Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը
Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը (անգլ.՝ All the Beauty and the Bloodshed), ամերիկացի ռեժիսոր Լորա Պոյտրասի 2022 թվականին նկարահանած վավերագրական ֆիլմն է, որն ուսումնասիրում է Նան Գոլդինի կարիերան և Սաքլեր ընտանիքի անկումը[3][4]։ Պոյտրասն ասել է. «Նանի արվեստն ու տեսլականը տարիներ շարունակ ինձ ոգեշնչել են իմ աշխատանքում և ազդել կինոգործիչների սերունդների վրա»[5]։ Կինոնկարի առաջին ցուցադրությունը կայացել է 2022 թվականի սեպտեմբերի 3-ին Վենետիկի միջազգային 79-րդ կինոփառատոնի ժամանակ[6][7], արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի, և դարձել երկրորդ վավերագրական ֆիլմը (առաջինը Sacro GRA-ն էր 2013 թվականին), որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակի։ Այն նաև ցուցադրվելու է 2022 թվականի Նյու Յորքի կինոփառատոնում[4], որտեղ լինելու է փառատոնի կենտրոնական ֆիլմը։ Պաշտոնական պաստառը ձևավորելու է Նան Գոլդինը[8]։ Ֆիլմի դիստրիբյուտոր Նեոն ընկերությունը հայտարարել է, որ կինոնկարի ցուցադրությունը համընկնելու է Գոլդինի աշխատանքների հետահայաց ցուցադրությանը Ստոկհոլմի Ժամանակակից արվեստի թանգարանում, որը բացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին[5]։
Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը անգլ.՝ All the Beauty and the Bloodshed | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1] և կենսագրական ֆիլմ |
Թվական | սեպտեմբերի 3, 2022, մարտի 15, 2023[1] և մայիսի 25, 2023 |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Լորա Պոյտրաս[1] |
Պրոդյուսեր | Լորա Պոյտրաս, Նան Գոլդին, Յոնի Գոլիև, Ջոն Ս. Լայոնս և Հովարդ Գերտլեր |
Դերակատարներ | Նան Գոլդին |
Օպերատոր | Նան Գոլդին |
Երաժշտություն | Soundwalk Collective? և Dawn Sutter Madell? |
Մոնտաժ | Amy Foote?[1], Ջո Բինի[1] և Բրայան Է. Քեյթս[1] |
Կինոընկերություն | Participant Media |
Տևողություն | 122 րոպե |
Շահույթ | 431 600 $[2] |
All the Beauty and the Bloodshed Վիքիպահեստում |
Ֆիլմի մասին
խմբագրելՖիլմը ուսումնասիրում է լուսանկարիչ և ակտիվիստ Նան Գոլդինի կյանքն ու կարիերան և նրա ջանքերը՝ Սաքլեր ընտանիքին պատկանող Purdue Pharma ընկերությանը պատասխանատվության ենթարկելու իր արտադրած օքսիկոդոն (անգլ.՝ Oxycodone) դեղամիջոցով ափիոնային համաճարակին նպաստելու համար։ Գոլդինը ճանաչված լուսանկարիչ է, ում աշխատանքը հաճախ անդևրադառնում է ԼԳԲՏ ենթամշակույթներին և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ճգնաժամին, նա հիմնել է P.A.I.N (անգլ.՝ Prescription Addiction Intervention Now) կազմակերպությունը, որը թիրախավորում է թանգարաններին և արվեստի այլ հաստատություններին, որ արվեստի համայնքը պատասխանատվության ենթարկվի Սաքլեր ընտանիքի հետ համագործակցության և արվեստին լավ հրապարակված ֆինանսական աջակցության համար։
Ցուցադրության իրավունք
խմբագրել2022 թվականի օգոստոսին, մինչև Վենետիկի պրեմիերան, Neon ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի ԱՄՆ-ում ցուցադրության իրավունք, մինչդեռ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում իրավունքները ստացել էն Altitude Film Distribution ընկերությունըը[5][9]։ 2022 թվականի սեպտեմբերին HBO Documentary Films ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի հեռուստատեսային հեռարձակման իրավունքները[10]։
Գնահատական
խմբագրելԸստ Rotten Tomatoes կայքի՝ «Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը» ֆիլմը ունի 100% հավանության վարկանիշ՝ հիմնված քննադատների 11 ակնարկների վրա, միջին գնահատականը 9.0/10 է[11]։ Metacritic կայքում, որն օգտագործում է միջինացված ցուցանիշ, ֆիլմն ունի 100-ից 90 միավոր՝ հիմնված 8 գրախոսականի վրա, ըստ որոնց ֆիլմն ունի «համընդհանուր ճանաչում»[12]։
Պարգևներ
խմբագրելՊարգև | Արարողության ամսաթիվ |
Անվանակարգ | Ստացող(ներ) | Արդյունք | աղբյուր |
---|---|---|---|---|---|
Վենետիկի կինոփառատոն | Սեպտեմբերի 10, 2022 | Ոսկե առյուծ | Լորա Պոյտրաս | Հաղթանակ | [13] |
Սմիթերս հիմնադրամի «Հույսի դեսպան» մրցանակ | Հաղթանակ | [14] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ Rotten Tomatoes — 1998.
- ↑ Lang, Brent (2022 թ․ օգոստոսի 4). «Laura Poitras' All the Beauty and the Bloodshed Tapped as New York Film Festival Centerpiece Selection». Variety.
- ↑ 4,0 4,1 Sutton, Benjamin (2022 թ․ օգոստոսի 5). «Laura Poitras documentary on Nan Goldin's campaign against the Sacklers to show at New York Film Festival». The Art Newspaper - International art news and events.
- ↑ 5,0 5,1 5,2 Kilkenny, Katie (2022 թ․ օգոստոսի 18). «Neon Acquires Laura Poitras Doc All the Beauty and the Bloodshed». The Hollywood Reporter. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Biennale Cinema 2022 | All the Beauty and the Bloodshed». La Biennale di Venezia. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Foreman, Alison (2022 թ․ սեպտեմբերի 10). «'All the Beauty and the Bloodshed' wins Golden Lion at Venice: All the Winners». Deadline. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2022 թ․ օգոստոսի 4). «New York Film Festival Selects Laura Poitras Documentary All The Beauty And The Bloodshed As Centerpiece». Deadline. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Goodfellow, Melanie (2022 թ․ օգոստոսի 22). «Altitude Boards International Sales, UK & Ireland Rights For Laura Poitras' Nan Goldin Doc 'All The Beauty And The Bloodshed'». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Carey, Matthew (2022 թ․ սեպտեմբերի 8). «HBO Documentary Films Acquires Laura Poitras Oscar Contender 'All The Beauty And The Bloodshed' Ahead Of TIFF North American Premiere». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ All the Beauty and the Bloodshed (անգլերեն), Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին
- ↑ «All the Beauty and the Bloodshed 2022». Metacritic. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Venice Film Festival Winners: Cate Blanchett, Colin Farrell Take Top Acting Prizes – Updating Live». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «COLLATERAL AWARDS OF THE 79TH VENICE FILM FESTIVAL». labiennale.org. 2022 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը» հոդվածին։ |