Նան Գոլդին

ամերիկացի լուսանկարիչ

Նան Գոլդին (անգլ.՝ Nan Goldin, սեպտեմբերի 12, 1953(1953-09-12)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի լուսանկարիչ[11][12]։

Նան Գոլդին
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1953(1953-09-12)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5][6]
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
ԿրթությունԳեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց և Թաֆթսի համալսարան
Ազդվել էCookie Mueller?, Greer Lankton? և Jack Smith?
ԵրկերThe Ballad of Sexual Dependency?
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարիչ-փորագրող և multimedia artist
ԱշխատավայրTin Pan Alley?[8]
Պարգևներ և
մրցանակներ
 Nan Goldin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գոլդինը ծնվել է Վաշինգտոնում, 1953 թվականին և մեծացել Բոստոնի Լեքսինգթոնի արվարձանում, միջին դասի հրեաների ընտանիքում։ Գոլդինի հայրը աշխատել է ռադիոհեռարձակման ոլորտում, եղել է Կապի դաշնային հանձնաժողովի գլխավոր տնտեսագետ։ Գոլդինը վաղ է բախվել ընտանեկան լարված հարաբերություններին՝ սեքսուալությանը և ինքնասպանությանը, քանի որ նրա ծնողները հաճախ վիճում էին ավագ քրոջ՝ Գոլդինա Բարբարի պատճառով, որը ի վերջո, ինքնասպան է եղել, երբ Գոլդինը 11 տարեկան էր։

Գոլդինը սկսել է մարիխուանա ծխել և հանդիպել տարեց տղամարդու հետ, իսկ 13-14 տարեկան հասակում հեռացել է տնից և ընդունվել է Լինքոլնի Սաթյա հասարակական դպրոց։ Satya-ի աշխատակիցը (փորձարար-փիլիսոփա Ռոլո Մեյի դուստրը) Գոլդինին ծանոթացրել է տեսախցիկի հետ 1968 թվականին, երբ նա տասնհինգ տարեկան է եղել։

Կարիերա խմբագրել

Իր առաջին լուսանկարչական ալբոմը նվիրել է 18 տարեկան հասակում ինքնասպան եղած քրոջը։ 1970-ականների վերջին որոշվել է Գոլդինի սյուժեների շրջանակը՝ տնային ուրվանկար իր ընկերոջ՝ Բրայանի հետ, թմրամոլ ընկերների հետ (տրանսվեստիտներ), Նյու Յորքի բոհեմիա[13]։ Նրա թեմաները՝ սեռական ինքնավստահության և խոստովանության, կապված են սեռի (կանացի թեմա)[14], Էպատաժի և նոր ռեալիզմի հետ։ Լուսանկարները ցույց են տալիս Գոլդինի ճանապարհորդությունները և նրա կյանքը։ Նրա բալլադային սյուժեների մեծ մասը մահացել են 1990-ական թվականներին՝ թմրանյութերի չարաշահման, կամ ՁԻԱՀ-ի պատճառով։ Այդ ցուցակում ընդգրկված են եղել մտերիմ ընկերները։

2006 թվականի մարտին տեղի է ունեցել նրա աշխատանքների ցուցահանդեսը Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում։ Գոլդինի աշխատանքները առավել հաճախ ներկայացված են եղել սլայդ-շոուի տեսքով և ցուցադրվել են կինոփառատոններում։ Նրա առավել հայտնի ցուցադրումը 45 րոպեանոց շոու ցուցադրումն է եղել, որտեղ ցուցադրվել է 800 նկար։ Նրա վաղ նկարների հիմնական թեմաներն են սերը, գենդերը, ընտանիքը և սեքսուալությունը։

Գոլդինը բնակվում և աշխատում է Նյու Յորքում, Փարիզում և Լոնդոնում։

Ճանաչում, մրցանակներ խմբագրել

Արժանացել է

  • 2006: Ordre des Arts et des Lettres[15]
  • «Հասսելբլադ» մրցանակի (2007)[16]։
  • 2012: 53rd Edward MacDowell Medal, MacDowell Colony, Peterborough, NH.[17]
  • 2018: Royal Photographic Society Centenary Medal and Honorary Fellowship[18]

Գրականություն խմբագրել

  • The Ballad of Sexual Dependency. New York: Aperture, 1986.  ISBN 978-0-89381-236-2.
  • Cookie Mueller (exhibition catalogue). New York: Pace/MacGill Gallery, 1991.
  • The Other Side. Perseus Distribution Services, 1993.  ISBN 1-881616-03-7.
  • Vakat. Cologne: Walter Konig, 1993.
  • Desire by Numbers. San Francisco: Artspace, 1994.
  • A Double Life. Zurich: Scalo, 1994.
  • Tokyo Love. Tokyo: Hon don do, 1994.
  • The Golden Years (exhibition catalogue). Paris: Yvon Lambert, 1995.
  • I'll Be Your Mirror (exhibition catalogue). Zurich: Scalo, 1996.  ISBN 978-3-931141-33-2.
  • Love Streams (exhibition catalogue). Paris: Yvon Lambert, 1997.
  • Emotions and Relations (exhibition catalogue). Cologne: Taschen, 1998.
  • Nan Goldin: Recent Photographs. Houston: Contemporary Arts Museum, 1999.
  • Nan Goldin. 55, London: Phaidon, 2001.  ISBN 978-0-7148-4073-4.
  • Devils Playground. London: Phaidon, 2003.  ISBN 978-0-7148-4223-3.
  • Soeurs, Saintes et Sibylles. Editions du Regard, 2005.  ISBN 978-2-84105-179-3.
  • The Beautiful Smile. First edition. Göttingen: Steidl, 2008.  ISBN 978-3-86521-539-0.
  • Variety: Photographs by Nan Goldin. Skira Rizzoli, 2009.  ISBN 978-0-8478-3255-2.
  • Eden and After. London: Phaidon, 2014.  ISBN 978-0714865775.
  • Diving for Pearls. Göttingen: Steidl, 2016.  ISBN 978-3-95829-094-5.
  • 2nd edition. Göttingen: Steidl, 2017.  ISBN 978-3-95829-174-4.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել