Ադրբեջանի գրողների միություն

կազմակերպություն

Ադրբեջանի գրողների միություն (ադրբ.՝ Azərbaycan Yazıçılar Birliyi)-Ադրբեջանի գրողների, բանաստեղծների և թարգմանիչների ամենամեծ հասարակական կազմակերպությունը; Խորհրդային տարիներին միությունը կոչվում էր Ադրբեջանի գրողների դաշինք։ Ներկայումս կան ավելի քան 1600 անդամներ[2][3]։

Ադրբեջանի գրողների միություն
ԱԳՄ շենքը
ՏեսակԱրհեստակցական միություն և գրողների միություն
Երկիր Ադրբեջան
Հիմնադրված1934
Գլխադասային գրասենյակԲաքու, Ադրբեջան, Ադրբեջան և Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Բաքու, Խագանի պողոտա[1]
Պաշտ. լեզու(ներ)ադրբեջաներեն
ՆախագահԱնար
Անձնակազմ1500 մարդ
Կայքayb.az

Պատմություն խմբագրել

Ադրբեջանի գրողների դաշինքը ստեղծվել է 1934 թվականի հունիսի 13-ին, Ադրբեջանի գրողների առաջին համագումարում։ Մինչ 1934 թվականը ադրբեջանցի գրողները մտնում էին գրական զանազան միավորումների մեջ։ 1923 թվականին հիմնվել է Սովետական Ադրբեջանի գրական առաջին միավորումը՝ Թուրքական գրական և պոեզիա ասոցիացիան։ Միությունն ուներ իր կարճ անվանումը՝ «Կայծակ»։ Միության նպատակն էր «նպաստել ադրբեջանական ինքնուրույն և թարգմանական գրականության զարգացմանը»։ Գրական այս առաջին միավորումը գոյությունը պահպանեց մինչև 1925 թվականը։ Խորհրդային ժամանակաշրջանի գրական երկրորդ միավորումը «Ոսկե մատիտներ»ն է, որ հիմնադրվել է 1925 թվականի դեկտեմբերի 25-ին, Բաքվում։

1927 թվականի հուլիսի սկզբին ադրբեջանցի գրողների առաջին ընդհանուր ժողովում որոշվեց միավորել բոլոր գրական միությունները մեկ կազմակերպության շուրջ։ Ստեղծվել է Ադրբեջանի գրողների միության ժամանակավոր խորհուրդը։

Ադրբեջանի գրողների միությունը ստեղծվել է 1934 թվականի հունիսի 13-ին Բաքվում, ադրբեջանական գրողների առաջին համագումարում։

ԱԳՄ նախագահներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել