Ամիրյան (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամիրյան (այլ կիրառումներ)

Ամիրյան, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։ Երիցվանք, Երվանդակերտ և Կրմեն գյուղերի հետ միասին կազմում է Երիցվանք համայնքը[2]։

Գյուղ
Ամիրյան
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Երիցվանք
Մակերես3829,7 կմ²
ԲԾՄ410 մետր
Բնակչություն151 մարդ
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ամիրյան (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ամիրյան (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում` Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Կովսական գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Հակարի գետի ստորին հոսանքի աջափնյա հարթավայրում։ Բնակավայրից ոչ շատ մեծ հեռավորության վրա է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետությունը[3]։

Պատմություն խմբագրել

18–րդ դարի սկզբներին Ամիրյանը գտնվում էր Սյունիքի իշխանության Գիլաբերդ գավառում։

18–րդ դարի երկրորդ կեսին և 19–րդ դարի սկզբներին Ղարաբաղի և Նախիջևանի խաների ու քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել էին։ Այս հանգամանքն էլ պատճառ հանդիսացավ, որ տվյալ գավառի գյուղերի, այդ թվում` Ամիրյանի պատմական հետքերը վերանան[3]։

Բերրի և ջրարբի հողերի վրա աչք տնկած թուրք և քուրդ խաշնարած ցեղերի ներայացուցիչները տիրացան հայերի տներին ու ունեցվածքին։ Նրանք գյուղին տվեցին Սարալի անունը։

Մի քանի տասնամյակի ընթացքում եկվորները հիմնովին ավերել են հայկական պատմամշակութային արժեքները։ Խորհրդային տարիներին դա առավել ծրագրված բնույթ ստացավ։ Այսօր այդ հուշարձանների հետքերը անգամ չեն նշմարվում[3]։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ–ին։

Ամիրյանը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին Զանգելանի շրջանի կազմում[3]։

1993 թվականին հոկտեմբերի վերջերին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց։

Գյուղի վերաբնակեցման գործընթացը սկսվել է 1999 թվականից։ Այստեղ ՀՀ բնակավայրերից հաստատվեցին մի քանի ընտանիքներ։ Ազատագրված գյուղը ստացավ Ամիրյան անունը[3]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Ամիրյան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 34 մարդ, կար 10 տնտեսություն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 644–645.
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.