Վիշապի մարգարիտ (ճապ.՝ ドラゴンボール Դորագոն բորու, Dragon Ball), մանգա, որի հեղինակն է Աքիրա Տորիյաման։ Այն լույս է տեսել գլուխներով՝ ճապոնական Shonen Jump ամսագրում 1984-1995 թվականներին և 42 հատորներով լույս է տեսել Shueisha ընկերության կողմից։ Ռուսաստանում լիցենզավորված է «Կոմիքս-Արթ» ընկերության կողմից[1]։ Բացի երեք անիմե սերիալներից, նկարահանվել են տասնյոթ անիմացիոն ֆիլմեր ստեղծվել են մեծ քանակությամբ տեսախաղեր և կոլեկցիոն խաղաթղթեր։ 2002 թվականին 20th Century Fox ընկերությունը սկսել է «Վիշապի մարգարիտ։ Էվոլյուցիա» լիամետրաժ ֆիլմի արտադրությունը, որի թողարկումը տեղի է ունեցել 2009 թվականի ապրիլին[2]։ Կա նաև 1989 թվականին նկարահանված «Վիշապի մարգարիտ։ Կախարդանքը սկսվում է» չինական ֆիլմը[3]։

«Վիշապի մարգարիտ»-ը համարվում է Ճապոնիայում և ԱՄՆ-ում ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։ 2007 թվականին վաճառվել է մանգայի ավելի քան 150 միլիոն օրինակ[4], իսկ սյուժեն մեծ ազդեցություն է ունեցել այնպիսի ստեղծագործությունների հեղինակների վրա, ինչպիսիք են Նարուտո և Վան Փիս[5][6]։ Անիմե սերիալներով DVD-ն մի քանի անգամ հայտնվել է Ճապոնիայում վաճառքների առաջատարների թվում[7][8]։ 2010 թվականի ապրիլի տվյալներով՝ այդ մանգան երկրորդ տեղում է հայտնվել Shueisha ընկերության պատմության մեջ ամենահաջողակ հրատարակությունների ցուցակում (Վան Փիս-ից հետո)[9]։ 2007 թվականին Ճապոնիայի մշակույթի նախարարությունը անցկացված հարցման համաձայն՝ բոլոր ժամանակների լավագույն երրորդ մանգան է համարվում (առաջինը՝ «Slam Dunk» մանգան)[10]։

ՍյուժեԽմբագրել

Ակիրա Տորիյամայի սյուժեն հիմնված է չորս դասական չինական վեպերից մեկի վրա, որը հայտնի է Ճապոնիայում, «Ճանապարհորդություն դեպի արևմուտք» անվանումով[11]։ Ստեղծագործության գլխավոր հերոսը՝ Սոն Գոկու անունով և կապիկի պոչով տղան սովորում է մարտարվեստներ և ուսումնասիրում է աշխարհը յոթ առեղծվածային առարկաներ որոնելու համար, որոնք հայտնի են որպես «վիշապի մարգարիտներ»։ Ըստ լեգենդի, դրանք կատարում են ցանկացած ցանկություն, եթե դուք հավաքեք դրանք միասին։ Նախ, նա հանդիպել է մի քաղաքի դեռահաս աղջկա՝ Բուլմային, ով փնտրում է վիշապների մարգարիտները ընկեր ձեռք բերելու նպատակով։ Նրանց ճանապարհին միանում են մի մարդ-խոզ Ուլոնգը, որը կարող էր վերածվել ցանկացած բանի և Յամչայի անապատ ավազակը, որը տառապում է գինոֆոբիայով։ Նաև ճանապարհին Գոկուն հանդիպում է է իր ապագա ուսուցիչ Մուտին Ռոշիին՝ մարտարվեստի վարպետ, ով սիրում է կարդալ պոռնո ամսագրեր, Դեմոն Կնյազ Բիկին (Գումաո) և նրա դուստրը Չի Չիին, ում հետ Գոկուն հիմարությամբ ցանկացել է ամուսնանալ, մտածելով, որ հարսանիքը սննդի ընդունումն է։ Մանգայի առաջին հատորում չարագործը հիմար կայսր Փիլաֆն էր, ով ցանկանում էր կառավարել աշխարհը։

