Այդահո-ֆոլս
Այդահո Ֆոլս[2][3] (անգլ.՝ Idaho Falls), Բոնեվիլլի շրջանային կենտրոն, ԱՄՆ Այդահո նահանգի արևելքում գտնվող ամենամեծ քաղաքը։
Բնակավայր | ||
---|---|---|
Այդահո-ֆոլս | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Բոնեվիլլ շրջան | |
Հիմնադրված է | 1864 թ. | |
Մակերես | 59,928943 կմ², 59,061272 կմ² | |
ԲԾՄ | 1434±1 մետր | |
Բնակչություն | ▲64 818 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | MDT? | |
Հեռախոսային կոդ | 208 | |
Պաշտոնական կայք | idahofallsidaho.gov(անգլ.) | |
| ||
Պատմություն
խմբագրել1865 թվականին ներկայիս քաղաքի դիրքի տեղում առաջին բնակիչ Ջեյմս Թեյլորը Սնեյք գետի վրայով կառուցեց փայտե կամուրջ։ Կամուրջի շնորհիվ ձևավորվեց նոր երթուղի, որը տանում էր դեպի արևմուտք և հյուսիս։ Քաղաքը սկզբում կոչվում էր Իգլ-Ռոք (անգլ.՝ Eagle Rock, բառացի՝ «արծվի ժայռ»), Սնեյք գետի մոտ գտնվող կղզին բնակեցված էր արծիվներով։ 1870-ականների վերջերին Իգլ-Ռոքի վրայով երկաթուղի կառուցվեց Յուտայից մինչև պղնձով հարուստ Բյութ քաղաքը։ Սա հանգեցրեց առաջին վերաբնակիչների արագ աճին և քաղաքի ենթակառուցվածքի զարգացմանը։ 1891 թվականին քաղաքը վերանվանվեց Այդահո Ֆոլս (անգլ.՝ Falls-ջրվեժներ)։ 1895 թվականին քաղաքի շրջակայքում կառուցվել է լայնածավալ ոռոգման համակարգ։ 1949 թվականին Այդահո Ֆոլսի արևմուտքում կառուցվել է միջուկային էներգիայի հետազոտական հաստատություն։ 2012 թվականի մայիսի դրությամբ համալիրի աշխատակիցների թիվը կազմում էր ավելի քան 8000 մարդ։
Նկարագրություն
խմբագրելԱյդահոյի միջին բարձրությունը 1437 մետր է։ Քաղաքի տարածքը 58 կմ² է[4]։ Այդահո Ֆոլսը Այդահո Ֆոլս ագլոմերացիայի և Այդահո Ֆոլս-Բլեքֆութ վիճակագրական գոտու գլխավոր քաղաքն է։ Այդահո Ֆոլս ագլոմերացիա տարածքը Այդահոյի երկրորդ ամենաբնակեցված ագլոմերացիան է Բոյսե ագլոմերացիաից հետո։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 56813 մարդ, իսկ համապատասխան ագլոմերացիան՝ 130374 մարդ[5]։ 2000 թվականից բնակչության աճը կազմել է 12,0%[6]։ Բնակչության խտությունը կազմում է 980 մարդ/կմ²։ Բնակիչների միջին տարիքը 32 տարի 2 ամիս է[7]։ Բնակչության սեռային կազմը՝ 49,5%՝ տղամարդիկ, 50,5%՝ կանայք։
Բնակչության ռասայական կազմը 2010 թվականի դրությամբ[6]։
- սպիտակամորթ ,89,3 %;
- սևամորթներ, 0,7 %;
- հնդիկներ,1,0 %;
- ասիացիներ,1,0 %;
- օվկիանացիներ, 0,1 %;
- մեկ և ավելի,2,3 %.

Քաղաքը կարևոր տրանսպորտային հանգույց է, որը կապում է Արևելյան Այդահոն և արևմտյան Վայոմինգը։ Իր համեմատաբար լավ տնտեսական միջավայրով, կյանքի բարձր որակով և բարձրակարգ հանգստավայրերով Այդահո Ֆոլսը տարբեր հրատարակիչների կողմից երբեմն դասվում է «Ապրելու լավագույն վայրերի» շարքին[8]։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Соединенные Штаты Америки // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 168—169. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 11.
- ↑ «Idaho Falls, Bonneville, Idaho» (անգլերեն). db-city.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Metropolitan Statistical Areas--Population by Age: 2010» (անգլերեն). census.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2012-ին.
- ↑ 6,0 6,1 «Idaho Falls (city), Idaho» (անգլերեն). census.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Idaho Falls, Idaho» (անգլերեն). city-data.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Best Places to Live 2010 - Top 100» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.«Idaho Falls Attractions» (անգլերեն). Idaho National Laboratory. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт города
- New Local Book Idaho Falls Post Register(չաշխատող հղում)