Աախեն
Ախեն, Աախեն (գերմ.՝ Aachen [ʔaːχən], լատին․՝ Aquisgranum, հոլ.՝ Aken, ֆր.՝ Aix-la-Chapelle), առողջարանային և սահմանամերձ[2] քաղաք Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասում։ Քաղաքն ունի ▲249 070 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] բնակչություն։ Հանդիսանում է տրանսպորտային հանգույց Գերմանիայի, Բելգիայի և Նիդերլանդների սահմանագլխին, ինչպես նաև քարածխային ավազանի կենտրոն (տարեկան արդյունահանվում Է 6-7 միլիոն ածուխ)։ Ունի տեքստիլ, մեքենաշինական, քիմիական արդյունաբերություն, ասեղների արտադրություն։ Միաժամանակ Ախենը առողջարան Է (ծծմբա-ջրածնային-աղային ջերմուկներ)։ Ցուցումները՝ ռևմատիզմ, վեներական, նյարդային և մաշկային հիվանդություններ։ 8-րդ դարի վերջին 9-րդ դարի սկզբին եղել է Կարլոս Մեծի աթոռանիստը, ավելի ուշ այստեղ են թագադրվել գերմանիայի թագավորները[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
գերմ.՝ Aachen | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Հաարեն, Լաուրենսբերգ, Այլենդորֆ, Ռիխտերիխ, Բրանդ, Կորնելիմյունսթեր և Աախեն-Միթթե | ||||
Մակերես | 160,85 կմ² | ||||
ԲԾՄ | 173 մետր, 410 մետր, 125 մետր | ||||
Բնակչություն | ▲249 070 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | Եվրոպա/Բեռլին, UTC+1, Ամառային ժամանակ և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0241, 02403, 02405, 02407 և 02408 | ||||
Փոստային դասիչ | 52062, 52063, 52064, 52065, 52066, 52067, 52068, 52069, 52070, 52071, 52072, 52073, 52074, 52075, 52076, 52077, 52078, 52079 և 52080 | ||||
Ավտոմոբիլային կոդ | AC | ||||
Պաշտոնական կայք | aachen.de(գերմ.)(անգլ.)(ֆր.) | ||||
| |||||

Աախենը Գերմանիայի ամենաարևմտյան քաղաքն է, գտնվում է Բելգիայի և Նիդերլանդների սահմանին[4][5]։ Աախենում է գտնվում Աախենի համալսարանը։ 2009 թվականին Գերմանիայի ամենանորարարական քաղաքների ցանկում գրավել է 8-րդ տեղը[6]։
Քույր քաղաքներ Խմբագրել
- Արլինգտոն, ԱՄՆ (սեպտեմբերի 17, 1993)
- Լիեժ, Բելգիա (1955)[7]
- Կոստրոմա, Ռուսաստան (հունիսի 9, 2005)
- Հալիֆաքս, Կանադա (1979)
- Մոնտեբուրգ, Ֆրանսիա (1960)
- Նաումբուրգ, Գերմանիա (մայիսի 30, 1988)[8]
- Նինբո, Չինաստան (հոկտեմբերի 25, 1986)
- Ռեյմս, Ֆրանսիա (հունվարի 28, 1967)[9]
- Սարըյեր, Թուրքիա (հունվար 2013)
- Տոլեդո, Իսպանիա (հունվարի 26, 1985)
- Քեյփթաուն, ՀԱՀ (հունիս 2000)[10]
- Քեյփթաուն, ՀԱՀ (նոյեմբերի 10, 2017)[11]
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ Young & Stetler 1987, էջ. 272
- ↑ Munro 1995, էջ. 1
- ↑ Bridgwater & Aldrich 1968, էջ. 11
- ↑ Bayer 2000, էջ. 1
- ↑ Anon 2009
- ↑ https://www.liege.be/fr/vie-communale/services-communaux/international/jumelages-et-partenaires/aix-la-chapelle-aachen-allemagne
- ↑ Städtepartnerschaften - Naumburg - Sachsen-Anhalt (գերմ.)
- ↑ Städtepartnerschaften - Reims - Frankreich (գերմ.)
- ↑ http://www.aachen-kapstadt.de/start.html
- ↑ http://www.aachen.de/DE/stadt_buerger/politik_verwaltung/pressemitteilungen/ac_kapstadt_staedtepartnerschaft.html
Արտաքին հղումներ Խմբագրել
- Աախենի պաշտոնական կայքը
- Aachen-emotion.com Archived 2017-06-06 at the Wayback Machine. նկարներ, պատմություններ Աախենի մասին
- ASEAG (հանրային ավտոտրանսպորտ) (գերմաներեն)
- Աախենի համալսարան (գերմաներեն և անգլերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աախեն կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 198)։ |