Աղբյուր-հուշարձան
Աղբյուր-հուշարձան, աղբյուրը ձևավորող ճարտարապետական կառույց։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/%D5%87%D5%B8%D6%80%D5%AA%D5%A1%2C_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6_%D5%B6%D5%BE%D5%AB%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE_%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB%D5%B6.jpg/220px-%D5%87%D5%B8%D6%80%D5%AA%D5%A1%2C_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6_%D5%B6%D5%BE%D5%AB%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE_%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB%D5%B6.jpg)
Հայաստանում
խմբագրելՀայաստանում աղբյուրների ակունքներին, արհեստական ջրավազանների մոտ կոթողներ կանգնեցնելու՝ ջրի պաշտամունքի հետ կապված սովորությանը շատ հին է։ Աղբյուրն ու շրջապատը հարդարելու և ճարտարապետորեն ձևավորելու ավանդույթը շարունակվել է նաև միջնադարում։
Կանգնեցվել են ամենատարբեր հորինվածքի Ահներ, որոնք եղել են նաև ժողովրդական տոնահանդեսների ու խաղերի հավաքատեղիներ։ Խորհրդային Հայաստանի տարածքի վրա միջնադարյան Ահներ պահպանվել են Սանահինում (12-րդ դարի վերջ, ճարտարապետ՝ Մխիթար), Հաղպատում (1258), Ախթալայում (13-րդ դար), Ազիզբեկովի շրջանի Մարտիրոս գյուղում (խաչքարով, 1283, քարգործ՝ Շնորհավոր աղբար), Խնձորեսկում (երկու հատ, 17-րդ դար), Տաթևում՝ գյուղում Ա վանքում ( 1745), Հին Գորիսում (17-րդ դարում) և այլն։
Պատմություն
խմբագրել1930-ական թվականներին սկսած, ժողովրդական վարպետներից բացի, ճարտարապետներն ու քանդակագործները նույնպես հեղինակում են աղբյուր-հուշարձանների նշանավորումն պատմական, հասարակական կարևոր իրադարձությունների, նվիրական գաղափարներ խորհրդանշելու նպատակով։ Դրանք ճարտարապետսւկան մտահղացումներով սերտորեն աղերսվում են միջնադարյան աղբյուր-հուշարձաններին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և հետագայում բազում աղբյուր-հուշարձաններ կառուցվեցին զոհված մարտիկների հիշատակին։ Դրանցից առաջինի նախաձեռնողը եղան Փարաքարի գյուղացիները (1942, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան)։
Ճարտարապետներ
խմբագրելՀայաստանի քաղաքներում, ավաններում, գյուղերում, զբոսայգիներում և ճանապարհներին բազմաթիվ աղբյուր-հուշարձաններ են կանգնեցրել ճարտարապետներ Ռ. Իսրայելյանը, Դ. Թամանյանը, Տ. Մարությանը, քանդակագործներ Այծեմնիկ Ուրարտուն, Արա Հարությունյանը և ուրիշներ՝ երբեմն զարդաքանդակի հետ զգալի տեղ տալով նաև թեմատիկ բարձրաքանդակին։
Հուշարձանի դեկորատիվ հարդարանքը հաճախ լրացվում է ընծայագրերի և հերոսների անունների հիշատակումով, որոնք կոնկրետացնում են նրա բովանդակությունը։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 250)։ |