Աղա Մոհամմադ խան Ղաջար

աղան դեբիլ էր
(Վերահղված է Աղա-Մահմեդ Խան Ղազարից)

Աղա Մոհամմադ (Աղա-Մահմեդ) խան Ղաջար (1742[1][2][3], Գորգան, Իրան - հունիսի 17, 1797(1797-06-17)[4][2][5], Շուշի, Ղարաբաղի խանություն), Իրանի շահ 1796 թվականից, Ղաջարական հարստության և Ղաջարական Պարսկաստանի (1796-1925) հիմնադիրը։

Աղա Մոհամմադ խան Ղաջար
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր 1742[1][2][3]
Ծննդավայր Գորգան, Իրան
Վախճանի օր հունիսի 17, 1797(1797-06-17)[4][2][5]
Վախճանի վայր Շուշի, Ղարաբաղի խանություն
Թաղված Նաջաֆ և Մաշհադ
Դինաստիա Ղաջարիների դինաստիա
Քաղաքացիություն Իրան
Հայր Մոհամմադ Հասան խան
 
Ինքնագիր Изображение автографа

1780-ական թվականներին գլխավորել է իշխանության համար Ղաջարների պայքարը, որը 1794 թվականին ավարտվեց իր հաղթանակով։ Պարսկական գերիշխանությունը Հարավային Կովկասում վերահաստատելու նպատակով 1795 թվականին արշավեց Ղարաբաղ, Երևան և Շիրվան։ 30 օրվա պաշարումից հետո գրավեց Երևանը։

Անհաջողություն կրելով Շուշիի բերդի մոտ՝ Աղա-Մահմեդն արշավել է Վրաստան։ Սեպտեմբերին գրավեց Թիֆլիսը, կողոպտեց քաղաքն ու գերեվարեց հազարավոր բնակիչների (նվաճողների վայրագությանը զոհ գնաց Սայաթ Նովան)։ Վերադառնալով Վրաստանից՝ թագադրվեց շահ։ 1797 թվականին երկրորդ անգամ անցավ Արաքս գետը, մտավ Սյունիք, գրավեց Շուշիի բերդը։ Աղա Մոհամմադ խան Ղաջարի բռնություններն ու դաժանությունները նրա դեմ հանեցին նույնիսկ մոտիկ և հավատարիմ մարդկանց, որոնց ձեռքով էլ 1797 թվականին հունիսի 17-ին սպանվեց Շուշիում։ Թաղված է Մաշհադում։

Աղա Մոհամմադ խանը ներքինացվել էր երիտասարդ տարիքում, ուստի չուներ երեխաներ։ Նրան հաջորդել է իր զարմիկը՝ Ֆաթհ Ալի շահը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղա Մոհամմադ խան Ղաջար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 242