Rantasalmi?[3], Ruokolahti?[3], Rääkkylä?[3], Sulkava?[3] և Varkaus?[3]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
ՆախորդSavonranta?[2], Kerimäki?[2], Պուէնկահարյու[2] և Sääminki?
savonlinna.fi

Բնակչությունը՝ 34 664 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[2]։

ՊատմությունԽմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1639 թվականին, Օլավինլինա ամրոցի վրա։ Ամրոցը հիմնադրվել է Էրիկ Աքսելսոն Տոտտիի կողմից 1475 թվականին, ջանալով պաշտպանել Սավոնիան և վերահսկելու Շվեդիայի Թագավորության անկայուն սահմանը և իր ռուս հակառակորդին։ Ռուս-շվեդական պատերազմի ընթացքում (1741–1743) ամրոցը գրավվեց Մարշալ Պյոտր Լասսիի կողմից ։ 1743 թվականից մինչև 1812 թվականը այն գտնվում էր Ռուսաստանի ենթակայության տակ, և ետ վերադարձվեց Ֆինլանդիային, որպես «Հին Ֆինլանդիայի» մի մաս։ 1973 թվականին Սեյմինկի ինքնավար շրջանը միավորվեց Սավոնլինային։ 2009 թվականի սկզբներին Սավոնրանտա ինքնավար շրջանը և Էնոնկոսկի ինքնավար շրջանի 31․24 կմ² հողատարածք, որը գտնվում էր Սավոնլինայի և Սավոնրանտայի միջև, միավորվում են Սավոնլինային։

ՓոխադրամիջոցԽմբագրել

Քաղաքը գտնվում է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիից 335 կիլոմետր հեռավորության վրա (գնացքով չորս ժամվա ճանապարհ)։ Քաղաքում կա օդանավակայան, և դեպի Հելսինկի ինքնաթիռը հասնում է 40-60 րոպեում։ Օդանավակայանը կառուցված է կղզիների մի շղթայի վրա, որոնք գտնվում են մի շարք խոշոր լճերի տարածքում։

ԿրթությունԽմբագրել

Արևելյան Ֆինլանդիայի համալսարանը ունի համալիր Սավոնլինայում ՝ հիմնականում ուսուցիչների կրթության համար։

ԱտրակցիոններԽմբագրել

Քաղաքում տեղի է ունենում ամենամյա հայտնի Միջազգային Օպերայի փառատոնը։ Օպերաները ներկայացվում են ամրոցի ներսում կառուցված բեմի վրա։ Քաղաքում է անցկացվում նաև Բջջային հեռախոսների նետման առաջնությունը, որը սպորտաձև է համարվում։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել 2000 թվականին և անցկացվում է ամեն տարի։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել