Ռուբեն Մարտիրոսյան
Ռուբեն Հովակիմի Մարտիրոսյան (ծննդյան թվականը՝ 1932 թվական, Աղահեցիկ, Գողթն գավառ), երգիծաբան[1]։
Ռուբեն Մարտիրոսյան | |
---|---|
Ծննդավայր | Աղահեցիկ |
Ազգություն | հայ |
Կենսագրական տվյալներ
խմբագրելՌուբեն Մարտիրոսյանը ծնվել է 1932 թվականին Գողթնի Աղահեցիկ գյուղում։ Հայ երգիծաբան է։ Գլխավոր հաշվապահ է աշխատել երևանյան մի շարք ձեռնարկություններում։ Իր երգիծական ստեղծագործությունները զետեղել է ժողովածուների մեջ։ Այդ ժողովածուներից են «Շատ կներեք» (1986 թվական), «Խոսքը մեր մեջ» (1990 թվական), «Դասից փախած» (1990 թվական), «Առանց դիմակի» (1991-1992 թվականներ)․ վերջինս բաղկացած է 2 հատորից[1]։