ԱդապտացիաներԽմբագրել

Անիմե սերիալներԽմբագրել

  • Վիշապի մարգարիտ (1986—1989)
  • Վիշապի մարգարիտ Z (1989—1996)
  • Վիշապի մարգարիտ GT (1996—1997)
  • Վիշապի Քայ մարգարիտ (2009—2011; 2014-2015)
  • Վիշապի Սուպեր մարգարիտ (2015—2018)

ՖիլմերԽմբագրել

  1. Վիշապի մարգարիտ։ Արյունոտ ռուբինների անեծքը (1986)
  2. Վիշապի մարգարիտ։ Քնած արքայադուստրը սատանայի աշտարակում(1987)
  3. Վիշապի մարգարիտ։ Առեղծվածային դեպքեր (1988)
  4. Վիշապի մարգարիտ։ Ճանապարհ դեպի ուժ (1996)
  5. Վիշապի մարգարիտ Զետ։ Մեռած զոնա (1989)
  6. Վիշապի մարգարիտ Զետ։ Ուժեղագույնն աշխարհում (1990)
  7. Վիշապի մարգարիտ Զետ։ Ուժի ծառ (1990)
  8. Վիշապի մարգարիտ Զետ։ Սլագ տեր (1991)
  9. Վիշապի մարգարիտ Զետ։ Կուլերի վրեժխնդրությունը (1991)
  10. Վիշապի մարգարիտ Զետ։ Կուլերի վերադարձը (1992)
  11. Վիշապի մարգարիտ Զետ։ Սուպեր Անդրոիդ 13 (1992)
  12. Վիշապի մարգարիտ Զետ։ Բրոլի՝ Լեգենդար Սուպեր Սայան (1993)
  13. Վիշապի մարգարիտ Զետ։ Բոդժակը ազատության մեջ (1993)
  14. Վիշապի մարգարիտ Զետ։ Բրոլիի երկրորդ գալուստը (1994)
  15. Վիշապի մարգարիտ Զետ։ Բիո-Բրոլի (1994)
  16. Վիշապի մարգարիտ Զետ։ Միաձուլման Վերածնունդը (1995)
  17. Վիշապի մարգարիտ Զետ։ Վիշապի զայրույթը (1995)
  18. Վիշապի մարգարիտ Զետ։ Աստվածների պայքար (2013)
  19. Վիշապի մարգարիտ Զետ։ "Ֆ"-ի վերադարձը (2015)
  20. Վիշապի մարգարիտ Սուպեր։ Բրոլի (2018)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «У нас стартуют два культовых сериала — «Жемчуг дракона» («Dragonball») и «Клеймор» («Claymore»)»։ Комикс-Арт։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2009-09-02 
  2. Claude Brodesser Claude (2004-06-24)։ «Ramsey rolls Dragonball Z»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2007-09-07 
  3. The Anime Encyclopedia: A Guide to Japanese Animation Since 1917 (1st ed. ed.)։ Berkeley, California: Stone Bridge Press։ 2001-09-01։ էջեր pp. 101–102։ ISBN 1-880656-64-7։ OCLC 47255331 
  4. «Взлёт и падение Shonen Jump»։ ComiPress։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2008-06-02 
  5. Kishimoto Masashi (2007)։ Uzumaki: the Art of Naruto։ Viz Media։ էջեր 138–139։ ISBN 1-4215-1407-9 
  6. One Piece Color Walk — Vol.1 — Интервью с Эйитиро Одой и Акирой Ториямой (ճապոներեն) ISBN 978-4-08-859217-6)
  7. «Японская анимация на DVD, рейтинг продаж за сентябрь (10–16)»։ Anime News Network։ Վերցված է 2008-10-11 
  8. «Японская анимация на DVD, рейтинг продаж за август (6–12)»։ Anime News Network։ Վերցված է 2008-10-11 
  9. «Naruto is 5th Shueisha Manga with 100 Million+ Copies in Print» (անգլերեն)։ Anime News Network։ 26 апреля 2010 года։ Վերցված է 2010-06-14 
  10. The Top 50 Manga Series | Japan Probe Archived 2012-07-02 at Archive.is
  11. Wiedemann. Julius։ «Akira Toriyama»։ in Amano Masanao (ed.)։ Manga Design։ Taschen։ էջեր p. 372։ ISBN 3822825913 

Արտաքին հղումներԽմբագրել

Գրախոսություն