Ակիրա Տորիյամա
Ակիրա Տորիյամա, (ճապ.՝ 鳥山 明, ապրիլի 5, 1955[1][2][3][…], Կիյոսու, Այչի, Ճապոնիա - մարտի 1, 2024[4][5][6][…], Ճապոնիա), ճապոնացի մանգա նկարիչ։
Ակիրա Տորիյամա ճապ.՝ 鳥山 明 | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1955[1][2][3][…] |
Ծննդավայր | Կիյոսու, Այչի, Ճապոնիա |
Մահացել է | մարտի 1, 2024[4][5][6][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մայրենի լեզու | ճապոներեն |
Կրթություն | Okoshi Technical High School? |
Երկեր | Dr. Slump?, Վիշապի մարգարիտ, Dragon Ball Super?, Dragon Quest?, Chrono Trigger? և Blue Dragon? |
Մասնագիտություն | մանգակ, video game artist, character designer, գեղարվեստական ղեկավար, սցենարիստ, գրող, նկարազարդող, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Shueisha, Bird Studio? և Toei Animation? |
Ամուսին | Nachi Mikami?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Akira Toriyama Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրելԴեռ վաղ հասակից Ակիրա Տորիյաման հետաքրքրված էր նկարչությամբ և ցանկանում էր զբաղվել այդ մասնագիտությամբ։ 1974 թվականին նա ավարտեց պրեֆեկտուրայի արհեստագործական ուսումնարանի դիզայնի բաժինը։ Գովազդային գործակալությունում կարճատև աշխատանքից հետո 1977 թվականին ընդունվեց Ճապոնիայի ամենամեծ Shueisha մանգայի հրատարակչություն` որպես նկարիչ։ 1978 թվականին նա հանդես եկավ իբրև պրոֆեսիոնալ մանգակա Shonen Jump ամսագրում` «Հեքիաթային կղզի» աշխատությունով։ Այն չունեցավ մեծ հաջողություն, բայց Ակիրան տեսավ, որ իր աշխատանքներով հետաքրքրվում են։ Այնուհետև Shonen Jump-ում հրապարակեց «Tomato Girl Detective» և «Todays ' Hightlight Island» աշխատանքները։ Բայց նա հաջողության հասավ միայն Dr.Slump (1980—1985) մանգայով։ Նրա առաջին հրատարակությունը «Հրաշք կղզի» (անգլ.՝ Wonder Island) (1978) մանգան է Shounen Jump ամսագրում։ Առաջին իսկ աշխատանքներից, Տորիյաման հետաքրքրություն ցուցաբերեց տարօրինակ, անհեթեթ, ծաղրերգական աշխարհների և ռիսկային «անիմաստ» հումորի ստեղծմանը։ Տորիյաման հայտնի դարձավ 1980 թվականին «Դոկտոր Սլամպ» (1980-1985) մանգայի հրապարակումից հետո, որը գիտնականի արկածների և նրա ստեղծած աղջիկ-ռոբոտ Արալայի մասին էր։ Այդ հեռուստասերիալը հայտնվեց էկրանին ընդամենը հրատարակությունը սկսելուց հինգ շաբաթ անց։ 1993 թվականից հրատարակվեց «Փոքրիկ Արալե և դոկտոր Սլամպ» մանգայի շարունակությունը։
1985 թվականից Shounen Jump-ում սկսվեց լույս տեսնել Տորիյամայի ամենահայտնի մանգա շարքը` «Վիշապի մարգարիտ» (1985-1995), որը հիմնված էր Ճապոնիայի շատ հայտնի լեգենդի` Սոն Գոկուի հիման վրա։
Այդ մանգա շարքը պատմում էր, ոչ թե Սոն Գոկուի արկածների պատմությունը հասուն տարիքում, որի մասին սովորաբար գրում էին, այլ դեռահաս Սոն Գոկուի կյանքի պատմությունը այն մասին, թե ինչպես էր նա հավաքում վիշապի մարգարիտները և ինչպես դարձավ Տիեզերքի մեծագույն մարտիկը։
Ճապոնիայի պատմության մեջ ամենահայտի մանգաներից «Վիշապի մարգարիտ»-ն է, որն ունի բարդ սյուժե, յուրահատուկ հումոր և բազմաթիվ մարտական տեսարաններ։ Դրա հիման վրա ստեղծվել է 3 մեծ անիմե-սերիալ և 20 լիամետրաժ ֆիլմեր։
Բացի մանգա ստեղծելուց, Տորիյաման նաև համակարգչային խաղերի կերպարներ կերտող դիզայներ է։ Նրա ամենահայտնի աշխատանքները «Dragon Quest» և «Chrono Trigger» RPG-խաղերն են։
Ներկայումս Տորիյաման Ճապոնիայի ամենահայտնի մանգա ստեղծողներից է։ Նրա գործերը ցուցադրվում են անգամ ժամանակակից արվեստի թանգարաններում և հավաքում են միլիոնավոր այցելուներ։ Մինչ նա, նման պատվի էր արժանացել միայն Տեձուկան` այն էլ հետմահու։
Մանգա
խմբագրել- Կախարդական կղզի
- Tomato Girl Detective
- Todays ' Hightlight Island
- Dr.Slump
- Dragon Ball
- Sand Land
- Mister Ho
- Neko Majin
- Cowa
- Kajika
- Dragon Ball x One Piece: Cross Epoch
- Jaco the Galactic Patrolman
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՀասակ` 174 սմ, Կինը` Յոսիմի Տորիյամա, Ընտանի կենդանիներ` կատու, շուն, թռչուն, Երեխաներ` տղա և աղջիկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Akira Toriyama Passed Away — Twitter website, 2024.
- ↑ 5,0 5,1 5,2 Information — 2024.
- ↑ 6,0 6,1 6,2 【追悼の声】漫画家 鳥山明さん死去 68歳 「DRAGON BALL」など (яп.) — NHK.
- ↑ Dr. Slump, Volume 18 — Viz Media. — P. 178. — ISBN 978-1-4215-2000-1
- ↑ Dragon Ball Creator Akira Toriyama Nominated for an Eisner Award — ComicBook.com, 2019.
- ↑ Dragonball Creator Akira Toriyama Knighted by France — Anime News Network, 2019.
- ↑ Remise de l’ordre des Arts et des Lettres aux mangakas Tadashi Agi et Akira Toriyama [ja] — 2019.
Արտաքին հղումներ
խմբագրել- Профиль(անգլ.) на MobyGames: