Ամբրոսիոս Գալֆայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ամբրոսիոս Գալֆայան (նաև Գուիտոն Լուսինեան) (1826 - 1906), հայ պատմաբան, բառարանագիր։ Խորեն Գալֆայանի եղբայրն է։
Ամբրոսիոս Գալֆայան ֆր.՝ Ambroise Calfa | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1831 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն կամ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1906 |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան, խմբագիր, բանասեր, բառարանագիր և մանկավարժ |
Անդամություն | Ասիական ընկերություն |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը և ընդունել հոգևորական կոչում։ 1855 թվականին նշանակվել է Մխիթարյան միաբանության Փարիզի վարժարանի ուսուցիչ։ Հաջորդ տարի Սարգիս Թեոդորյանի և Գաբրիել Այվազովսկու հետ հեռացել է կաթոլիկական եկեղեցուց, և երեքով Փարիզում բացել են Հայկազյան վարժարանը, որի տեսուչը եղել է ինքը։
1840-ականների վերջերից լույս են տեսել նրա պատմագրական աշխատությունները, ինչպես՝ «Պատմութիւն հին ազգաց» (1849), «Պատմութիւն միջին դարու» (1850), «Պատմութիւն ժամանակից» (1851), «Պատմութիւն սուրբ գրոց», «Նոր ընթերցարան» (Փարիզ, 1861), «Պատմութիւն ընդհանուր ազգաց» (հինգ հատոր) և այլն։ 1855-1858 թվականներին Գաբրիել Այվազովսկու հետ խմբագրել է «Մասյաց աղավնի» պարբերականը։ Միառժամանակ աշխատել է Թեոդոսիայի ազգային վարժարանում, ապա նորից վերադարձել Ֆրանսիա, թողել հոգևորական կոչումը, ամուսնացել է մի հարուստ ազնվական ֆրանսուհու հետ, ազգանունը փոխել Լուսինյան։ Հետագայում ձեռնարկել է ֆրանս-հայերեն մի մեծ բառարանի պատրաստմանը, հրատարակել «Նոր բառգիրք Ֆրանսահայ» վերնագրով (Ա հատ., Փարիզ, 1900, Բ հատ., 1903), որը հայտնի է Լուսինյան բառարան անունով[1]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 221
Արտաքին հղումներԽմբագրել
- Բառգիրք հայ-գաղղիարէն, Ամբրոսիոս Գալֆայեան։ Գրավաճառանոց Լ. Հաշէթի, Փարիզ, 1861։
- Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ, Գուիտոն Լուսինեան (Ամբրոսիոս Գալֆայեան)։ Տպագրութիւն ՄՈՐԻՍի հայր եւ որդի, Փարիզ, 1900-1903։
- Առձեռն բառարան հայերէն աշխարհիկ լեզուէ-ֆրանսերէն, Գուիտոն Լուսինեան, Կարապետ Բասմաճեան։ Պ. Պալենց եւ Օ. Արզուման, Կ. Պոլիս, 1915։
- Բառգիրք հայ-գաղղիարէն, Ամբրոսիոս Գալֆայեան։ Էլեկտրոնային բառարան (1861)
- ԼՈՒԶԻՆՅԱՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՏԱՆ ՀԱՅ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ. Խորեն (Նար Բեյ) և Ամբրոսիոս Գալֆայան եղբայրներ