Ամբրոսիոս Գալֆայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ամբրոսիոս Գալֆայան (նաև Գուիտոն Լուսինեան) (օգոստոսի 24, 1826[1], Կոստանդնուպոլիս[1] - օգոստոսի 12, 1906, Նյոյի սյուր Սեն), հայ պատմաբան, բառարանագիր։
Ամբրոսիոս Գալֆայան ֆր.՝ Ambroise Calfa | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1826[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1] |
Մահացել է | օգոստոսի 12, 1906 (79 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզի |
Մասնագիտություն | բանասեր, բառարանագիր, ուսուցիչ, պատմաբան, խմբագիր և գրող |
Աշխատավայր | Մասյաց աղավնի և Մուրադ-Ռափայելյան վարժարան |
Անդամություն | Ասիական ընկերություն[2] |
Ambroise Calfa Վիքիպահեստում |
Խորեն Գալֆայանի եղբայրն է։
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը և ընդունել հոգևորական կոչում։ 1855 թվականին նշանակվել է Մխիթարյան միաբանության Փարիզի վարժարանի ուսուցիչ։ Հաջորդ տարի Սարգիս Թեոդորյանի և Գաբրիել Այվազովսկու հետ հեռացել է կաթոլիկական եկեղեցուց, և երեքով Փարիզում բացել են Հայկազյան վարժարանը, որի տեսուչը եղել է ինքը։
1840-ականների վերջերից լույս են տեսել նրա պատմագրական աշխատությունները, ինչպես՝ «Պատմութիւն հին ազգաց» (1849), «Պատմութիւն միջին դարու» (1850), «Պատմութիւն ժամանակից» (1851), «Պատմութիւն սուրբ գրոց», «Նոր ընթերցարան» (Փարիզ, 1861), «Պատմութիւն ընդհանուր ազգաց» (հինգ հատոր) և այլն։ 1855-1858 թվականներին Գաբրիել Այվազովսկու հետ խմբագրել է «Մասյաց աղավնի» պարբերականը։ Միառժամանակ աշխատել է Թեոդոսիայի ազգային վարժարանում, ապա նորից վերադարձել Ֆրանսիա, թողել հոգևորական կոչումը, ամուսնացել է մի հարուստ ազնվական ֆրանսուհու հետ, ազգանունը փոխել Լուսինյան։ Հետագայում ձեռնարկել է ֆրանս-հայերեն մի մեծ բառարանի պատրաստմանը, հրատարակել «Նոր բառգիրք Ֆրանսահայ» վերնագրով (Ա հատ., Փարիզ, 1900, Բ հատ., 1903), որը հայտնի է Լուսինյան բառարան անունով[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 221.
Արտաքին հղումներ խմբագրել
- Բառգիրք հայ-գաղղիարէն, Ամբրոսիոս Գալֆայեան։ Գրավաճառանոց Լ. Հաշէթի, Փարիզ, 1861։
- Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ, Գուիտոն Լուսինեան (Ամբրոսիոս Գալֆայեան)։ Տպագրութիւն ՄՈՐԻՍի հայր եւ որդի, Փարիզ, 1900-1903։
- Առձեռն բառարան հայերէն աշխարհիկ լեզուէ-ֆրանսերէն, Գուիտոն Լուսինեան, Կարապետ Բասմաճեան։ Պ. Պալենց եւ Օ. Արզուման, Կ. Պոլիս, 1915։
- Բառգիրք հայ-գաղղիարէն, Ամբրոսիոս Գալֆայեան։ Էլեկտրոնային բառարան (1861)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոսիոս Գալֆայան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոսիոս Գալֆայան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 661)։ |