Ջավադ Մեհեմմեդալի օլի Ախունդզադե (ադրբ.՝ Cavad Məhəmmədəli oğlu Axundzadə, մայիսի 5, 1892(1892-05-05), Ներքին Սեյֆալու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 12, 1937(1937-10-12), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի բանաստեղծ, թարգմանիչ, Ադրբեջանի գրողների միության անդամ (1934), պրոֆեսոր[1];

Ահմեդ Ջավադ
ադրբ.՝ Əhməd Cavad
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1892(1892-05-05)
ԾննդավայրՆերքին Սեյֆալու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 12, 1937(1937-10-12) (45 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր և գրական քննադատ
ԱշխատավայրԱդրբեջանի պետական գյուղատնտեսական ինստիտուտ
ԱմուսինShukriyya Javad?
ԵրեխաներYilmaz Akhundzade?
 Ahmad Javad Վիքիպահեստում

Ադրբեջանի օրհներգի խոսքերի հեղինակը Ահմեդ Ջավադն է։

Կենսագրություն խմբագրել

Ահմեդ Ջավադը ծնվել է 1892 թվականի մայիսի 5-ին Շամքիրի շրջանի Սեյֆելի գյուղում։ Ջավադն իր առաջին կրթությունը ստացել է գյուղում երեք տարի և սովորել է արաբերեն և պարսկերեն։ Սա նրա առաջին և վերջին կրթությունն էր Շամքիրում։ Երբ նա յոթ տարեկան էր, նա կարողացավ կարդալ Ղուրանը։ Հոր մահից հետո նա 1906 թվականին տեղափոխվել է Գանձակ իր մոր հետ։ Ահմեդ Ջավադը ընդունվել է Ելիզավետպոլի ճեմարան 1906 թվականին։ Ահմեդ Ջավադը սովորել է ճեմարանում 6 տարի և ավարտել է 1912 թվականին։ Նա իր մանկավարժական գործունեությունը սկսեց 1913 թվականին Գանձակի աղջիկների թիվ 1 դպրոցում ՝ որպես առաջին պաշտոնական ուսուցիչ[2]։

Ահմեդ Ջավադի բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1916 թվականն ՝Բաքվում։ Գրքի հրատարակման պահին բանաստեղծը գտնվում էր Բաթումում։

Ահմեդ Ջավադը մասնակցել է Բալկանյան պատերազմին 1912-1913 թվականներին։ Բանաստեղծը 1914 թվականից աշխատել է «Բաց խոսք» թերթի թղթակից։ Այդ ժամանակ Մամեդ Էմին Ռասուլզադեն օգնել է հրատարակել նրա գործերը։ 1916 թվականին «Բաց խոսք» թերթում տպագրվել է բանաստեղծի «Երկու թշնամի» պատմվածքը [3]։

Առաջին համաշխարհային պատերազմը հատուկ փուլ է կազմակերպել Ահմեդ Ջավադի ստեղծագործության մեջ[4]։

Ահմեդ Ջավադը նաև քաղաքական կյանքում ակտիվ էր Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության օրոք։ Ադրբեջանի օրհներգի խոսքերի հեղինակն է։

Նրան ձերբակալել են 1937 թվականի հունիսի 4-ին ՝միաժամանակ իր ուսուցիչը Հուսեյն Ջավիդին և նրա ուսանողինը Միքաել Մուշֆիգին։ Ահմեդ Ջավադը սպանվել է Բաքվում 1937 թվականի հոկտեմբերի 12-ին։ 1955 թվականին բանաստեղծը արդարացվել է[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Əhməd Cavad
  2. Ահմեդ Ջավադ Սովետական մեծ հանրագիտարան
  3. Azərbaycan Xalq Cümhuriyyəti Ensiklopediyası I cild. Bakı: Lider nəşriyyatı, 2004, s. 329
  4. Sharifov A.Reviving the Memory of Silenced Voices// Azerbaijan International : журнал. — Spring, 1998. — № 6.1. — P. 48—49.
  5. Süleymanlı Ş. "Nəşriyyat işi və Azərbaycan ədəbiyyatı dünya nəşrində"// Bakı, "Təhsil" nəşriyyatı - 2007, 259 s.